Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական կամավորական ջոկատները ազատագրել են Խոջալուն. պատմության այս օրը (25 փետրվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Քուվեյթ՝ Ազգային օր, Վրաստան՝ Խորհրդային օկուպացիայի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1865 - ծնվել է ազգային-ազատագրական շարժման գործիչ, զորահրամանատար, պետական գործիչ, ֆիդայապետ (հայդուկապետ) Անդրանիկ Օզանյանը:

1904 - ծնվել է   հայազգի խորհրդային ռազմածովային նավատորմի փոխծովակալ Վալերիան Սուրաբեկովը։

1909 - ծնվել է ԽՍՀՄ ավիացիայի գեներալ-գնդապետ Սերգեյ Սարդարովը։

1953 - ծնվել է կինոռեժիսոր, սցենարիստ և օպերատոր Լևոն Մկրտչյանը։

1959 - ծնվել է    թարգմանիչ, խմբագիր Սամվել Մկրտչյանը։

1992 –Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ  հայկական կամավորական ջոկատները ազատագրել են Խոջալուն։

2003 - վախճանվել է ականավոր գիտնական, ինժեներ-կոնստրուկտոր, գյուտարար Ալեքսանդր Քեմուրջյանը։

2004-Հուշարձանների և պատմական վայրերի համաշխարհային խորհրդի (ԻԿՈՄՈՍ) ամենամյա «Վտանգված ժառանգություն» տեղեկագրքի մեջ ուշադրության է արժանացել ներկայումս Նախիջևանի տարածքում գտնվող Ջուղայի հայկական գերեզմանատան հազարավոր խաչքարերի ոչնչացումը, դա որակվել է «բարբարոսական» քրեական գործողություն, որի համար պատասխանատուն Ադրբեջանի կառավարությունն է:

2005-Թուրքիայի Գերագույն ազգային ժողովը ընդունել է Խոջալուի «ցեղասպանությունը» դատապարտող բանաձև: 

2006-Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Արմեն Գևորգյանը նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավար։

2008- Լոս Անջելեսում հանրահավաք են անց կացրել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի աջակիցները:

2021-Հայաստանի բանակի գլխավոր շտաբը հանդես է եկել հայտարարությամբ, որով պահանջել է վարչապետի ու կառավարության հրաժարականը: Շատ չանցած Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարել է, որ ստորագրել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու անհրաժեշտ թղթերը։ Հետո Փաշինյանը հանրահավաք է արել Հանրապետության հրապարակում, որտեղ հայտարարել է՝ վերջ թավիշին։

2022- Հայաստանի նոր օմբուսմեն է դարձել Քրիստինե Գրիգորյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1304 –ծնվել է  մարոկկացի բնախույզ Իբն Բատուտան։

1682 —ծնվել է իտալացի բժիշկ, պաթանատոմիայի հիմնադիր Ջովաննի Բատիստա Մորգանին։

1725 —ծնվել է ֆրանսիացի ինժիներ, գյուտարար Ժոզեֆ Կյունոն, որը հանդիսանում է առաջին ինքնագնաց մեքենայի հիմնադիրը։

1836 —ԱՄՆ-ում Սեմյուել Կոլտը արտոնագրել է իր ստեղծած Կոլտ ատրճանակը։ 1848 —ֆրանսիայում հայտարարվել է Երկրորդ հանրապետության ծնունդը։

1871 - ծնվել է ուկրաինացի բանաստեղծուհի, թարգմանչուհի, մշակութային գործիչ Լեսյա Ուկրաինկան։

1873 - ծնվել է    իտալացի երգիչ Էնրիկո Կարուզոն։

1904 - Ակրիի Հանրապետությունը մտել է Բրազիլիայի կազմի մեջ։

1921 - 11-րդ Կարմիր բանակը մտել է Վրաստան և այնտեղ հաստատվել է խորհրդային իշխանություն։

1952 - Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի է ունեցել 6-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը։

1956 —ԽՍՀՄ-ում ԽՄԿԿ 20-րդ համագումարում Նիկիտա Խրուշչովը ելույթ է ունեցել Ստալինի անհատի պաշտպանմունքի բացահայտման ելույթով։

 1964 —Լենինգրադում կարդիովիրաբույժ Վասիլի Կոլեսովը իրականացրել է ԽՍՀՄ-ում առաջին աշխատող մարդու սրտի կորոնար շունտավորումը։

1977 —տեղի է ունեցել հրդեհ Մոսկվայի «Ռուսաստան» հյուրանոցում, որի արդյունքում զոհվել է 43 և վնասվածքներ են ստացել 52 մարդ։

1983 –վախճանվել է ամերիկյան գրող և դրամատուրգ Թենեսի Ուիլյամսը։

1992 – ստեղծվել է Ռուսաստանի Տիեզերական դաշնային գործակալությունը։

1999 – վախճանվել է ամերիկացի նշանավոր քիմիկոս և ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Գլենն Սիբորգը։

2003 - վախճանվել է իտալացի դերասան և ռեժիսոր Ալբերտո Սորդին։

2004 – կայացել է ռեժիսոր Մել Գիբսոնի «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմի պրեմիերան։

2009 - Ստամբուլից Ամստերդամ թռչող թուրքական «Turkish Airlines» ընկերության Boeing 737 ինքնաթիռը վթարի է ենթարկվել, որի արդյունքում  ինքնաթիռում գտնվող  134 անձանցից զոհվել է միայն 9-ը իսկ 125-ը ողջ են մնացել։

2010-Կիևում կայացել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի ինագուրացիայի արարողությունը։

2018 - Տեղի է ունեցել 23-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը (Փհենյան, Հարավային Կորեա)։

2020- Կահիրեում վախճանվել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը:

Կ.Խաչիկյան

 

 

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի 2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան «Ժողովրդավարության Բաստիլը». Հայաստանում քննադատվել է Երևանի հակառուսական դիրքորոշումըՈչ միայն Հայաստանը. ԱՄՆ-ն ստեղծում է ֆինանսական գործիք Միջին միջանցքի համարԱՄՆ-ը չի փոխանցել Զելենսկու առաջարկները hակամարտnւթյան ավարտի վերաբերյալ․ ՌԴ ԱԳ փոխնախարար Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Արմեն Գրիգորյանն ազատվելու է ԱԽ քարտուղարի պաշտոնից Սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 500 հազար դրամ Փրկարարներն օգնության են հասել կողաշրջված ավտոմեքենայի վարորդին Երկու աթոռները, որոնց վրա նստած էր ՀՀ վարչապետը, ճաքեցին. Կրեմլը հարվածել է Փաշինյանի ձեռքերինՍուպերհամակարգիչը հաշվարկել է «Բարսելոնա»-ի և «Ռեալ»-ի չեմպիոնության շանսերը Լա լիգայում Տավուշի մարզի Դովեղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Ֆրանսիայի նման երկրները պետք է դադարեն աշխարհին դասեր տալ «մարդու իրավունքների» վերաբերյալ. Արաղչի Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Toyota Corolla»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավnրներ Ծնվել է կինոյի և թատրոնի դերասան Ազատ Գասպարյանը. պատմության այս օրը (13 օգոստոս)9 մարզպետ վերանշանակվել են իրենց պաշտոններում Ճապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով ՄԱԿ-ը կորցնում է իր արդիականությունը և դանդաղ մաhանnւմ է․ Գրոսսի Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ին Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Բաշկիրիայի արդյունաբերական գոտու տարածքում գտնվող Wildberries-ի պահեստում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 13-ին ԱՄՆ-Իրան շարունակվող կոշտ դիմակայnւթյան պայմաններում TRIPP նախագծի իրագործումն ուղիղ անվտանգային uպառնալիքներ է պարունակում ՀՀ-ի համար․ Տիգրան Աբրահամյան Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 13/14-ինԹուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվելԵղանակը կցրտի՞ առաջիկա օրերին․ ի՞նչ ջերմաստիճան է սպասվում՝ օգոստոսի 13-ից 17-ըԿենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթՀարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 13-ինԱՄՆ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայումՏարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացելWildberries հավելվածը հասանելի չէ ամերիկյան App Store-ումՊուտինը կդադարեցնի պատերшզմը․ մենք ծրագիր ունենք․ ԶելենսկիԻջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին «Honda»-ն բшխվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford»-ին․ կա 5 վիրшվոր2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն ԱզիզյանԵղեգնաձորում տանտիրուհու դստեր ընկերուհին գտած բանալիով մտել է տուն և գողություն կատարելՌուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիներիԱֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի աշխատակիցներՓրկարարները հայտնաբերել են մոլորված 12 քաղաքացիներինՌոնալդուն աջակցության խոսքեր է հղել Լիոնել ՄեսսիինԵրիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներումՎայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունըՊուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացունՕգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումներըՀետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. Զելենսկի«Գութան» փառատոնը կհամախմբի հայկական երգի և պարի լավագույն խմբերին՝ նվիրված Գագիկ Գինոսյանի 60-ամյակին Ալիևը հայտարարել է Բաքվի՝ եվրոպական էլեկտրաէներգիայի շուկա մուտք գործելու մտադրության մասին Հույս ունեմ՝ ՀՀ ԱԳՆ-ն որևէ կերպ չի քննադատի Ալիևի երեկվա հայտարարությունները, մասնավորապես՝ ՀՀ ներքին գործերին միջամտելու վերաբերյալ ասված խոսքերը. ադրբեջանագետ Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի՝ «հավի շաուրմա»-ի արտադրությունը Հայաստանը շարունակում է մնալ սիրված ուղղություն ռուս զբոսաշրջիկների շրջանում
Ամենադիտված