Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը դժգոհ է ամուսինների աշխատանքից. ո՞ւմ կհեռացնեն առաջինը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը բավական ուշագրավ շերտեր էր պարունակում։ Սակայն մեր ուշադրությունը գրավեց այն հանգամանքը, որ Փաշինյանը հարցազրույցը տալիս էր ոչ թե Հանրային հեռուստաընկերության գլխավոր քաղաքական մեկնաբան Պետրոս Ղազարյանին, այլ հաղորդավարներից Տաթև Դանիելյանին։

Ակնհայտորեն նախապես կազմված և համաձայնեցված հարցերով հաղորդավարը փորձում էր որոշակի սրություն մտցնել՝ այդ կերպ տպավորություն ստեղծելով, թե երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին սուր հարցեր են ուղղվում։ Բայց նույնիսկ այս պարագայում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում լուրջ տարակուսանք կա, թե ինչու է Փաշինյանը հարցազրույցը տվել այլ լրագրողի, այլ ոչ՝ Պետրոս Ղազարյանին։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանն ինքը բավականին լուրջ վերապահումներ ունի Պետրոս Ղազարյանի մասով։ Նա կարծում է, որ վերջինս բավարար չափով չի արդարացնում իրեն Հանրային հեռուստաընկերությունում։ Իսկ նախորդ տարի Պետրոս Ղազարյանի ստացած ահռելի գումարները, ըստ հայտարարագրի, որոնք մեկ տարվա ընթացքում հասել են մինչև 47 միլիոն դրամի, Փաշինյանը համարում է անիմաստ ծախս։

Ավելին, իշխանություններն արդեն լուրջ վերապահումներ ունեն Ղազարյանի գործունեության նկատմամբ։ Առաջիկայում սպասվում են խորհրդարանական ընտրություններ, և Հանրային հեռուստաընկերության դերն ու նշանակությունն այդ առումով ահռելի է։ Իշխանության ներսում կա գիտակցում, որ Պետրոս Ղազարյանից պետք է ազատվել։

Իշխանությունը նաև մտադիր է ազատվել Պետրոսի կնոջից՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից։ Վերջինս մի քանի դրվագներով հայտնվել է սկանդալային իրավիճակներում, իսկ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ կապված միջադեպը իշխանական շրջանակներում համարում են Ժաննա Անդրեասյանի կիքսը։ Խոսքը վերաբերում է այն դեպքին, երբ փոխնախագահը գրառում էր կատարել՝ երկու անգամ օգտագործելով «Հայոց ցեղասպանություն» ձևակերպումը, ապա ժամեր անց հեռացրել այդ գրառումը։

ՔՊ-ում կարծում են, որ Անդրեասյանը պետք է նախապես համաձայնեցներ Վենսի գրառման բովանդակությունը՝ խնդրելով «Ցեղասպանության» վերաբերյալ որևէ նշում չանել, այդ կերպ չզայրացնելով Թուրքիային և Ադրբեջանին։ Արդյունքում ԱՄՆ փոխնախագահն ինքն էլ հայտնվել է ամերիկյան քաղաքական շրջանակների քննադատության թիրախում, ինչը, ըստ իշխանական աղբյուրների, ամենևին չի բխում Նիկոլ Փաշինյանի շահերից։

Չի բացառվում, որ առաջիկայում իրենց պաշտոններից հրաժարական տան թե՛ Ժաննա Անդրեասյանը, թե՛ Հանրային հեռուստաընկերությունից հեռացվի Պետրոս Ղազարյանը։ Թե ումով կփոխարինեն Ղազարյանին, առայժմ հայտնի չէ։

Սոնա Գալստյան

Հայաստանի ղեկավարությունը մտել է Մոսկվայի հետ պաշտպանական և տնտեսական կապերը խզելու վերջին փուլ. «Փաստ»Ուկրաինայի Սումի քաղաքում ՌԴ hարվածի հետևանքով առևտրի կենտրոնում մասշտաբային hրդեհ է բռնկվել Հայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստանի հետ թշնամանքը. «Փաստ»Ազդեցության նոր բաշխումներն ու տարածաշրջանային վերադասավորումները. «Փաստ»«Դերոյիցս հետո ապրելու ուժ երեխաներս և թոռնիկներս են տալիս». Դերենիկ Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին «Մարտունի-2»-ում. «Փաստ»«Հինգ շանտաժ-նախապայմանից երեքը գրեթե կատարված են». «Փաստ»Դրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում պետական կրթաթոշակների տրամադրման կարգում. «Փաստ»Ադրբեջանի հապշտապ շրջադարձը դեպի Մոսկվա և էսկալացիայի իրական վտանգը. «Փաստ»Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ»Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ»Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ»Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ»Իրանը մտադիր չէ թույլտվություն խնդրել պաշտպանական տեխնոլոգիաներ մշակելու համար. ԱրեֆAir France-ը դադարեցնում է թռիչքները դեպի Էր Ռիադ և ԴուբայԵրևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ. ճանապարհը ամբողջությամբ փակվել էԳյումրու Փանյան փողոցի տնակներից մեկում հրդեհ էր բռնկվելՏոկիոյում հայտարարվել է շոգի մասին նախազգուշացումԱդելիա Պետրոսյանը հեռացել է Էթերի Տուտբերիձեի մարզչական խմբիցՆեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. ԹրամփՀուլիսի 21-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումԱմերիկայում էլ հաճախ խոսում ենք հայկական արտադրության մասին, այստեղի մարդիկ շատ տաղանդավոր են. Սև ՕհանյանԿարևոր. Ի՞նչ անեն այն դիմորդները, որոնք ստացել են դրական գնահատական, բայց չեն ընդունվել բուհԲյուրեղավանում հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ. ՀՎԿԱԿՀայկական Կարմիր խաչի ընկերությունը հորդորում է բոլորին պահպանել հրդեհային անվտանգության կանոններըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտԿյանքից հեռացել է «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Քևին Քիգանը«Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ումՎաղը առավոտից մինչև ուշ երեկո Ծաղկաձորում ջուր չի լինիՎթարի է ենթարկվել դերասանուհի Սյուզան Պապյանը․ ինչ է կատարվել Երևան-Դիլիջան ճանապարհինՄիջնորդները Իրանին ներկայացրել են ԱՄՆ-ի հետ պատերազմը թուլացնելու առաջարկ, որը կներառի 10-օրյա հրադադարՀրապարակվել է «Լավ կառավարման ինդեքսը». ո՞ր տեղում է ՀայաստանՍևանա լճի մակարդակը հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ովՀնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքելՀայաստանում կսահմանվեն ջրի, գազի և էլեկտրաէներգիայի հաշվիչների ստուգաչափման նոր գները«Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ում Չարենցավանից տուն էր գալիս․ Ալափարսում վթարի հետևանքով մահացածներից մեկը Արզական գյուղից էր Վթարի է ենթարկվել դերասանուհի Սյուզան Պապյանը․ ինչ է կատարվել Երևան-Դիլիջան ճանապարհին «Քյոխ»–ը դատարանում հաղթել է Ռոման Բաղդասարյանին Ֆուտբոլի ԱԱ-ի հաղթանակը տոնելիս Իսպանիայում ավելի քան 80 մարդ է տnւժել Ամփոփվեց «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը․ հայտնի են հաղթողները «Ինձ համար այս մրցանակը տուն է»․ Սև Օհանյանը ստացավ «Վարպետ» մրցանակ «Ոսկե Ծիրան»-ի փակման արարողության ժամանակ Հրապարակվել է աշխարհի ամենագեղեցիկ բառը Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. ՍԱՏՄ Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան Ստելլա Մելիքյանը ընտրյա՞լ ունի. համացանցում հայտնվել են Արամ Մելիքյանի դստեր և նրա սիրելիի լուսանկարներըՊենտագոնը թաքցրել է Հորդանանում իրանական hարվածներից հետո տասնյակ վիրավnր զինվnրականների մասին տեղեկատվությունը. NYT ՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Սև ծովի վրայով․ ՏԱՍՍ «Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածել
Ամենադիտված