ԱՄՆ-ը Լեհաստանին է մատակարարել Abrams տանկերի նորագույն տարբերակի խմբաքանակը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ2026 թվականի ամերիկյան Abrams M1A2 SEPv3 տանկերի առաջին խմբաքանակը ժամանել է Լեհաստան։ Այս մասին հայտնել է Լեհաստանի պաշտպանության նախարարությանը կից Սպառազինությունների գործակալությունը։
Մատակարարվել է 29 տանկ։ Տեխնիկան վերջնական մշակում կանցնի Պոզնանի WZMOT ռազմական գործարանում, որից հետո կհանձնվի Լեհական բանակի սպառազինությանը։
Լեհական բանակի սպառազինության մեջ արդեն կա նախորդ տարբերակների 116 Abrams տանկ, իրականացվում են նաև նոր մոդիֆիկացիայի տանկերի մատակարարումներ։ Ընդհանուր առմամբ նախատեսվում է Լեհաստանի զինված ուժերի սպառազինությունը համալրել 250 միավոր Abrams M1A2 SEPv3 տանկերով։
Abrams M1A2 SEPv3-ն առանձնանում է կոմպոզիտային զրահի կիրառմամբ, կրակի կառավարման կատարելագործված համակարգերով, բեկորային-ֆուգասային արկերով կրակելու հնարավորությամբ և մի շարք այլ բարելավումներով։