Կյանքից անժամանակ հեռացել է Արթուր Գինոսյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳյումրու տնտեսական վարժարան ֆեյսբուքյան էջը գրել է.
Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է մեր վարժարանի շրջանավարտ Արթուր Գինոսյանը։
Արթուրը վայելում էր ընկերների և ուսուցիչների սերն ու հարգանքը, և նրա կորուստը մեծ վիշտ է բոլորիս համար։
Նրա լուսավոր հիշատակը և բարի ժպիտը հավերժ կմնան վարժարանի մանկավարժների ու աշակերտների սրտերում։
Խորին ցավակցություն ենք հայտնում ընտանիքին, հարազատներին և ընկերներին։
Լույսերի մեջ հանգչես, մեր սիրելի Արթուր...