Վենեսուելան հայտարարում է քաղբանտարկյալների համաներման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎենեսուելան կանցկացնի քաղբանտարկյալների համար ընդհանուր համաներում, այս մասին հայտարարել է նախագահի հանձնակատար Դելսի Ռոդրիգեսը Գերագույն դատարանում դատական տարվա բացման արարողության ժամանակ:
«Ես ուզում եմ հայտարարել ընդհանուր համաներման մասին օրենք ընդունելու որոշման մասին, որը կներառի քաղաքական բռնության ողջ ժամանակահատվածը՝ 1999 թվականից մինչև այսօր», - ասել է Ռոդրիգեսը:
Նա հանձնարարել է օրինագիծը մշակել ու ներկայացնել խորհրդարան: Որոշումը քննարկվել է ԱՄՆ-ում գերեվարվելուց հետո պահվող Նիկոլաս Մադուրոյի հետ, գրել են ԶԼՄ-ները։