Ինչ վիճակում են վիրավորում ստացած անձինք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱջափնյակում փետրվարի 18–ին, արյունալի կրակոցներից վիրավորվածներիի վիճակն անփոփոխ է։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց «Արմենիա» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը։
«Այս պահին հիվանդանոցում են 5 հոգի, որոնցից ոչ մեկը վերակենդանացման բաժանմունքում չէ, տարբեր բաժանմունքներում են։ Միջին ծանրության են կամ կայուն ծանր։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդ չունենք»,–ասաց նա։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ փետրվարի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Աջափնյակ թաղամասի Աբելյան փողոցի 9 հասցեում. կան վիրավորներ։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում են, թե ինչպես են մի խումբ անձինք կրակում միմյանց վրա։
Նշված վայրից հրազենային վնասվածքներով 10 քաղաքացիներ տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից և ատրճանակից կրակված մի քանի պարկուճներ, արնանման հետքեր, դանակ, «Lexus» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի հետքեր։
Վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է, վիրավորներից երեքի վիճակը ծայհրահեղ ծանր էր, երեքինը՝ ծանր։