ՌԴ-ն Իրանին տվյալներ է տրամադրում Մերձավոր Արևելքում ամերիկյան զորքերի ԱԹՍ-ները թիրախավորելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆThe Washington Post-ը հղում անելով անանուն պաշտոնյաների գրում է, Ռուսաստանը Իրանին տրամադրում է հետախուզական տվյալներ՝ Մերձավոր Արևելքում ամերիկյան զորքերի դեմ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր թիրախավորելու համար։
Երեք անանուն պաշտոնյաների խոսքով՝ պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանը Իրանին տեղեկատվություն է տրամադրել ամերիկյան ռազմական օբյեկտների, այդ թվում՝ ռազմանավերի և ինքնաթիռների գտնվելու վայրերի մասին։ Երկու այլ անանուն պաշտոնյաներ նշել են, որ Չինաստանը, կարծես թե, Իրանին պաշտպանական օգնություն չի ցուցաբերում, չնայած երկու երկրների միջև սերտ կապերին։
Թերթը հաղորդում է, որ մեկնաբանություն ստանալու համար կապ է հաստատել Վաշինգտոնում Ռուսաստանի և Չինաստանի դեսպանատների հետ, սակայն դեսպանատները չեն արձագանքել։