ԱՄՆ փոխնախագահի այցելությամբ պայմանավորված՝ կլինեն երթևեկության սահմանափակումներ․ չի գործի նաև մետրոյի մեկ կայարան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանում կայանալիք պետական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգութունն ապահովելու նպատակով սահմանափակումներ կլինեն, հայտնել է Երևանի քաղաքապետարանը։
- Փետրվարի 9-ին՝ ժամը 17:00-ից 21:00-ն, կսահմանափակվի երթևեկությունն ու քաղաքացիների շարժը Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ:
- Նույն ժամերին կսահմանափակվի երթևեկությունն ու քաղաքացիների շարժը Դեմիրճյան փողոցում՝ Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկից մինչև Դեմիրճյան-Պռոշյան փողոցների խաչմերուկ:
- Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նույն ժամերին չի գործի նաև Երևանի Մետրոպոլիտենի Մարշալ Բաղրամյան կայարանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այցելելու է Հայաստան և Ադրբեջան։