Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թամամյանի դեմ ցուցմունք է տվել Լեւոն Տեր-Պետրոսյանի Եղեգնաձորի շտաբի պետը. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, թե ում ցուցմունքի հիման վրա են ձերբակալել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հովհաննես Թամամյանին։

Մասնավորապես, Ժողովուրդ օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն, Թամամյանի դեմ ցուցմունք է տվել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Եղեգնաձորի շտաբի պետ Էդուարդ Ասատրյանը։

Թամամյանը քննչականում որևէ բան չի խոսել, միակ բանը, որ ասել է՝ «մեղադրանքը չեմ ընդունում»։

Փետրվարի 25-ին Քննչականի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող վարույթի շրջանակում ձեռք բերված փաստական տվյալներով՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հ․Թ․-ն 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան առանց հիմնավորման հանձնարարել է ոստիկանության ծառայողներին բռնություն գործադրել Երևանի Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի մասնակից Է․Ա․-ի նկատմամբ և նրան տեղափոխել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։

Ըստ հաղորդագրության՝ ոստիկանության ծառայողները, կատարելով ակնհայտորեն իրենց լիազորությունների շրջանակից դուրս գործողություն, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Է․Ա․-ին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս։

Ձեռք բերված տվյալների հիման վրա Հ․Թ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 2003 թվականի քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելուն դրդելը)։ 2026 թվականի փետրվարի 25-ին նա ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու նպատակով։ Նախաքննությունը շարունակվում է։

Ով է Է․Ա․-ն, ովքեր են իրենց լիազորությունները գերազանցած ոստիկանները, որոնք խոստովանել են, որ մարդ են ծեծել, անհասկանալի է հաղորդագրությունից։

Այս քրեական վարույթը ուշագրավ է այնքանով, որ 2008 թվականի «Մարտի 1»-ի գործի շրջանակում ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում կար հարուցված քրեական վարույթ, և Ժողովուրդ օրաթերթը գրել էր, որ դեռ 2021 թվականին որոշում է կայացվել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ նույն Հովհաննես Թամամյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։

Նույն գործի շրջանակում նախկինում հրապարակվել էին մի շարք բարձրաստիճան ոստիկանների անուններ, որոնցից ոմանք ևս ընդունել էին իրենց մեղքը, իսկ նրանց նկատմամբ գործերը կարճվել էին վաղեմության հիմքով։

Եթե նույն ժամանակահատվածին առնչվող գործերով մի շարք պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է վաղեմության հիմքով, ապա 18 տարի անց նույն իրադարձությունների շրջանակում նոր ակտիվ քայլերը հարցեր են առաջացնում, որքան էլ որ մեղադրանքը խոշտանգում դրված լինի։

Հանրային դաշտում արդեն հնչում են գնահատականներ, որ գործընթացը կարող է կրել քաղաքական ենթատեքստ՝ դիտարկվելով որպես նախընտրական փուլում Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող քարոզչական կամ զսպող գործիք»»։

Մենք պատրաստ ենք հակազդել թշնամու ցանկացած գործողության․ Իրանի բանակի ցամաքային ուժերի պետի տեղակալԶովունի-Եղվարդ ավտոճանապարհին «Mercedes»-ը բшխվել է բետոն էլեկտրասյանը, տապшլել այն. բետոնե էլեկտրասյունն ընկել է ավտոմեքենայի վրա. կա վիրшվորԱդրբեջանում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մերցը մարտի 3-ին բանակցություններ կվարի Թրամփի հետ Լեգենդար «Հրաշալի յոթնյակը» վերադառնում է էկրաններ 60 տարի անց՝ Մեթ Դիլոնի գլխավոր դերում Արթիկի բնակիչը առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտների վաճառքով էր զբաղվում. նախաձեռնվել է քրեական վարույթ«Ինձ պետք եկավ 30 տարի հասկանալու համար, որ կյանքը միայն նպատակներին հասնելու մեջ չէ». Էվելինա ԽանոյանՀանդիպակաց երթևեկող «Մազդան» հայտնաբերվել է․ կազմվել են արձանագրություններԵս դեռ մտադիր եմ խաղալ և անգամ չեմ մտածել կարիերաս ավարտելու մասին. Հենրիխ ՄխիթարյանԻջևանում վերջին հրաժեշտը տվեցին 19-ամյա Անդրանիկին Կոտայքի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գողության դեպքեր. երկու անձ կալանավորված էԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը կնախագահի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստըԹեպետ պարտությանը, մենք կարողացանք դրական տեսանկյունից ներկայացնել հայկական ակումբային ֆուտբոլը․ «Նոա»-ի գլխավոր մարզիչԻրանը Աֆղանստանին ու Պակիստանին երկխոսության կոչ է անում․ Արաղչի Հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք Արսենալն իր ֆուտբոլիստի ծառայությունները առաջարկել է Բարսելոնային Բքի և ցածր տեսանելիության պատճառով Ալագյազ-Ծիլքար և Ալագյազ-Նորաշեն ճանապարհները դժվարանցանելի են Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի զույգերն են որոշվել Զապորոժյեի ատոմակայանի հետ կապված հրադադար է ուժի մեջ մտել Ջուր հավաքեք․ անջատումներ կլինենԸնդդիմության պառակտումը բխում է Փաշինյանի շահերիցԱլիևն օգտվում է Փաշինյանի իշխանության անողնաշարությունից Պարտադիր հայտարարագրման գումարի շեմը նվազեցվում է Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 70,89 դոլար Անորակ թատրոն՝ օրը ցերեկով Հայաստանում կայանալիք առաջնությանը 20 ռուսաստանցի հրաձիգ է հայտագրվել Իրանն ու ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնության չեն հասել․ ԶԼՄ Ծաղրել են, ստրուկի պես վարվել․ Նարեկի սպանության մանրամասներըՀայկ Եղյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ Փաշինյանի հասցեին քննադատական խոսքեր ասելու համար Կդիտվեն ձյան առատ տեղումներ. եղանակը կցրտի 8-10 աստիճանով2 հղիներին օգնության են հասել փրկարարներըNetflix-ը չի կարողացել Paramount-ին գերազանցող առաջարկ ներկայացնել «Warner Bros.»-ի համար ԱՄՆ զինվորականները լազերով խոցել են ամերիկյան սահմանապահ պարեկային անօդաչու թռչող սարք Ղազախստանի սրճարաններից մեկում պայթյուն է որոտացել. կան զոհեր ու վիրավորներ Վրաստանը ժամանակավորապես ճանապարհի տեղամաս է փակել Հայաստանի հետ կապված Սաստիկ բուք․ ինչ է կատարվում Արագածոտնում (տեսանյութ)Գագիկը պատրաստվում էր 2-րդ դստեր ծնունդինԽոշոր վթար՝ ԱրագածոտնումՈղբերգական դեպք ԳյումրիումԾանոթ ու միաժամանակ անհայտ … Ռադիոդայակ«Ադրբեջան. Ռուբեն Վարդանյանի 20 տարվա ազատազրկման դատավճիռը էթնիկ հայ առաջնորդների դեմ ուղղված «դատական ֆարսի» գագաթնակետն է» Ինչից է մաhացել Գոռ Հարությունյանի եղբայրը` երգիչ Գագիկ Հարությունյանը«Սլավոններից դեպի թուրքեր. Վաշինգտոնը Հայաստանին մղում է հրաժարվել իր դարավոր պետականությունից»Ո՞վ է Գյումրու թիվ 15 դպրոցում ռումբ տեղադրված լինելու մասին կեղծ ահազանգի հեղինակը․ aravot.amԱճ՝ ռուսական ռուբլու շուկայումԱրտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի տարածքումՀարավային Դակոտան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. պատմությանայս օրը (27 փետրվար) Արժեհամակարգի ճգնաժամ և իշխանության պատասխանատվությունըՏասը հազար դրամի խոստումը և արժանապատիվ կյանքի հարցը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ` Երևանում և մարզերում
Ամենադիտված