Ծոցի երկրները մտահnգված են Իրանում քաղաքացիական պшտերազմի վտանգnվ․ Կայա Կալաս
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄերձավոր Արևելքի երկրները եվրոպացի պաշտոնյաներին հայտնել են իրենց մտահոգությունը՝ կապված Իրանում քաղաքացիական պատերազմի հնարավոր բռնկման հետ։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Կայա Կալասը, հայտնում է Ռոյթերս-ը։
«Երբ մենք խոսում ենք տարածաշրջանի երկրների հետ, նրանք ևս անհանգստացած են Իրանի ներսում հնարավոր քաղաքացիական պատերազմներով՝ պայմանավորված վարչակարգի առաջնորդությամբ և այնտեղ տեղի ունեցող իրադարձություններով»,- նշել է Կալասը ԵՄ արտգործնախարարների և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի ներկայացուցիչների տեսաժողովից առաջ։
Եվրամիությունը ձգտում է հասնել դիվանագիտական լուծման։
«Պատերազմներն իրականում ավարտվում են դիվանագիտությամբ, և պետք է տեղ թողնել դիվանագիտության համար՝ էսկալացիայի այս շրջանից դուրս գալու համար»,- ասել է նա։