Փաշինյանն աշխատանքային այցով կլինի Վրաստանում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄարտի 3-4-ը Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կլինի Վրաստանում։
Փաշինյանը Թբիլիսիում կհանդիպի Վրաստանի վարչապետի հետ։ Կկայանա նաև երկու երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստ՝ Իրակլի Կոբախիձեի և Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ, որից հետո վարչապետները համատեղ հայտարարություններ կանեն լրատվամիջոցների համար։