Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախընտրական խաղադրույք․ խաղաղության խոստո՞ւմ, թե՞ նոր պարտավորություններ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ընտրություններին ընդառաջ հանրապետությունում ձևավորվել է քաղաքական անորոշության և լարված սպասումների մթնոլորտ։ Իշխանության ներսում շրջանառվող խոսակցությունները, արտաքին քաղաքական ակտիվ շփումները և ընդդիմադիր շրջանակների գնահատականները ձևավորում են մի պատկեր, որտեղ ներքին համախմբվածությունն ու արտաքին ուղղվածությունը դառնում են նախընտրական առանցքային թեմաներ։

Քաղաքական դաշտում ակտիվորեն քննարկվում է այն վարկածը, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում հասունանում է պառակտում։ Ըստ տարբեր աղբյուրների՝ ոչ բոլոր ներկայացուցիչներն են աջակցում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքական գծին և նրա առաջադրմանը առաջիկա ընտրություններում։ Թեև այդ դժգոհությունները առայժմ չունեն հրապարակային դրսևորում, սակայն քաղաքական շրջանակներում խոսվում է ներքին անհամաձայնությունների մասին, որոնք կարող են խորանալ նախընտրական գործընթացների ընթացքում։

Քննադատության հիմնական առանցքը վարչապետի արտաքին քաղաքականությունն է։ Նրա քայլերը գնահատվում են որպես չափազանց միակողմանի՝ հատկապես ԱՄՆ-ի և Թուրքիայի հետ հարաբերությունների համատեքստում։ Քննադատները պնդում են, որ նախընտրական փուլում իշխանությունը կարող է գնալ նոր զիջումների՝ փորձելով պահպանել արտաքին աջակցությունը և ապահովել հարաբերական կայունություն սահմաններին։ Միաժամանակ հարց է բարձրացվում, թե արդյոք այդ քաղաքականությունը երկարաժամկետ հեռանկարում չի խորացնի Հայաստանի ռազմավարական խոցելիությունը։

Այս համատեքստում ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Անի Սամսոնյանը բավական կոշտ գնահատականներ է հնչեցնում գործող իշխանության հասցեին։ Նրա խոսքով՝

«Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունը նման է փայլուն ոսկեզօծ թղթով շոկոլադի, բայց որի իրական պարունակությունը, ոչ թե մաքուր շոկոլադ է, այլ կոնցերագեններով փոխարինիչ: Այդ շոկոլադը ընտրություններից առաջ թանկ գնով պետք է ծախել ժողովրդին: Թուրքիայի և Ադրբեջանի համար ներկայիս իշխանությունները պատմական նվեր են, որովհետև պատերազմի շանտաժով որդեգրել են զիջումային քաղաքականություն և մտել են «խաղաղության» խաղի մեջ: Մինչև ընտրություններ սահմանին հանգիստ կլինի, Փաշինյանը և Ալիևը միմյանց ձեռք կսեղմեն, կգոռան խաղաղության մասին, իսկ ընտրություններից հետո Ալիևը և Էրդողանը կգան իրենց տրված խոստումների հետևից: Քանի որ Արևմուտքի Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունները մեծապես պայմանավորված են Թուրքիայով և Ադրբեջանով, հետևաբար Արևմուտքը ևս պետք է աջակցի և աջակցում է Փաշինյանին վերընտրվելու համար, չնայած դա ուղիղ միջամտություն է Հայաստանի ընտրական պրոցեսներին»:

Սամսոնյանը նաև անդրադառնում է իշխող թիմի ներսում հնարավոր անհամաձայնություններին՝ նշելով, որ դրանք քաղաքական նշանակություն չունեն, քանի դեռ չեն ստանում արտաքին դրսևորում։ Նրա գնահատմամբ՝ ներսում առկա դժգոհությունները չեն վերածվում քաղաքական դիրքորոշման և չեն ազդում որոշումների վրա։

«Ինչ վերաբերում է թիմի ներսում անհամաձայնությանը, ապա դա արտաքին դրսևորում չունի: ՔՊ ներկայացուցիիների` պատերի տակ ներքին կարգով դժգոհությունները որևէ քաղաքական արժեք չունեն»,- նշել է Անի Սամսոնյանը:

Նախընտրական փուլում արտաքին քաղաքականության ուղղությունն ու ներքին համախմբվածության մակարդակը դառնում են ոչ միայն քաղաքական, այլև հասարակական քննարկման առանցքային թեմաներ։ Առաջիկա ամիսները ցույց կտան՝ արդյոք ներքին լարվածությունը կվերածվի քաղաքական գործընթացի, թե կմնա կուլիսային խոսակցության մակարդակում, և որքանով արտաքին գործոնները կազդեն հանրային տրամադրությունների ձևավորման վրա։

Գալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ»Վրաստանի համար ի՞նչ կնշանակի Ռուսաստանի և Հայաստանի միջև բեռնափոխադրումների կրճատումըԱրևմտյան աջակցության արդյունքը՝ ժողովրդավարության ոչնչացում, բռնաճնշումներ, հետապնդումներ. «Փաստ»Արդյո՞ք Էրդողանը կգրավի Հայաստանը Եվրոպայի փոխարեն. Փաշինյանին չեն ներելու. Ռուսաստանից հեռանալը թանկ կարժենաՄահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ «Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ»Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերը գրավել են Մարտակերտ քաղաքը. պատմության այս օրը (27 հունիս)Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ»ՔՊ-ն ամենաբարձր արդյունքը գրանցել է Վայոց Ձորի մարզում. «Ժողովուրդ» Ամառային զորակոչից առաջ Էդվարդ Ասրյանը ստուգել է հանրապետական հավաքակայանի պատրաստվածությունը Նիկոլ Փաշինյանը մամուլի նոր խոսնակ կունենա. «Հրապարակ» ՔՊ-ում պաշտոնների կռիվ է․ «Հրապարակ» «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»Պայմանագրային զինծառայող է մահացել Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 2-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի. օրակարգում թեժ հարցեր են Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»ՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում. «Ժողովուրդ» Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել. «Հրապարակ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիՇիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորակում․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՍբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վենեսուելա կուղարկի 48 տոննա մարդասիրական օգնություն Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել«Ռիհաննա, փախիր նրանից». Սոցցանցերը պահանջում են երգչից հրաժարվել A$AP Rocky-ից՝ Արիզոնայում նրա հակասական պոռթկումից հետո ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցներըՄեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի էԻրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. ԹրամփԿասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը Մեյվեզեր ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է Վանաձորում հաց և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվել Բասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում է Եվրահանձնաժողովի նախագահը կժամանի Հարավային Կովկաս՝ քննարկելու խաղաղության գործընթացը Թեհրանը պնդում է, որ Հորմուզի նեղուցով անցումը հնարավոր չէ ապահովել առանց Իրանի հետ համաձայնեցման Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը Աբովյանի սկզբնամասում բախվել են Mercedes-ն ու «ՎԱԶ 2107»-ը. վերջինս էլ բախվել է կամրջի հենապատին. կա վիրավորՆորայր Նիկոյանի առաջին հրապարակումը քույրիկի ողբերգական մшհից հետո Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ նոր հետապնդում է հարուցվել Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին Հայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱդրբեջանից Հայաստան է ուղարկվել բենզինով լի 18 և դիզելային վառելիքով լի 8 վագոն
Ամենադիտված