Telegram-ը ստեղծել ու պահպանում է ենթակառուցվածք, որը թույլ է տալիս անօրինական կերպով տարածել ՌԴ քաղաքացիների անձնական տվյալները․ Ռոսկոմնադզոր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆTelegram հաղորդակը ստեղծել ու պահպանում է ենթակառուցվածք, որը թույլ է տալիս մի շարք ծառայությունների անօրինական կերպով տարածել Ռուսաստան Դաշնության քաղաքացիների անձնական տվյալները, հայտարարել է Ռոսկոմնադզորը։
Ըստ գերատեսչության՝ դա կարողանում են անել «ճեղքման» ծառայությունները։ 2022 թվականից ի վեր մեսենջերի վարչակազմը հեռացրել է ավելի քան 8000 նման ծառայություն, սակայն դա չի փոխում հարցի էությունը, քանի որ անընդհատ հայտնվում են նոր բոտեր՝ անձնական տվյալներ որոնելու համար։
«Telegram-ը պետք է ինքնուրույն կանխի Ռուսաստանի քաղաքացիների անձնական տվյալների բացահայտումը, վերացնի «ճեղքման» ծառայությունները որոնելու հնարավորությունը և դադարեցնի դրանց տրամադրել գողացված անձնական տեղեկատվությանը հասանելիության ենթակառուցվածք», - ընդգծել է Ռոսկոմնադզորը։