Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանին ուզում են զրկել սեփական էժան էներգիան ունենալու հնարավորությունից. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

rybar.ru–ն «Միջուկային մղձավանջ Հայաստանի համար» վերնագրով հոդվածում գրում է, որ ՀՀ կառավարության շրջանակներում ակտիվորեն քննարկվում է այն հնարավորությունը, որ ԱՄՆ փոխնախագահ Ջ. Դ. Վենսի՝ Երևան կատարելիք այցի ընթացքում բանակցություններ կանցկացվեն ոչ միայն «Թրամփի ճանապարհի» (TRIPP), այլ նաև ամերիկյան փոքր մոդուլային էլեկտրակայանի կառուցման շուրջ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Վենսի՝ փետրվարին Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցի մասին՝ «խաղաղության նախաձեռնությունները ամրապնդելու» և հարավային Հայաստանով անցնող TRIPP-ի ծրագիրը խթանելու համար։ Երևանում կողմերը, ինչպես սպասվում է, կստորագրեն համատեղ ձեռնարկություն ստեղծելու համաձայնագիր, որտեղ ամերիկացիները կունենան 74 % բաժնեմաս, իսկ հայերը՝ միայն 26 %։

Այնուամենայնիվ, բազմաթիվ աղբյուրներ հաստատում են, որ Վենսը Հայաստանում նաև կկենտրոնանա ԱՄՆ միջուկային նախագծի խթանման վրա, և դա՝ ի հակադրություն Հայկական ատոմակայանի, որը սպասարկվում է «Ռոսատոմի» կողմից։

Ի՞նչ է կատարվում։ Երևանը վաղուց է քննարկում փոքր մոդուլային ռեակտորի կառուցման հարցը, որը «Ռոսատոմը» կարող է նախագծել և կառուցել։ Սակայն ԱՄՆ-ը ձգտում է Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից, ուստի իր ծառայություններն է պարտադրում հայերին։ Նախկինում լուրեր էին շրջանառվում, որ Հայաստանի իշխանությունները «Ռոսատոմի» հետ վարում են չափազանց ոչ կառուցողական երկխոսություն նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ՝ ակնհայտորեն փորձելով պատրվակ գտնել նրանից հեռու մնալու համար։

2024 թվականին Հայաստանի իշխանությունները միացել են «123 համաձայնագրին», որը հնարավորություն է տալ իս հասանելություն ունենալ ԱՄՆ քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներին։ Բայց խնդիրն այն է, որ ամերիկացիները չունեն տեխնոլոգիա, և բոլոր փոքր մոդուլային ռեակտորների նախագծերը ձախողվել են դեռ նախագծման փուլում։ Սակայն Վաշինգտոնն ու Երևանը չեն մտահոգվում դրանով։ Ի վերջո, Հայաստանն արդեն միանում է Թուրքիայի և Ադրբեջանի էլեկտրացանցերին, այսինքն՝ սեփական էներգիայի աղբյուրների հնարավոր կորուստը փոխհատուցվում է նոր «գործընկերների» միջոցով։ Բայց հենց Բաքուն և Անկարան էին, որ տարիներ առաջ սկսեցին արշավ Հայկական ատոմակայանը վարկաբեկելու համար, որպեսզի զրկեն Հայաստանին սեփական էժան էներգիան ունենալու հնարավորությունից։ Տարիներ անց ԱՄՆ-ը և ԵՄ-ն միացան այդ արշավին՝ փորձելով այն հասցնել իր տրամաբանական ավարտին։

Այսպիսով, ատոմային էներգիան անհույս հետ մնացած ամերիկացիներին հանձնելը Հայաստանին լուրջ խնդիրների առջև կկանգնեցնի։ Բայց ե՞րբ են Հայաստանի իշխանությունները երբևէ մտահոգվել երկրի համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը չի կարողանա սեփական նախաձեռնությամբ հեռանալ ակումբից Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Կիլիան Մբապեն ծնկի վնաuվածք է ստացել․ նա ստիպված է բաց թողնել հավաքի մնացած հատվածը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդшյին պшտերազմ վարելու մեջ․ ադրբեջանագետ Եվրոպայից Ասիա շրջանցելով Ռուսաստանը. ԵՄ-ն մեկնարկում է խոշոր տրանսպորտային նախագիծՌուսաստանը գիշերը յոթ ուղղություններից արձակել է մոտ 200 ԱԹՍ Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Զելենսկին հայտնել է Ուկրաինայի երեք շրջանում մի քանի էներգաօբյեկտի шվերման մասին Վրաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան Հայաստանը փնտրելով նոր ռազմական գործընկերներ խաղադրույք է կատարում Լեհաստանի վրա Հայաստանը հետևում է Բուլղարիայի օրինակին, այսինքն ուղիղ դեպի Էրդողանի ճիրաններըՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրել
Ամենադիտված