Թեհրանում վնասվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Գոլեստան պալատը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Գոլեստան պալատը, որը գտնվում է Իրանի մայրաքաղաք Թեհրանում, վնասվել է ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են իրանական լրատվամիջոցները։
«Կիրակի երեկոյան Թեհրանի հարավում գտնվող Արագ հրապարակում ամերիկա-իսրայելական համատեղ հարձակումից հետո Գոլեստան պալատի որոշ հատվածներ վնասվել են»,- հաղորդել է ISNA լրատվական գործակալությունը՝ հավելելով, որ պայթյունների հետևանքով վնասվել են պատուհանները, դռները և հայելիները։