ԱՄՆ-ն սպառնացել է դուրս գալ Միջազգային էներգետիկ գործակալությունից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Նահանգները կլքի Միջազգային էներգետիկ գործակալությունը (ՄԷԳ), եթե այն շարունակի վերականգնվող էներգիայի աղբյուրների ներդրման կուրսը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը՝ Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտում կայացած խորհրդաժողովում։
«Եթե տվյալներ տրամադրող գործակալությունների զգալի մասը նվիրվի նման ձախակողմյան ֆանտազիաներին, դա կարող է միայն խեղաթյուրել նրանց առաքելությունը»,- էներգետիկայի նախարարի խոսքն է մեջբերել Politico-ն։
«Մեզ պետք չէ զրոյական մակարդակի հասնելու սցենար, դա ծիծաղելի է, դա երբեք տեղի չի ունենա»,- ասել է Ռայթը: