Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում վեց ամսով կարգելվի սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծումն ու արտահանումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի կառավարությունը նախատեսում է սահմանել սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկ, որի ներմուծումն ու արտահանումը ժամանակավորապես կարգելվի։ Նախագիծը մշակվել է «Սնդիկի մասին» օրենքի պահանջների հիման վրա՝ միջազգային պարտավորությունների կատարման շրջանակում։
Նախաձեռնության նպատակն է պաշտպանել մարդու առողջությունն ու շրջակա միջավայրը սնդիկի և դրա միացությունների վնասակար ազդեցությունից։ Սնդիկը բարձր թունավոր նյութ է, որը կարող է վնասել նյարդային, մարսողական և իմունային համակարգերը, ինչպես նաև թոքերը, երիկամները, մաշկը և աչքերը։ Այն հատկապես վտանգավոր է հղի կանանց և երեխաների համար։
Հայաստանը, միանալով Մինամատայի կոնվենցիային, պարտավորվել է սահմանափակել սնդիկ պարունակող արտադրանքի շրջանառությունը։ Քանի որ երկրում նման արտադրանքի արտադրությունն արդեն արգելված է, դրա շրջանառությունը հիմնականում իրականացվում է ներմուծման միջոցով, ինչի պատճառով առաջարկվում է սահմանափակել նաև ներմուծումն ու արտահանումը։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Կառավարությունից։
Կառավարության որոշմամբ նախատեսվում է վեց ամսով արգելել սնդիկի հավելիչով արտադրանքի ներմուծումն ու արտահանումը՝ հաստատվող ցանկի համաձայն։
Արգելվող արտադրանքի ցանկը ներառում է, մասնավորապես՝

  • սնդիկ պարունակող չափիչ սարքեր (օրինակ՝ ջերմաչափեր, ճնշաչափեր),
  • սնդիկով աշխատող լամպեր և լուսավորման սարքեր,
  • էլեկտրական անջատիչներ և ռելեներ,
  • որոշ տեսակի կոսմետիկ միջոցներ՝ սնդիկի պարունակությամբ,
  • քիմիական նյութեր և այլ արտադրանք, որոնք պարունակում են սնդիկ կամ դրա միացություններ։

Միևնույն ժամանակ, նախագծով նախատեսվում են բացառություններ։ Արգելքը չի տարածվի այն արտադրանքի վրա, որը նախատեսված է քաղաքացիական պաշտպանության, ռազմական, գիտահետազոտական (այդ թվում՝ բժշկական), սարքերի չափաբերման կամ չափանմուշ (էտալոն) նպատակներով օգտագործման համար՝ համապատասխան գրավոր հայտարարության առկայության դեպքում։ Բացի այդ, սահմանափակումները չեն կիրառվի «մաքսային տարանցում» ընթացակարգով տեղափոխվող ապրանքների նկատմամբ։
Փաստաթղթով հստակեցվում է նաև սնդիկ պարունակող արտադրանքի նույնականացման կարգը․ այն կհամարվի սնդիկային, եթե հայտարարագրված է որպես այդպիսին կամ մաքսային հսկողության ընթացքում պարզվի, որ այն պարունակում է հեղուկ սնդիկ կամ սնդիկով լցված բաղադրիչներ։
Կառավարությունը նախատեսում է նախապես տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին որոշման ընդունման մասին և ներկայացնել առաջարկ՝ սահմանված սահմանափակումների կիրառման վերաբերյալ։
Նախատեսվում է, որ որոշումը կմտնի ուժի մեջ 2026 թվականի փետրվարի 23-ից և կգործի վեց ամիս ժամկետով։
Փաստաթղթի ընդունման դեպքում ակնկալվում է նվազեցնել սնդիկի ազդեցությունը բնակչության առողջության և շրջակա միջավայրի վրա՝ համապատասխանեցնելով Հայաստանի քաղաքականությունը միջազգային չափանիշներին։

Իշխանությունն ասում է, որ հանուն ադրբեջանական քմահաճության՝ սրա տակ հասկանալ իշխանության երկարաձգումը, պատրաստ ենք շարունակաբար զիջել, կորցնել և nւրանալ. Տիգրան Աբրահամյան Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 17/18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով են մեկնարկել 2026 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենԼիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. նախագահ ՆաուսեդաԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա
Ամենադիտված