Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են գերիներով՝ 300-ը 300-ի դիմաց սկզբունքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են գերիներով՝ 300-ը 300-ի դիմաց սկզբունքով, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Այս տարվա մարտի 6-ին 300 ռուս զինծառայողներ վերադարձվել են Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից։ Փոխադարձ վերադարձվել է 300 ուկրաինացի ռազմագերի», – ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ ռուս զինծառայողները ներկայումս գտնվում են Բելառուսում, որտեղ նրանք ստանում են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն։