Չինաստանը հորդորել է ԱՄՆ-ին և Իրանին զսպվածություն դրսևորել և հարցերը լուծել երկխոսության միջոցով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի իշխանությունները հույս ունեն, որ Միացյալ Նահանգները ռազմական հակամարտություն չի սկսի Իրանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինը։
«Մենք հույս ունենք, որ բոլոր կողմերը կգնահատեն խաղաղությունը, կդրսևորեն զսպվածություն և կլուծեն տարաձայնությունները երկխոսության միջոցով», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Պեկինը կաջակցի Թեհրանին Իրանի վրա ամերիկյան հարձակման դեպքում։Դիվանագետը պարզաբանել է, որ ստեղծված իրավիճակում Չինաստանը «պատրաստ է շարունակել պատասխանատու խոշոր գերտերության իր դերը»։ Նա հավելել է, որ Չինաստանի իշխանություններն ուշադիր հետևում են Իրանի հետ կապված զարգացումներին։
«Չինաստանը հետևողականորեն կողմ է հանդես գալիս քաղաքական և դիվանագիտական միջոցներով խնդիրների լուծմանը։ Մենք դեմ ենք ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմանը միջազգային հարաբերություններում», – հավելել է Մաո Նինը։Նա հիշեցրել է, որ Չինաստանը ավանդաբար բարեկամական հարաբերություններ է զարգացրել Իրանի հետ։
«Չինաստանն աջակցում է Իրանի կառավարությանը և ժողովրդին ազգային կայունությունն ապահովելու և նրանց օրինական իրավունքներն ու շահերը պաշտպանելու գործում», – ասել է նա։