Ռուսաստանում կապիկի ծաղկի երկու նոր դեպք է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍանկտ Պետերբուրգում կապիկի ծաղկի երկու նոր դեպք է գրանցվել. տղամարդկանց տեղափոխել են քաղաքային հիվանդանոց, հայտնում է Mash Telegram-ալիքը։
Բժիշկները նրանց վիճակը գնահատում են միջին ծանրության։ Ավելի վաղ Դոմոդեդովոյի հիվանդանոց էր տեղափոխվել մի վարակված, որի վիճակը նույնպես միջին ծանրության էր։ Ըստ նրա, ինքը շփվել է վարակակիրներից մեկի՝ Մերձմոսկվայի 41-ամյա բնակչի հետ։
Ծաղիկը փոխանցվում է վարակված մարդու կամ կենդանու հետ սերտ շփման միջոցով։ Այն վտանգավոր է բարդություններով՝ մաշկային վարակներ, թոքաբորբ, սեպսիս։