Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նորոգված հոգով կարողանանք ժառանգել խոստացված երկիրը․ Արագածոտնի թեմ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քրիստոնյայի կյանքում ի՞նչ դեր ունի պահեցողությունը

Նախ սահմանենք պահք կամ պահեցողություն հասկացությունը։ Եկեղեցական կամ կրոնական կանոնակարգում երկու եզրեր կան, որոնք որոնք որոշ տարբերություններով նույն, նույն նպատակն են հետապնդում՝ ծոմապահություն և պահեցողություն։ Ծոմը պահքի հնագույն ձևն է. այսինքն օրն ի բուն կամ մեկից ավելի օրեր ոչինչ չուտել։ Երկուսի հիմքում էլ կա պահել ընկալումը, այսինքն, ինքնազսպում, հրաժարում որոշ տեսակի կերակուրներից՝ յուղեղեն, մսեղեն, կաթնեղեն, ձու: Մեր եկեղեցական ընկալմամբ, պահքը՝ մսից ու կենդանական արտադրություններից զրկուելով, միմիայն բույսերի ը բուսական բերքի սնունդով գոհանալն է։Պահքը Աստծո կողմից սահմնավեց մարդու արարման հետ միասին. այս մասին գեղեցկորեն ասվում է Մեծ Պահքի երկրորդ կիրակիի շարականում. «Պահքի օրենքը առաջին անգամ դրախտում ավանդվեց» ։

Մեր կյանքի այս շրջանին Աստծուն հավատացող մարդը մի ժամանակահատվածում հրավիրվում է ինքնամփոփվելու և խորհելու իր մասին, մի որոշ մտահոգության լույսի ներքո։ Ինչպես որ, ամեն գիտակից մարդ անպայմանորեն մտահոգվում է իր մարմնի առողջության մասին, նույնպես որևէ անհատ պետք է խորհի իր հոգու առողջ պահպանման համար։ Հետևաբար Պահքի այս շրջանը միայն ու միայն որոշ ուտեստներից հրաժարվելու ժամանակը չէ, այլ ինքնամաքրման ու ինքնափոփխման մի շրջան, անդրադառնալով իր անցած ժամանակի մասին։ Սխալ է այն մտածումը, որ մարդիկ հաճախ կրկնում են՝ որոշ հաճույքներից զրկվելու շրջան համարելով։ Այն տպավորությունն է ստեղծվում, որ նման մարդկանց նպատակն ու երջանկությունը այդ հաճույքների մեջ է կայանում. սա սխալ մոտեցում է. քրիստոնյան իր ողջ կյանքում իր երջանկություն պիտի կառուցի Քրիստոսի ուսուցումների վրա։

Սա այն ժամանակահատվածն է և բավարար առիթ, որ կարողանանք մեզնից թոթափել օտարոտի ու վնասակար բարքեր, Աստծո սրբության անհաշտ եղող բոլոր մտածումները, որպեսզի նորոգված հոգով կարողանանք ժառանգել խոստացված երկիրը, ինչպես Իսրայելի ժողովուրդը՝ Անապատում։

Պահեցողությունը կարո՞ղ ենք ընդունել Տիրոջը ավելի մոտենալու հնարավորություն ընձեռված մեզ

Միանշանակ, այո’։ Պահեցողության կամ ծոմապահության հիմնական նպատակն էլ սա է։Պահեցողությունը ձևապաշտություն չէ։ Իսկական պահեցողությունը արդարություն, ողորմություն կամ բարեգործություն կատարելն է, նպատակ ունենալով հասնել Քրիստոսի անձի նմանությանը,

· մեր անձերը խոնարհեցնելով Աստծո առաջ· զգալով ու գիտակցելով, որ մենք Աստծուց ենք կախված· պատրաստվելով Աստծուց ներում գտնելու· փորձելով գտնել մեր անձի մաքրությունը· սեփական մեր անձերը պատրաստելով երկնքի արքայությանը:

Այս ընթացքում եկեղեցական արարողություններին մասնակցելը կարևո՞ր է պահք պահող անձանց համար

Նախ, ոչ միայն այս ընթացքում, այլ եկեղեցական արարողություններին տևապես մասնակցելն է քրիստոնյայի պարտականությունն ու պատասխանատվությունը։ Երկրորդ, ոչ միայն վերոնշյալ անձանց միայն մասնակցությունը, այլ բոլորինը՝ պահողինը ու չպահողինը հավասարապես։ Եկեղեցին տունն է բոլորի, ինչպես ընտանրկան հարկը, որի դուռը միշտ բաց է տան բոլոր անդամների համար, որոնք ազատ ելումուտ ուեն, նրանք լինեն, բարի կամ վատ, ազնիվ կամ ոչ-բարյացակամ։ Եթե եկեղեցին միայն արդարների բնակարանը լիներ միայն, հավատացեք, այսօր եկեղեցում կարելի չի լինի մարդ գտնել։

Պահքը պատի՞ժ է թե հնարավորություն
Աստծուց տրված ամեն պատիժ օրհնություն է մարդու համար։ Աստված միշտ հնարավորություն է ստեղծել մարդկանց Իրեն հրավիրելու, կանչելու մոլորվածին, մեղավորին, հիվանդին, տնանկին, աղքատին։ Աստվածային ձեռքը միշտ էլ երկարել է ամենատարբեր ձևերով ու ժամանակներում, անկյալ մարդուն վեր բարձրացնելու։ Այս առումով Աստծուն մերձենալու ամենամեծ հնարավորությունն է Պահքը։ Մեր Տերը՝ Ինք, ոչ միայն պահեց, այլ նաև այն հանձնարարեց իբրև ազդու միջոց Աստծո օրհնությունն ու շնորհները ստանալու (Մտ 17.20, Մր 9.28) ։ Մեկ անգամ ևս Պահքի կամ ծոմապահության կառևորությունը շեշտած լինելու համար, նշենք որ, Քրիստոսի ուսուցումները բովանդակով Լեռան Քարոզի մեջ, իրար կողքի դրված ենք գտնում բոլոր կրոններում էլ հիմնական կանոն հանդիսացող սկզբունքները՝ Աղոթքը, ողորմությունը, ծոմապահությունը (Մտ 6.1-21) ։ Այս սկզբունքները իրարից անբաժան են, առանց մեկին չի կարող լինել մյուսը:

ԶՐՈՒՅՑ ԴԱՆԻԱԿԱՆ-ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ԱՐՇԱՎԻՐ ԳԱԲՈՒՋՅԱՆԻ ՀԵՏ

Արագածոտնի թեմի տեղեկատվական բաժին

ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիՇիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորակում․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՍբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վենեսուելա կուղարկի 48 տոննա մարդասիրական օգնություն Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել«Ռիհաննա, փախիր նրանից». Սոցցանցերը պահանջում են երգչից հրաժարվել A$AP Rocky-ից՝ Արիզոնայում նրա հակասական պոռթկումից հետո ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցներըՄեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի էԻրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. ԹրամփԿասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը Մեյվեզեր ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է Վանաձորում հաց և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվել Բասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում է Եվրահանձնաժողովի նախագահը կժամանի Հարավային Կովկաս՝ քննարկելու խաղաղության գործընթացը Թեհրանը պնդում է, որ Հորմուզի նեղուցով անցումը հնարավոր չէ ապահովել առանց Իրանի հետ համաձայնեցման Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը Աբովյանի սկզբնամասում բախվել են Mercedes-ն ու «ՎԱԶ 2107»-ը. վերջինս էլ բախվել է կամրջի հենապատին. կա վիրավորՆորայր Նիկոյանի առաջին հրապարակումը քույրիկի ողբերգական մшհից հետո Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ նոր հետապնդում է հարուցվել Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին Հայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱդրբեջանից Հայաստան է ուղարկվել բենզինով լի 18 և դիզելային վառելիքով լի 8 վագոն Քննարկվել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորություններին առնչվող հարցեր ԱՀԿ-ն ցածր է համարում հանտավիրուսի համաճարակի ռիսկը Գազ չի լինելուՎճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Արագածոտնի թեմի քահանաներին բերման ենթարկելու հարցով բողոքը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ռեգբի ԱՄՆ-ն դադարեցնում է փախստականների ընդունելությունը․ ինչ է պետք իմանալ Երևանում բախվել են բուժառուի տեղափոխող շտապօգնության մեքենա և «Toyota»Վթար է․ ջուր չի լինելուՎրաերթ՝ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին․ անչափահաս է հոսպիտալացվել«Ռուսաստանը կոշտ պատասխան է պատրաստում Հայաստանին»«Դավաճանության փաթեթը. ինչու է ֆոն դեր Լեյենը «փրկում» Հայաստանը Մոսկվայից»Վերաքննիչ դատարանը կասեցրել է Մարզահամերգային համալիրի աճուրդը. պատմության այս օրը (26 հունիս) Հայաստանը երկու տարի չի փոխանցում ՀԱՊԿ-ին նախատեսված 10% վճարումը․ Վասիլև Անկում տարադրամի շուկայումՀորդառատ անձրևներ են սպասվումՌուսաստանը սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը. «Հրապարակ» Այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը Եթե ԵԱՏՄ-ն ուղիղ կամ «նամյոկով» կասի՝ «մենք չկանք», ի՞նչ կարող ենք անել, չկան-չկան. ՓաշինյանՄակրոնը հայտարարել է Ռուսաստանից եկող լցանավի կալանավորման մասին Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակմանը Ուկրաինայի կարգավորման թեմայով. Պեսկով«Ինտերը» նոր պայմանագիր կկնքի Դիմարկոյի հետ «Մեսսի, կամուսնանա՞ս ինձ հետ». Լիոնել Մեսսիի 100-ամյա երկրպագուհին 2026 թվականի Աշխարհի առաջնության աստղն է դարձելԲելառուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնցով ՌԴ-ն համակարգել է Ուկրաինայի դեմ ԱԹՍ-ների հարվшծները. ԶելենսկիՃապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան վիրավnրներ
Ամենադիտված