Telegram-ը տվյալներ է փոխանցում ուկրաինական հատուկ ծառայություններին. ՌԱԴԾ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի հատուկ ծառայության պնդմամբ՝ ուկրաինական զինվորականներն ու հատուկ ծառայությունները կարող են «ամենակարճ ժամկետներում» մուտք ստանալ Telegram-ից ստացվող տեղեկատությանը և այն օգտագործել ռազմական նպատակներով։
ՖՍԲ-ում նաև նշել են, որ ունեն «բազմաթիվ հավաստի տվյալներ» այն մասին, որ վերջին երեք ամիսների ընթացքում ռուս զինծառայողների կողմից Telegram-ի օգտագործումը «բազմիցս հանգեցրել է նրանց կյանքի համար սպառնալիքների ստեղծմանը»։
Միևնույն ժամանակ, հայտարարության մեջ կոնկրետ ապացույցներ կամ տեխնիկական մանրամասներ չեն ներկայացվել։ Telegram ընկերության կողմից պաշտոնական արձագանք առայժմ չի հրապարակվել։