Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Աստված և իմ երեխաներն են ինձ ուժ տվողը». կամավոր Վարդան Մադաթյանն անմահացել է հոկտեմբերի 18-ին Ջրականում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վարդանը կուրսեցուս ընկերն է եղել, այդպես ենք ծանոթացել։ Սկզբում համակրանք չի եղել։ Աստիճանաբար ճանաչելով իր մարդ տեսակը՝ քիչ-քիչ զգացմունքներ առաջացան։ Անկեղծ ասած, երբ ընկերություն էինք անում, շատ էինք վիճում, հույս չունեի, որ ընտանիք կկազմենք։ Բայց նշանվեցինք, մեկ ամիս հետո՝ 2004 թվականին, ամուսնացանք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Անժելան՝ Վարդանի կինը։ Նշում է՝ այդ ժամանակ միակ դժվարությունը վարձով ապրելն էր։ «Վարդանը հացաբուլկեղենի շատ լավ մասնագետ էր, ուներ նաև երկրորդ մասնագիտություն՝ եռակցող էր։ Երկու մասնագիտացմանն էլ շատ լավ էր տիրապետում։ Սիրով ընտանիք էինք։ Վարդանն իր տեսակով էմոցիոնալ էր, աշխատանքում՝ պատասխանատու, խաբել չէր սիրում, շատ հայրենասեր էր։ Երիտասարդ տարիներին արտերկիր էր մեկնել, բայց ասում էր՝ Հայաստանից այն կողմ ոչ մի տեղ ինձ լավ չեմ զգացել։ Երևանում էր մեծացել, Կոմիտասի պողոտայում էին բնակվել, բայց շատ էր սիրում գյուղը, բնությունը, կենդանիներին։ Քաղաքում էինք բնակվում, հետո տուն գնեցինք Կոտայքի մարզում՝ Նոր Գեղիում։ Նա ուղղակի սիրահարված էր իր այգուն։ Հաճախ եմ մտածում՝ այդքան հայրենասիրությունը, պարզությունն ու ճշտապահությունը միայն Աստծո պարգև կարող էր լինել։ Շատ հարգալից, սիրող ամուսին ու հայր էր։ Ամուսնացած ժամանակ շատ քիչ ենք վիճել»,- ժպտում է Անժելան և հավելում. «Մեր վեճերը հիմնականում երեխաներին էին վերաբերում։ Նա ավելի խիստ էր, ես՝ ավելի մեղմ։ Երեք տղա ունենք։ Մեր ավագ տղաները ծնվեցին երկու տարվա տարբերությամբ, իսկ մեր երրորդ որդին ծնվեց 14 տարվա տարբերությամբ։ Վարդանը շատ էր սիրում աղջիկ երեխա, բայց Աստված մեզ կրկին որդի պարգևեց, և սիրով ընդունեցինք այդ պարգևը։ Երբ տղաներիս պաշտպանում էի, ասում էր՝ ոչ, պետք է տղա մեծանան, շատ խիստ էր դաստիարակում։ Եվ տարիների ընթացքում հասկացա, որ նա իր երեխաներին պատրաստում էր այս կյանքին, հատկապես՝ ավագ որդուս»։

Վարդանը 2016 թվականի ապրիլին կամավոր հիմունքներով մասնակցել է Ապրիլ յան պատերազմին, և Անժելայի համար բոլորովին զարմանալի չէր, որ նա այս պատերազմին էլ կկամավորագրվի։ «Սեպտեմբերի 27- ից սկսած մեր տանը կարծես սուգ լիներ, ամեն տղայի անունը կարդալիս լալիս էինք, Վարդանն իր տեղը չէր գտնում։ Նա կամավորագրվեց, իրենց «Ապրիլ յանի խումբը»՝ հրամանատարի՝ Իշխանի գլխավորությամբ, արդեն հավաքվել էր։ Իրենց հրամանատարը մեկ անգամ այդ ընթացքում գնաց Արցախ, վերադառնալուց հետո կարծես չցանկանար տղաներին տանել մարտի դաշտ, քանի որ տեսել էր, թե այնտեղ ինչ է կատարվում։ Երկրորդ անգամ էլ գնաց, էլի տղաներին իր հետ չտարավ, բոլորը նեղացան։ Ի դեպ, նա էլ է զոհվել 44-օրյա պատերազմի ժամանակ։ Երեք անգամ Վարդանը գնաց զինկոմիսարիատ, անգամ վիճել էր, թե ինչու իրեն չեն տանում Արցախ։ Վարդանն ուներ 3-րդ կարգի հաշմանդամություն, երկար չէր կարողանում քայլել։ Իրեն ասացի՝ Վարդա՛ն ջան, ո՞ւր ես գնում։ «Գնում եմ կանգնելու և կռվելու համար»»։

Վարդանը հոկտեմբերի 14-ին մեկնել է մարտադաշտ։ Անժելան ասում է՝ միանգամից ամենաթեժ տեղը՝ Ջրական։ «Ջրականն այդ օրերին մսաղաց էր հիշեցնում, մի մասն արդեն հանձնված էր, բայց կազմակերպչական ոչ ճիշտ աշխատանքի արդյունքում տղաներին այնտեղ էին տարել։ Իրենց հրամանատարը վիրավորվում է, նրան տեղափոխում են հոսպիտալ։ Վարդանը դառնում է վաշտի հրամանատար։ Այդ ընթացքում փոքր տղայիս հետ դեպք պատահեց, հիվանդանոցում էինք։ Վարդանը զանգահարեց, ես էլ մի փոքր իրավիճակը ծանրացնում էի, որ գոնե վերադառնար։ Բայց նա նույնիսկ այդ պատճառով չեկավ. «Գիտես, թե այստեղ քանի հարյուր հոգի է իմ դեմքին նայում, ո՞նց թողնեմ ու գամ»։ Ես էլ իրեն հանգստացրեցի, որ երեխայի հետ կապված լուրջ բան չկա։ Ինձ մեղադրում են, որ կարող էի իրեն հետ պահել, որ չգնա, բայց ինչպես անեի, երբ տեսնում էի՝ նա տանը նստած ինքնաոչնչանում է։ Վերադարձած ընկերներն են պատմում, որ ոգևորում էր բոլորին, հայրենասիրական երգեր էին երգում։ Իր ծառայությունը նա այդ հատվածում էր անցկացրել, բոլոր անկյուններին ծանոթ էր, երբ հարազատներս ինձ հայտնեցին, որ Վարդանն անհետ կորած է, չէի հավատում։ Նա շատ շուտ էր կողմնորոշվում ծանր իրավիճակներում, հուսահատվող չէր։ Վստահ ասում էի՝ հիմա մի տեղից կհայտնվի»։

Վարդանը զոհվել է հոկտեմբերի 18-ին, տուն է վերադարձել... չորս ամիս անց։ ԴՆԹ հետազոտությամբ նրա ինքնությունը հաստատվում է փետրվարի 11-ին։ «Այդ ընթացքում այնքան հակասական բաներ էինք լսում, որ ողջ է, իր հետ եղած տղաները գրկել են, իջեցրել են դիրքերից։ Ինչ-որ հատվածների անուններ էին տալիս, հասնում էինք այդտեղ, թելը կտրվում էր։ Կարմիր խաչը վերջում մտավ Ջրական, իրենց հրամանատարն արդեն ապաքինվել էր, նա էլ էր գնացել Ջրական, որտեղից էլ հենց իրենց դիրքից չորս դի էին դուրս բերել»։

2020 թվականին, դեռ Վարդանին չգտած, ընտանիքում դժբախտություն է տեղի ունենում։ Նրանց միջնեկ որդին է հոսանքահարումից մահանում։ Հայրիկը չիմացավ, որ որդին է մահացել, որդին անմասն մնաց հայրիկի զոհվելու ցավից։ «Շատ լավ ամուսին եմ ունեցել, ասում էի՝ չեմ դիմանա այս ցավին, բայց այդ ընթացքում նաև որդուս կորցրեցի ու ստացվեց՝ դիմացա կրկնակի ցավին։ Ինձ շատ օգնեց իմ փոքր տղան՝ ինձ զբաղեցնելով։ Ավագ որդուս դերը լրիվ ուրիշ էր»։

Ապրելու ուժի մասին։ «Ծանրագույն օրերում իմ հարազատները շատ ճիշտ կողմնորոշվեցին և չեկան մեր տուն՝ իմ գործերն անելու։ Նրանք միշտ իմ կողքին են եղել, բայց օգնեցին հասկանալ, որ շատ անելիք ունեմ։ Շատ լավ հարազատներ ունեմ, բայց գիտակցեցի՝ իմ երեխաներին ես եմ պետք։ Իմ ապրելու ուժը Աստծուց է եկել։ Ինձ Աստված օգնեց։ Եկեղեցիներ էի հաճախում, քահանաների հետ զրուցում։ Բայց ավելի հաճախ իմ տան ներսում հնչած իմ աղոթքն է ինձ օգնել։ Միշտ ռեալ, բաց աչքերով նայել եմ, թե ինչ է կատարվում իմ կյանքի հետ։ Չեմ թմրեցրել ուղեղս։ Այն պահին, երբ հասկացել եմ, որ ծանր հոգեվիճակում եմ, տանս մեջ աղոթք եմ հնչեցրել ու խնդրել, որ Աստված ձեռքս բաց չթողնի։ Աստված և իմ երեխաներն են ինձ ուժ տվողը»։

Հ. Գ.- Վարդան Մադաթյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Նորագավիթի գերեզմանատանը՝ որդու կողքին։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը չի կարողանա սեփական նախաձեռնությամբ հեռանալ ակումբից Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Կիլիան Մբապեն ծնկի վնաuվածք է ստացել․ նա ստիպված է բաց թողնել հավաքի մնացած հատվածը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդшյին պшտերազմ վարելու մեջ․ ադրբեջանագետ Եվրոպայից Ասիա շրջանցելով Ռուսաստանը. ԵՄ-ն մեկնարկում է խոշոր տրանսպորտային նախագիծՌուսաստանը գիշերը յոթ ուղղություններից արձակել է մոտ 200 ԱԹՍ Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Զելենսկին հայտնել է Ուկրաինայի երեք շրջանում մի քանի էներգաօբյեկտի шվերման մասին Վրաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան Հայաստանը փնտրելով նոր ռազմական գործընկերներ խաղադրույք է կատարում Լեհաստանի վրա Հայաստանը հետևում է Բուլղարիայի օրինակին, այսինքն ուղիղ դեպի Էրդողանի ճիրաններըՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
Ամենադիտված