Ծաղրել են, ստրուկի պես վարվել․ Նարեկի սպանության մանրամասները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆArmLur.am-ին մանամասներ են հայտնի դարձել զինվոր Նարեկ Հակոբյանի մահվան դեպքից: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ձերբակալված զինվորը իրավապահներին նախնական պատմել է, որ տևական ժամանակ իրեն ծաղրել են, գիշերով հանել են ու ստիպել ամանները լվանալ, ստրուկի պես են վարվել իր հետ, ինչից դրդված նա իրեն ծաղրողին կրակել ու սպանել է։
ArmLur.am-ը գրել էր, որ Գեղարքունիքի մարզի N զորամասում զինվոր է մահացել և, ըստ նախնական վարկածի, զինվորին սպանել են։ Ավելի վաղ ՊՆ-ն հայտնեց, որ հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության ընթացքում 1 անձ ձերբակալվել է, հայտնում են Քննչական կոմիտեից։
Այս իրավիճակում հարց է առաջանում, որտե՞ղ կամ ինչո՞վ է զբաղված հրամանատարական կազմը, որ զինվորների միջև տևական ժամանակ անառողջ մթնոլորտ է եղել, զինվորի են ծաղրել, կտտանքների են ենթարկել ու նա դրդված մեկ այլ զինվեորի կյանք է խլել: