Եվրոպան փորձել և շարունակում է փորձել սեպ խրել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև․ Լավրով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Եվրոպան փորձել է և շարունակում է փորձել սեպ խրել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև՝ Թրամփի քաղաքականությունը համարելով եվրոպական շահերին վնասող։
Նա նշել է, որ եվրոպական էլիտաները օգտագործում են ուկրաինական ռեժիմը՝ Ռուսաստանի դեմ պատերազմելու համար և ուղղակիորեն պատրաստվում են պատերազմի։
Լավրովը նշել է, որ հանցագործություն կլինի թույլ տալ, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև շահերի տարբերությունը վերածվի թեժ բախման։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը երբեք չի միջամտում Միացյալ Նահանգների և Եվրոպայի հարաբերություններին. «Բոլորի հետ վարվում են իրենց հեղինակության համաձայն»։