Իրանի պատասխանը Իսրայելի հարվածներին վճռորոշ կլինի. ԻՀՊԿ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի պատասխանը երկրի վրա հարձակումներին կլինի ուժեղ և վճռական։ ՌԻԱ Նովոստիին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի մաս) հրամանատարությունը։
«Երկրի վրա հարձակումներին պատասխանը կլինի ուժեղ և վճռական», - ասել է գործակալության աղբյուրը։
Հիշեցնենք՝ Իսրայելի պաշտպանության նախարարությունը շաբաթ օրը հայտարարել է, որ Իսրայելը «կանխարգելիչ» հարված է հասցրել Իրանին և հայտարարել է արտակարգ դրություն։ Իրանի և Իսրայելի օդային տարածքները փակվել են։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ Միացյալ Նահանգները սկսել է Իրանի դեմ խոշոր գործողություն։