Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իմպորտնի դիջեյներ» դեռ էլի կգան ու կգնան, կարևորն ընտրողի որոշումն է. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսի տարածաշրջանային այցը մի այլ կարգի ոգևորել է ինչպես քպական քարոզիչներին ու քպամերձ արևմտյան սատելիտներին, այնպես էլ ու առանձնապես՝ Նիկոլ Փաշինյանին: Ճիշտ է, ոգևորության բռնկումները սկսեցին մարել, երբ արդեն Բաքվում ԱՄՆ փոխնախագահն Ալիևի հետ հանդիպեց ու որոշակի հայտարարություններ արեց, որոնցից մի քանիսն առնվազն վտանգավոր էին, այդ թվում՝ TRIPP-ի վրայով թռչելու մասին հայտարարությունը: Նաև՝ երբ խմբագրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր կատարած այցի վերաբերյալ իր պաշտոնական էջում արված գրառումը: Իսկ երբ պարզ դարձավ, որ իրականում ոչ թե Հայաստանին է ԱՄՆ-ը միլիարդներ տալու, այլ Հայաստանն է միլիարդներ տալու ԱՄՆ-ին, ոգևորության փուքսն, ինչպես ասվում է, նկատելիորեն մարեց: Մի խոսքով, եկավ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, նրա այցն ակտիվորեն քննարկվեց, իշխանական շրջանակները հիացական մեկնաբանություններ արեցին, ընդդիմադիրները՝ քննադատական արձագանքներ, վերջիններս նաև ակցիաներ իրականացրեցին:

Բայց այս ամենի մեջ գոնե մեզ համար ոչ պակաս հետաքրքիր էր այլ հանգամանք: Տեսեք, այս օրերին աշխուժորեն սկսեց քննարկվել այն թեզը, որ ԱՄՆ փոխնախագահ Վենսի՝ Հայաստան կատարած այցը Նիկոլ Փաշինյանի համար «փիար» էր՝ հունիսին նախատեսված ընտրություններին ընդառաջ: Վենսն ինքն էլ, կարծես, ուղիղ տեքստով ասաց, որ ինքը Փաշինյանի կողմից է (չնայած, իմիջիայլոց, փաշինյանենք ԱՄՆ նախագահական վերջին ընտրություններում հոգով-սրտով Բայդեն էին երկրպագում): Իսկ հետաքրքիրն այն է, որ նման դիտարկում կամ արձանագրում անողների մի մասը չի թաքցնում զարմանքը, կարծես մի անսպասելի բան է կատարվել: Իհարկե, Ջեյ Դի Վենսը ձեռքի հետ նաև Փաշինյանին համապետական ընտրություններից առաջ «փիար» պիտի աներ, գովաբաներ, թեկուզ նրա այցի նպատակը բացառապես ԱՄՆ շահերն առաջ տանելն ու տարածաշրջանում ամերիկյան ներկայության ամրապնդումն էր: Իհարկե, Նիկոլ Փաշինյանը ու նրա իշխանության օտարաշահ «գիծը» ԱՄՆ-ին միանգամայն ձեռնտու է: Թեկուզ այն պատճառով, որ իրենց կողմից թշնամի հռչակված Իրանի հենց սահմանին «ոտատեղ» են արել՝ ի դեմս «Թրամփի ուղու», չհաշված՝ Հայաստանն Իրանի հետ ցամաքային կապից կտրելու հեռանկարը: Ավելին, Փաշինյանը և ՔՊ-ն Թուրքիայի ու Ադրբեջանի ծրագրերն են կյանքի կոչում, լիովին սպասարկում են Հայաստանի ու հայ ժողովրդի երդվյալ թշնամիների շահերն ու օրակարգերը, այնքան ու այնպես, որ Անկարայում ու Բաքվում մեկ տասնամյակ առաջ չէին էլ համարձակվի երազել:

Էհ, բնականաբար, նրանք՝ Բաքուն, Անկարան, Ալիևը, Էրդողանը, պիտի շահագրգռված լինեն, որ Փաշինյանին ամեն գնով պահեն իշխանության, նրա համար «փիար» էլ են անելու, տո՝ ձրի բենզին էլ կտան, պետք լինի՝ ոստիկաններ ու թիկնապահներ էլ կուղարկեն: Դե, իսկ Արևմուտքը, տվյալ դեպքում՝ Եվրամիությունն ու ԱՄՆ-ը՝ առանձին-առանձին, իրենց ձևերով են Փաշինյանին ու նրա ՔՊ-ին «փիարում», սատարում, քարոզում: Տարօրինակ կլիներ, որ «չփիարեին», ախր Փաշինյանը չի խնայում Հայաստանը՝ օտարների շահերին և ախորժակին հագուրդ տալու համար, միայն թե իրեն օգնեն ամեն գնով պահել իշխանությունը: Չէ, նրանցից ոչ մեկին Փաշինյանը չի հետաքրքրում, ավելին՝ ակնհայտ է, որ նրանցից ոչ մեկը Փաշինյանին չի ընդունում, էլ ավելին՝ նրանց Հայաստանն ընդհանրապես չի հետաքրքրում, բայց այս պահին նա ձեռնտու է զուտ նրա համար, որ Հայաստանի հաշվին սպասարկի իրենց շահերը, Ռուսաստանին դուրս մղի տարածաշրջանից:

Մեր երկիրը արդեն իսկ մխրճվել է նախընտրական իրողությունների ու նախընտրական տրամաբանության հորձանուտ: Հիմա նույնիսկ ճնճղուկներն են քաղաքական ենթատեքստով ծլվլում, էլ ուր մնաց՝ զանազան գործիչները, այն էլ՝ օտարերկրյա:

Այնպես որ, պայմանական ասած՝ նման «Վենսեր» ու այլ քարոզչական «դիջեյներ» առաջիկա ամիսներին շատ են Երևան գալու-գնալու: Կամ եթե չեն էլ գալու, շատ հայտարարություններ են անելու, շատ են փորձելու ազդել Հայաստանի ընտրողների ու տրամադրվածությունների վրա: Խնդրեմ, մայիսին «Եվրոպական քաղաքական համայնքի» մի ամբողջ գագաթաժողով է նախատեսված: Ընտրությունից 1 ամիս առաջ: Պարզ է, չէ՞, ինչի համար: Հո հենց այնպես չեն 15 միլիոն եվրո ցնծացել Փաշինյանի իշխանությանը՝ ընտրողների կամքի և ժողովրդավարության դեմ պայքարելու համար: Խնդրեմ, Վենսը եկավ հայտարարություններ արեց ու հենց գնաց, հաջորդ իսկ օրը փաշինյանական ռեժիմի ռեպրեսիվ մարմինները հարձակվեցին Վաղարշապատի ընդդիմադիրների վրա: Երևի լիարժեք «դաբրո» է ստացել Վենսից նոր քաղաքական բռնաճնշումների համար: Մի խոսքով, կգան ու կգնան, կխոստանան ու «կփիարեն», մանիպուլ յացիաներ կանեն: Այդ ամենը հասկանալի է, սպասելի է: Բայց, ի վերջո, կա ամենակարևոր հարցը՝ հունիսի 7-ին ո՞վ է գնալու քվեարկության: Ո՞վ է ընտրություն կատարելու և իր ընտրությանը տեր կանգնելու:

Էլի հավաքականորեն ասած՝ Վենսն ու Կայա Կալլասը չեն գնալու քվեարկեն, չէ՞: Քվեարկելու են, ընտրություն են կատարելու մեր քաղաքացիները: Մենք՝ բոլորս:

Ու երբ ընտրողը մտնի քվեախցիկ, ինչի՞ մասին է մտածելու, ի՞նչ է հիշելու, ի՞նչն է գնահատելու և վերագնահատելու: Մոռանալո՞ւ է այս 8 տարում Փաշինյանի ու ՔՊ-ի գործած ավերներն ու բերած աղետները: Մոռանալո՞ւ է հազարավոր զոհերը, Արցախի կորուստը, Արցախի հայությանը հայրենազրկման ենթարկելը: Մոռանալո՞ւ է Հայ առաքելական եկեղեցու դեմ իրականացվող այս արշավանքը: Ներելո՞ւ է ազգային արժանապատվության խայտառակ նվաստացման դրսևորումներն ու Արարատն ուրանալը: Ներելո՞ւ է տարեցներին ու թոշակառուներին ծաղրելը: Ներելո՞ւ է հարկատուների հաշվին Փաշինյանի իշխանավորների բազմամիլիոնանոց ինքնապարգևատրումները: Մոռանալո՞ւ է ոստիկանական «բեսպրեդելն» ու խաղաղ ցուցարարներին նռնակահարելը: Մոռանալո՞ւ է ընդդիմադիրների և հոգևորականների բռնաճնշումները, քաղաքական հալածանքներն ու հետապնդումները, մոռանալո՞ւ է, որ հենց Փաշինյանին փիարողները Հայաստանը մաս-մաս վերացնում են:

Այնպես որ, ինչքան էլ Վենսը, Կալլասը, Ալիևն ու Էրդողանը Փաշինյանին «փիարեն», կարևորը այլ բան է: Կարևորը այն է, թե մենք ինչ ենք մտածում, ինչ ենք անում, ինչպես ենք գնահատում ինքներս մեզ:

Մենք ուզո՞ւմ ենք, որ մեր երեխաները, մեր զավակները, թոռները պետություն, երկիր, ապրելու կենսատարածք ունենան, թե՞ ուզում ենք Փաշինյանի հերթական արկածախնդրության զոհեր դառնան՝ «հանուն ոչնչի», ի լրումն՝ զրկվելով երկրից, պետությունից, դառնալով աներկիր թափառականներ:

Սա է հիմնականը: Իսկ քաղաքական ուժերի հիմնական խնդիրը հասարակության կուտակված դժգոհությունն ու տրամադրվածությունը մոբիլիզացված առարկայացնելն է՝ երկիրը փաշինյանական ձախավերությունից ձերբազատելը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կռացա, աձյալը բացեցի՝ տեսնեմ երեխա է մեջը. նորածին աղջկան փրկած երիտասարդը մանրամասներ է պատմում Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքներում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին կայանված «Volkswagen»-ի մոտ տղամարդու մարմին է հայտնաբերվել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ «Բուրջուա» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է «Եվ ձկնիկ ուտել, և եղևնու վրա բարձրանալ». Հայաստանում խստորեն քննադատում են Փաշինյանին ԵԱՏՄ-ի վերաբերյալ իր խոսքերի համարՈղբերգական դեպք՝ Կոտայքի մարզումՍիրիայի դատարանը նախկին նախագահ Բաշար Ասադին դատապարտել է հեռակա մաhապատժի ՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին Մի ամբողջ բուհ եւ ընդամենը 29 առաջին կուրսեցի. «Հրապարակ» Արցախի ԱԺ-ն նոր նախագահ կունենա՞․ քննարկվելու է նաև Արցախի նախագահի ընտրության հարցը․ «Ժողովուրդ» Եվրոպական Միության ճնշման տակ Հայաստանը կարող է վիզաներ մտցնել Ռուսաստանի քաղաքացիների համարԱռողջապահության փոխնախարարի պաշտոնը հարցականի տակ է․ Նանուշյանն արձակուրդում է․ «Ժողովուրդ» Ստամբուլում հայ տղամարդ է uպանվել Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը «Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ» Հայաստանում կարծում են, որ Փաշինյանի Պուտինին ուղղված զանգը միայն սրել է տեղի ֆերմերների խնդիրներըԼևանդովսկին՝ «Բարսելոնայի» լեգենդների թվում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 3 անշարժ գույք՝ 18-ից ի վեր. «սրտի դատավորի» ունեցվածքը. «Հրապարակ» Կոլումբիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 100-ը Այս պահին TRIPP նախագծին խանգարող հիմնական հանգամանքները երկաթուղու հարցն է և Իրան-ԱՄՆ լարված հարաբերությունները․ միջազգայնագետ WP. Թրամփը հուլիսին գաղտնի լքել է Թուրքիան ամերիկյան ռազմական ինքնաթիռով ՌԴ Գերագույն դատարանը չեղարկել է ընդդիմադիր «Յաբլոկո»-ի մասնակցությունն ընտրություններին Իրանում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով Մեղրիի շրջակա բնակավայրերում տներ են վնասվել. պատմության այս օրը (11 օգոստոս)ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին կայանալիաիք կազմակերպության գագաթնաժողովում. Գալուզին 39 հազար վարդը ոչնչացվել է կեղծ փաստաթղթերի հիմքով. ով է տվել դրանք. պետությունը չի պարզաբանում․ «Ժողովուրդ» WSJ. Պարսից ծոցի երկրները պատրաստ են ընդունել Հորմուզի նկատմամբ Իրանի վերահսկողությունը Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 11-ին Ռեժիմը փորձում է «սվաղել» Արցախի և ՀՀ առանձին հատվածների զիջման հարցը. Տիգրան Աբրահամյան Լույս չի լինելու ՌԴ Գերագույն դատարանը չեղարկեց ընդդիմադիր «Յաբլոկո»-ի մասնակցությունն ընտրություններին Արցախի ԱԺ-ն նոր նախագահ կունենա՞․ քննարկվելու է նաև Արցախի նախագահի ընտրության հարցը․ «Ժողովուրդ» Ինչու է Փաշինյանը որոշել սիրաշահել իր ատելի ընդդիմությանը. «Հրապարակ» ԱՄՆ-ը Թրամփի երկրորդ ժամկետի մեկնարկից ի վեր ավելի քան 175 հազար վիզա է չեղարկել Ռուսաստանը ձմեռային սեզոնին կշարունակի չվերթները դեպի Թբիլիսի և Բաթումի Քիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքըՄարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականությանՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներինՄոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագանԿոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստըՆավթի գները աճել ենԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվել
Ամենադիտված