Միջոցառման մասնակիցներ ու զբոսաշրջային խմբի անդամներ են ուղևորվել Երևան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտի 5-ի ուշ երեկոյան Հնդկաստանում անցկացված «Seaside Startup Summit»-ի միջոցառման մասնակիցներն ու զբոսաշրջային խմբի անդամները («Vardan Travel»)՝ թվով 104 ՀՀ քաղաքացի, Գոայից ուղևորվել է Երևան: Ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել։
ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել Շրի Լանկայից ՀՀ 12 քաղաքացի, Գոայից՝ 6։ Նյու Դելիում ՀՀ դեսպանությունը բոլորի հետ գտնվում է ամենօրյա կապի մեջ։ Կապ է հաստատել նաև Մալդիվներում գտնվող ՀՀ 2 քաղաքացի։
ՀՀ ԱԳՆ