Կատյա Գալստյանը դահուկավազքի կանանց 10 կմ ինտերվալ մրցավազքում զբաղեցրել է 82-րդ տեղը
ՍՊՈՐՏՀայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Կատյա Գալստյանը, որը չորրորդ անգամ է մասնակցում ձմեռային Օլիմպիական խաղերին, դահուկավազքի կանանց 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևում ցույց է տվել 28 րոպե 33 վայրկյան արդյունք։ 111 մասնակիցների պայքարում Գալստյանը զբաղեցրել է 82-րդ տեղը։
Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նույն մրցաձևում նվաճել է Շվեդիայի ներկայացուցիչ Ֆրիդա Կարլսոնը՝ 22 րոպե 49 վայրկյան արդյունքով։
Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչները մրցումները կշարունակեն առաջիկա օրերին։
Փետրվարի 13-ին 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևում հանդես կգա Միքայել Միքայելյանը։
Լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը փետրվարի 14-ին կմասնակցի հսկա ոլորավայրէջք մրցաձևին, իսկ փետրվարի 16-ին՝ ոլորավայրէջքին։
Գեղասահքի սպորտային զույգ Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանինը կարճ ծրագրի որակավորման փուլում հանդես կգա փետրվարի 15-ին, իսկ ազատ ծրագրի որակավորումը կկայանա փետրվարի 16-ին։