Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն մեծացրել է իր ռազմական ներկայությունը Իրանի ափերի մոտ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ն վերջին օրերին զգալիորեն մեծացրել է իր ռազմական ներկայությունը Իրանի ափերի մոտ՝ կրկին սրելով արդեն լարված տարածաշրջանային միջավայրը։ Տարածաշրջան է մուտք գործել ԱՄՆ ռազմական ուժերի վեցերորդ ականակիրը, իսկ Իրանի հարակից ջրերում տեղակայաված է նաև ամբողջական էսկադրիլիա։ Այս քայլերը վկայում են ոչ միայն ուժի ցուցադրության, այլև հնարավոր գործողությունների համար պատրաստվածության մասին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանի նկատմամբ ճնշման տարբեր սցենարներ՝ սկսած թիրախային հարվածներից մինչև ավելի լայնածավալ ռազմական գործողություններ։ Քննարկումների առանցքում են Իրանի անվտանգության ուժերը, հրամանատարական օղակները, հրթիռային ենթակառուցվածքները և անգամ միջուկային օբեյկտները։ Նշվում է, սակայն, որ վերջնական որոշում  դեռ չի կայացվել, և ռազմական տարբերակը շարունակում է մնալ քննարկման փուլում։

Վաշինգտոնի ռազմավարական հաշվարկը, ըստ հրապարակումների, կարող է միտված լինել ոչ միայն ռազմական զսպման, այլև ներքաղաքական ճնշման ուժեղացմանը՝ ստեղծելով պայմաններ իշխանական վերադասավորումների համար։ Սակայն փորձագետներն ու արևմտյան որոշ պաշտոնյաներ կասկած են հայտնում, թե միայն ավիահարվածներով հնարավոր կլինի հասնել քաղաքական ղեկավարության փոփոխության։ Իրանում իշխանական համակարգը խոր արմատներ ունի, իսկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը շարունակում է մնալ պետության առանցքային ուժային հենարանը։

Արտաքին ռազմական միջամտության վտանգը երկակի ազդեցություն կարող է ունենալ։ Մի կողմից՝ այն կարող է թուլացնել իշխանությունների դիրքերը՝ խորացնելով ներքին ճգնաժամը, մյուս կողմից՝ կարող է համախմբել իշխանական ուժերին և հասարակության մի հատվածին արտաքին վտանգի շուրջ։ Ավելին, արաբական մի շարք պետություններ՝ Սաուդյան Արաբիան, Կատարը, Օմանը և Եգիպտոսը, մտահոգված են, որ հնարավոր հարվածները կհանգեցնեն լայնածավալ տարածաշրջանային սրացման՝ սպառնալով իրենց տարածքներին և էներգետիկ ենթակառուցվածքներին։

Թեհրանը, իր հերթին, հայտարարում է, որ պատրաստ է թե՛ պատերազմի, թե՛ բանակցությունների։ Իրանի բարձրաստիճան աղբյուրները նշում են, որ միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ ունի, սակայն հարձակման դեպքում երկիրը «կպաշտպանի իրեն ինչպես երբեք»։ Սա ակնարկ է ոչ միայն ուղղակի ռազմական պատասխանին, այլև տարածաշրջանում Իրանի ազդեցության գործիքների ակտիվացմանը։

Ընդհանուր առմամբ, ձևավորվում է վտանգավոր հավասարակշռություն, որտեղ ուժի ցուցադրությունն ու դիվանագիտական ազդակները զուգահեռաբար են ընթանում։ Մի սխալ հաշվարկը կարող է վերածվել լայնածավալ բախման՝ ներգրավելով ոչ միայն ԱՄՆ-ին և Իրանին, այլև ամբողջ Մերձավոր Արևելքը։ Առայժմ կողմերը պահպանում են ռազմավարական անորոշությունը, սակայն տարածաշրջանի կայունությունը կախված է այն բանից, թե արդյո՞ք ուժի լեզուն կփոխարինվի քաղաքական և դիվանագիտական բանակցություններով։

Ալիտա Եղիազարյան

Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին. փրկարարները հատուկ ճոպանների միջոցով փորձում են դուրս բերել ափ Ուկրաինայում նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը Գերմանիան ու Ֆրանսիան իմացել են իրենց մրցակիցներին ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆում Տարադրամի փոխարժեքները` այսօրԽոշոր ավտովթար Լոռու մարզումՆախկին պատգամավոր. Լատվիան չի փոխարինի Ռուսաստանի շուկան Հայաստանի համար Հայերը պնդում են, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման պատճառով իրենց երկիրը վերածվում է թուրքական բենզալցակայանիԳալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ»Վրաստանի համար ի՞նչ կնշանակի Ռուսաստանի և Հայաստանի միջև բեռնափոխադրումների կրճատումըԱրևմտյան աջակցության արդյունքը՝ ժողովրդավարության ոչնչացում, բռնաճնշումներ, հետապնդումներ. «Փաստ»Արդյո՞ք Էրդողանը կգրավի Հայաստանը Եվրոպայի փոխարեն. Փաշինյանին չեն ներելու. Ռուսաստանից հեռանալը թանկ կարժենաՄահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ «Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ»Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերը գրավել են Մարտակերտ քաղաքը. պատմության այս օրը (27 հունիս)Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ»ՔՊ-ն ամենաբարձր արդյունքը գրանցել է Վայոց Ձորի մարզում. «Ժողովուրդ» Ամառային զորակոչից առաջ Էդվարդ Ասրյանը ստուգել է հանրապետական հավաքակայանի պատրաստվածությունը Նիկոլ Փաշինյանը մամուլի նոր խոսնակ կունենա. «Հրապարակ» ՔՊ-ում պաշտոնների կռիվ է․ «Հրապարակ» «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»Պայմանագրային զինծառայող է մահացել Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 2-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի. օրակարգում թեժ հարցեր են Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»ՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում. «Ժողովուրդ» Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել. «Հրապարակ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիՇիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորակում․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՍբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վենեսուելա կուղարկի 48 տոննա մարդասիրական օգնություն Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել«Ռիհաննա, փախիր նրանից». Սոցցանցերը պահանջում են երգչից հրաժարվել A$AP Rocky-ից՝ Արիզոնայում նրա հակասական պոռթկումից հետո ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցներըՄեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի էԻրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. ԹրամփԿասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը Մեյվեզեր ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է Վանաձորում հաց և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվել Բասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում է Եվրահանձնաժողովի նախագահը կժամանի Հարավային Կովկաս՝ քննարկելու խաղաղության գործընթացը Թեհրանը պնդում է, որ Հորմուզի նեղուցով անցումը հնարավոր չէ ապահովել առանց Իրանի հետ համաձայնեցման Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է
Ամենադիտված