Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժորժս աստվածային տղա է, նա ինձ վերևից հսկում է, ամենադժվար պահերին ինձ ծանր վիճակից հանում». սերժանտ Ժորժ Գևորգյանն անմահացել է նոյեմբերի 2-ին Ճարտարում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Տղաս կենսուրախ էր, մարդամոտ, բարի, ընկերասեր, անընդհատ ժպտում էր։ Իր ներսում հայրենասիրությունն արմատացած էր։ Երբեմն ասում են՝ այդպիսին դաստիարակում են երեխային, ես կարծում եմ, որ հայրենասիրությունը մարդու ներսում կա՛մ կա, կա՛մ չկա։ Սիրում էր մեր բնությունը, հողն ու ջուրը։ Երբ տարիներ առաջ հնարավորություն կար Հայաստանից տեղափոխվելու, Ժորժս միանշանակ մերժեց՝ ես Հայաստանից որևէ տեղ չեմ գնա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արսենը՝ Ժորժի հայրիկը։

Ժորժը ծնվել է Քաջարանում։ Այստեղ է դպրոց հաճախել: Դպրոցական տարիների մասին խոսելիս հայրիկն ասում է՝ գերազանց առաջադիմություն է ունեցել։ «Չափից դուրս ընդունակ էր։ Շատ արագ էր դասերը սովորում։ Դեպքեր են եղել, երբ իրեն հարցրել եմ՝ դասերդ սովորե՞լ ես, որ բակ ես իջնում, դրական պատասխան է տվել, առաջարկել եմ, որ պատմի դասը։ Ամեն ինչ իդեալական ներկայացրել է, անգամ զարմացել եմ, որովհետև մի քանի րոպե էի իր գիրքը բաց տեսել։ Դպրոցում իրեն խաղաղության աղավնի էին կոչում։ Բոլորին հաշտեցնում էր, չէր թողնում, որ վիճեին։ Միշտ ասել եմ՝ Ժո՛րժ ջան, աշխարհում ինձ համար երեք վատ բան գոյություն ունի՝ խաղամոլությունը, թմրամոլությունը, դրանք էլ հանգեցնում են մարդասպանության։ Իրեն միշտ ասել եմ՝ այդ երեք վատ բաները չանես։ Միևնույն ժամանակ տաքարյուն էր. եթե իմանար, որ իր հարազատներից ինչ-որ մեկին նեղացրել են, չէր հանդուրժի։ Պատերազմի ժամանակ ինձ զանգահարեց. «Պապա՛, մի բան եմ արել, չէի կարող չանել։ Սատկացրել եմ դրանց, բայց դու ինձ ասել էիր՝ մարդ չսպանես»։ Ես էլ արձագանքեցի՝ դրանք մարդ չեն, գազան են»։

Դպրոցն ավարտելուց հետո Ժորժն ընդունվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետ։ Մեկ կիսամյակ սովորելուց հետո 2019 թվականի հունվարի 13-ին զորակոչվել է ժամկետային ծառայության։ Առաջին վեց ամիսը ծառայել է Գյումրիի հակատանկային զորամասում, այնուհետև տեղափոխվել է Արցախ՝ Հադրութ։ «Սիրով է մեկնել ծառայության, ընդ որում՝ իր դիմումի համաձայն։ Հետևելով քաղաքական հայտարարություններին, տեղի ունեցող գործընթացներին՝ կանխազգում էի, որ պատերազմ է սկսվելու։ Բայց տղաս իր որոշումն արդեն կայացրել էր, իսկ նա համառ էր, իրեն համոզել չէիր կարող»։

Եվ սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Սեպտեմբերի 25-ին նա դիրքերում էր։ Հադրութի զորամասի 3-րդ գումարտակի դասակի հրամանատար էր։ Նա հրաշալի տիրապետում էր ֆագոտ զենքին, ֆագոտի օպերատոր էր, տղաները ենթարկվում էին Ժորժին, նրա խոսքն ազդեցիկ էր։ Պատերազմի առաջին օրերին ընկերների հետ էր խոսել, ասել, որ հեռախոսն անջատում է. «Սարսափելի հարձակում է, հնարավոր է՝ մենք այստեղից դուրս չգանք։ Եթե չորս-հինգ օր չզանգեմ, պապայիս կասեք, որ փնտրի ինձ»։ Հենց առաջին օրերին հարձակվել են իրենց դիրքերի վրա։ Իրենց գնդի հրամանատարը առաջին օրը լքել է տղաներին։ Շաքարյանին են նշանակել գնդի հրամանատար։ Ժորժից հետո սպաները պատմեցին՝ Շաքարյանը հրամանատարական կետում ասում էր, որ այս տղան, նկատի ունենալով որդուս, կարծես մի քանի պատերազմ անցած լինի։ Ժորժը հրաման է տվել, կատարել իրեն տրված հրամանները, զգաստ ու զգոն է եղել»։

Պատերազմի ժամանակ Ժորժն իրեն դրսևորել է որպես պատրաստված զինծառայող։ Սպայական կազմը հայրիկին պատմել է, որ սերժանտ Ժորժ Գևորգյանը լուրջ գործողություններ է իրականացրել պատերազմի ժամանակ։ 13 տեխնիկա՝ տանկեր, մարտական զրահամեքենա և լիցքավորիչ մեքենա է խոցել ռազմի դաշտում։

Նոյեմբերի 2-ին է զոհվել Ժորժը Ճարտարի մատույցներում։ «Իր հետ խոսելիս ասում էի՝ գլուխդ պահի։ Բազմաթիվ անգամ մահից են պրծել տղաները։ Ես պատմությունն ամբողջությամբ չգիտեմ, որովհետև իր հետ եղած տղաները զոհվել են։ Մեքենան վերցնում են, գնում ֆագոտի հետևից։ Վերադառնալու ժամանակ մեծ կռիվ է սկսվում, թշնամին շատ զոհեր է ունենում։ Տղերքն այդ ժամանակ փրկվում են։ Այդ օրը շատ տխուր էր ձայնը։ Ինձ ասաց. «Պա՛պ, երբ են կանգնեցնելու պատերազմը, էլ ի վիճակի չենք»։

Տղաները տեղափոխվել էին Ճարտար։ Նոյեմբերի 1-ի առավոտյան խոսեցի իր հետ։ Իրեն ասացի՝ ամեն առավոտյան և երեկոյան կզանգես։ Ինձ համոզում էր, որ Ճարտարում հանգիստ է»։ Տղաները դիրքերում են եղել, թշնամական ինքնաթիռը նրանց ֆիքսել է և հարվածել։ Հարվածի ալիքից է զոհվել Ժորժը։ «Նոյեմբերի 6-ին եմ իմացել տղայիս զոհվելու լուրը։ Ես տարբեր հեռախոսահամարներ ունեի, քանի որ Ժորժս տարբեր համարներով զանգում էր ու ասում, որ ֆիքսեմ դրանք։ Սկզբում ասում էին, որ տղաս վիրավոր է, բայց բժիշկներից մեկն ինձ ասաց. «Արսե՛ն ջան, Ժոռը զոհվել է, ես տեսել եմ իր մարմինը, քեզ պինդ պահիր ու փնտրիր տղայիդ»։ Նոյեմբերի 8-ին իրեն գտա ու տուն բերեցի, նոյեմբերի 9-ին՝ տղայիս հոգեհանգստի ժամանակ, իմացա, որ պատերազմը վերջացել է»։

Ապրելու ուժի մասին։ «Ժորժս աստվածային տղա է։ Իմ տղան ինձ վերևից հսկում է, ամենադժվար պահերին ինձ ծանր վիճակից հանում։ Այսքան տղաների կորցրեցինք, այսքան արժեքներ կորցրեցինք, բայց, ավաղ, որոշ մարդիկ շարունակեցին իրենց անհոգ կյանքը։ Ուրախանում են, պարում, ի՞նչն է մեզ հիմա ուրախություն պատճառողը։ Այո՛, կյանքը շարունակվում է, բայց ինչպե՞ս։ Մինչև կյանքիս վերջ ցավը քաշելով ապրելու եմ։ Իմ հոգին տանջվում է, չեմ համակերպվում տեղի ունեցածի հետ։ Տղաս այնքան երազանքներ ուներ։ Արձակուրդ պետք է գար, գումար ունեի հավաքած, ուզում էի իր համար մեքենա գնել։ Ինձ ասաց. «Պապա, ունեցածդ գումարը պահիր, չծախսես։ Մեքենա չեմ ուզում։ Ինձ համար հողատարածք կառնես, տուն կկառուցեմ, այգի կմշակեմ, պետք է ծիրանենիներ տնկեմ, ճոճանակներ եմ տեղադրելու այգում, երեխաներս պետք է վազվզեն այնտեղ»։ Երբեմն ինձ ասում են, որ Ժոռը հասկանում էր՝ վիճակը վատ է, պետք է դուրս գար այդ տարածքից, բառացի նշեմ՝ ասում էին՝ թող փախներ։ Բայց իմ տղան երբեք չէր լքի մարտի դաշտը։ Նա Հադրութից նահանջած վերջին մարդն է»։

Հ. Գ. - Սերժանտ Ժորժ Գևորգյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և Պոլիտեխնիկական համալսարանի Երախտագիտության մեդալով։ Հուղարկավորված է Քաջարանի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը չի կարողանա սեփական նախաձեռնությամբ հեռանալ ակումբից Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Կիլիան Մբապեն ծնկի վնաuվածք է ստացել․ նա ստիպված է բաց թողնել հավաքի մնացած հատվածը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդшյին պшտերազմ վարելու մեջ․ ադրբեջանագետ Եվրոպայից Ասիա շրջանցելով Ռուսաստանը. ԵՄ-ն մեկնարկում է խոշոր տրանսպորտային նախագիծՌուսաստանը գիշերը յոթ ուղղություններից արձակել է մոտ 200 ԱԹՍ Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Զելենսկին հայտնել է Ուկրաինայի երեք շրջանում մի քանի էներգաօբյեկտի шվերման մասին Վրաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան Հայաստանը փնտրելով նոր ռազմական գործընկերներ խաղադրույք է կատարում Լեհաստանի վրա Հայաստանը հետևում է Բուլղարիայի օրինակին, այսինքն ուղիղ դեպի Էրդողանի ճիրաններըՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրել Վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»Հայաստանյան անօրինականությունը. Շոյգուն Երևանին մեղադրել է ռուսական ձեռնարկությունների նկատմամբ կորպորատիվ զավթում իրականացնելու մեջ35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»
Ամենադիտված