ՌԴ ԱԳՆ–ն հերքել է Ալիևի մեղադրանքները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը տարակուսանք է հայտնել Կիևում Ադրբեջանի դեսպանատան վրա ենթադրյալ կանխամտածված հարձակումների վերաբերյալ Բաքվի հայտարարությունների կապակցությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հիշեցրել է, որ ադրբեջանական կողմին բացատրություններ են տրամադրվել, և 2025 թվականի նոյեմբերի 21-ին Մոսկվայում Ադրբեջանի դեսպանին անկեղծ ափսոսանք է փոխանցվել դիվանագիտական ներկայացուցչության շենքերին և տարածքին հասցված վնասի վերաբերյալ։
Նախարարությունը ընդգծել է, որ, ամենայն հավանականությամբ, վնասը պատճառվել է Ուկրաինայի զինված ուժերի ՀՕՊ համակարգերի սխալ աշխատանքի, ենթադրաբար՝ Patriot զենիթահրթիռային համալիրի հրթիռի ընկնելու հետևանքով։
Հաստատման համար տրամադրվել են դեպքի վայրից տեսագրություններ, որոնք ցույց են տալիս ցանկապատերի, տրանսպորտային միջոցների և շենքերի վնասը, ինչպես նաև բեկորների հետքերը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ընդգծել է, որ Ռուսաստանի զինված ուժերը հարվածում են միայն օրինական ռազմական թիրախներին, այդ թվում՝ Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության օբյեկտներին, և որ հարվածները ծրագրելիս հաշվի է առնվում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների գտնվելու վայրը՝ քաղաքացիական բնակչության համար ռիսկը նվազագույնի հասցնելու համար։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել էր, որ Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը երեք անգամ հարձակման է ենթարկվել։ Նա նշել է, որ առաջին հարվածը ենթադրվում էր, որ պատահական է եղել, սակայն հաջորդել են ևս երկու միջադեպեր։