Սպանված զինվորը 19-ամյա Նարեկ Հակոբյանն է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ մարտական դիրքերից մեկում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ռազմական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ կրակոցների հետևանքով զինվոր է մահացել։
Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։
Մահացածը Աբովյան քաղաքի բնակիչ 19-ամյա Նարեկ Հակոբյանն է։
Ենթադրյալ կասկածյալի ինքնությունը հայտնի է և նա հայտնաբերվել է։