Թոմաս Ֆրանկը հեռացվել է «Տոտենհեմ»-ից
ՍՊՈՐՏԴանիացի մասնագետ Թոմաս Ֆրանկը հեռացվել է անգլիական «Տոտտենհեմ» ֆուտոբալային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից։
Նրա թիմը տանը գիշերը պարտվել էր «Նյուքասլ»-ին ու 16-րդ տեղում է, ընդամենը հինգ միավորով է բարձր Պրեմիեր լիգայից «դուրս մնալու գոտուց»։
Դանիացին, որը նշանակվել էր հունիսի 12-ին երեք տարվա պայմանագրով, հեռանում է դեկտեմբերի 28-ին «Քրիստալ Փելաս»-ի դեմ տարած հաղթանակից հետո լիգայում ութ խաղ առանց հաղթանակի ցուցանիշով։ «Տոտենհեմ»-ը նաև վաղաժամ դուրս էր մնացել երկու ներքին գավաթների մրցաշարերից։