ԵՄ երկրները չեն կարողանա ստեղծել եվրոպական բանակ. Կալլաս
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը վստահ է, որ միության երկրները չեն կարողանա ստեղծել եվրոպական բանակ։ Նա առաջարկել է ժամանակ չվատնել խոսակցությունների վրա։
«ՆԱՏՕ-ում արդեն իսկ գործող բանակից բացի առանձին բանակ ստեղծելը… Ես չեմ կարծում։ Ես Գերմանիայում տեսնում եմ խոսակցություններ զորակոչի մասին, և տեսնում եմ այնտեղ խնդիրներ, ուստի չեմ կարծում, որ նման բանակ ստեղծելը հեշտ կլինի։
Եկեք ժամանակ չվատնենք խոսակցությունների վրա, եկեք կենտրոնանանք մեր ազգային ռազմական ուժերի ամրապնդման վրա, այդպիսով ամրապնդելով Եվրոպայի դիրքերը ՆԱՏՕ-ի շրջանակներում»,- ասել է նա։