Ճապոնիան մտադիր է միանալ Ուկրաինային աջակցող PURL նախաձեռնությանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնիան կմիանա PURL (the Prioritised Ukraine Requirements List - Ուկրաինայի առաջնահերթ պահանջների ցանկը) նախաձեռնությանը: ՆԱՏՕ-ի PURL նախաձեռնությունը թույլ է տալիս Ուկրաինա մատակարարել ամերիկյան արտադրության զինամթերք, սարքավորումներ և այլ պարագաներ, հայտնել է NHK հեռուստաալիքը։
ՆԱՏՕ-ի մի քանի ներկայացուցիչներ հեռուստաալիքին հայտնել են, որ Ճապոնիան, ինչպես սպասվում է, մոտ ապագայում պաշտոնապես կհայտարարի նախաձեռնությանը մասնակցելու իր մտադրության մասին։
Պաշտոնյաները պարզաբանել են, որ Տոկիոն միջոցներ կհատկացնի բացառապես ոչ մահացու զենքի համար, որը կարող է ներառել ռադարային համակարգեր ու զրահաբաճկոններ։
«Նույնիսկ ոչ մահացու սարքավորումները կարևոր են Ուկրաինայի համար», - ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներից մեկը՝ հավելելով, որ Ճապոնիայի մասնակցությունը PURL նախաձեռնությանը նշանակալի քայլ է առաջ։