ԱՄՆ-ը ամրապնդում է իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ը շարունակում է ամրապնդել իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում՝ Ժնևում Իրանի հետ բանակցություններից առաջ, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայում տեղակայված ԱՄՆ ռազմաօդային ուժերը, այդ թվում՝ տանկերներն ու կործանիչները, մոտենում են Մերձավոր Արևելքին։ Ավելին, ԱՄՆ-ը շարունակում է տարածաշրջանում տեղակայել հակաօդային պաշտպանության համակարգեր։
Մի աղբյուր նաև հայտնել է, որ առաջիկա շաբաթներին ռոտացիայի համար նախատեսված մի քանի ամերիկյան ռազմական ստորաբաժանումների տեղակայման ժամկետը երկարաձգվել է։