Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վերընտրվելու մասին հայտարարություններն ուղղված են ոչ այնքան հասարակությանը, որքան իրենց քաղաքական թիմին ու պետական կառավարման համակարգին և ուժայիններին». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նրանից հետո, ինչ մեզ հետ կատարվեց 2018 թվականին, ավելի կոնկրետ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ և 2023 թվականին Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումից հետո, այսօր նույնիսկ չենք էլ խոսի այն մասին՝ մեզ հատո՞ւկ այս կարգավիճակին հասցրեցին, թե՞ անփորձության հետևանք էր սա։ Հետագայում ոչ միայն պատմության, այլ քրեական գործի շրջանակներում այս հարցերն իրենց պատասխանները կստանան»,«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը, երբ անդրադառնում ենք մեր շուրջը և մեզ հետ տեղի ունեցող իրադարձություններին։ Առաջարկում է վերհիշել, թե Ադրբեջանն ինչ էր անում Արցախյան պատերազմից հետո։ «Այն բառամթերքը, բառապաշարը, որը հիմա տեսնում ենք Ադրբեջանից, այնպես չէ, որ 1994 թվականի մայիսից իրենք օգտագործում էին։ Ժամանակի ընթացքում իրենք մի կողմից բանակցային գործընթաց էին վարում, մյուս կողմից, հատկապես իքս փուլից սկսած, սկսեցին շատ ակտիվ զինվել, և ռազմական առումով խնդիրները լուծելու ամենամեծ փորձը եղավ Քառօրյա պատերազմի ժամանակ։ Այս առումով Ադրբեջանի պատմությունից էլ պետք է մեզ համար դասեր քաղենք։ Այստեղ հարցը հետևյալն էր՝ Ադրբեջանը մի կողմից ժամանակ էր ձգում, մյուս կողմից, Ալիևի խոսքերով, 2018 թվականի իրադարձությունները ներդրում ունեցան։ Զուգահեռ այնպես էին զինվում, որ կարողացան ռազմական ճանապարհով իրենց խնդիրների զգալի հատվածը լուծել։ Ինչո՞ւ եմ ասում զգալի, որովհետև շատ բաների, ինչին ռազմական ճանապարհով չհասան, այստեղից պարզապես հանձնեցին։ Հիշում եմ, որ 44-օրյա պատերազմից հետո, եթե չեմ սխալվում, դեկտեմբերն էր, Նիկոլ Փաշինյանը երթով իր կողմնակիցների հետ շարժվեց դեպի Եռաբլուր։ Այդտեղ իր կողմնակիցները մի թեզ էին կրկնում՝ Ադրբեջանը հիմա այդ տարածքները վերցրել է, մենք մի քիչ ուժ կհավաքենք, իրենք այդ տարածքները կվերականգնեն, կգնանք, արդեն վերականգնած տարածքները հետ կվերցնենք։ Այս թեզն այն ժամանակ հասարակությանը հրամցրեցին, 2021 թվականի ընտրություններում վերարտադրվեցին, հետո ինչ կար-չկար հանձնեցին։ Տրամաբանությունը, որ պարտված լինելով՝ չես խոսում արյունալի ռևանշի մասին, հասկանալի է, բայց հասկանալի է, եթե ներքուստ քո հասարակությունը վերափոխում ես, բանակը վերազինում ես, իսկապես պատրաստվում ես, եթե չասենք ռևանշի, այլ գոնե անհրաժեշտ պահին հակահարված հասցնելու։ Մեր պարագայում գործում է մեկ այլ բան. հասկանալով, թե ինչ ես արել քո երկրի, պետության հետ, առաջնորդվում ես հետևյալ սկզբունքով՝ չկա պետություն, չկա խնդիր։ Այսինքն՝ մի իրավիճակում, երբ աշխարհում բոլորը պատրաստվում են նոր պատերազմական գործողությունների, բայց դու հասարակությանը և պետությանը պատրաստում ես խաղաղության, սրանով հայտ ես ներկայացնում, որ մոտակա ցանկացած խնդրի պարագայում, եթե քո իշխանության ժամանակ այդ խնդիրը եղավ, կարող ես Հայաստանը հասցնել Արցախի կարգավիճակին, այսինքն՝ լուծարման։ Բայց եթե Հայաստանը լուծարվում է, էլ չի լինելու այն սուբյեկտը, որը կարող է քեզ պատասխանատվության ենթարկել։ Եթե այս տրամաբանությամբ վերլուծում ենք, հասկանում ենք, թե ինչի համար են սա անում, բայց ներքուստ հասարակությանն այն թեզն են վաճառում, որ պետք է վերազինվենք, պատրաստ լինենք մեզ պաշտպանել, բայց իրականությունն ու խոսքերը 180 աստիճանով տարբերվում են»,նշում է մեր զրուցակիցը։

Հայաստանի ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ դնողների շարքում, կարծես թե, առաջատարը հիմա ԱՄՆ-ն է։ Հանդիպումներ, քննարկումներ, օրերս էլ հայտնի դարձավ, որ սպասվում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը տարածաշրջան՝ Հայաստան և Ադրբեջան։ Արդյո՞ք այս «խաղաղության գործընթացի» ներքո ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին նույն՝ հավասար հնարավորություններ է տալիս։ «Հարցին պատասխանելու համար պետք է դեպի Եվրամիություն նայենք։ Ճիշտ է, ֆորմալ առումով այս պահի դրությամբ գոնե կարող ենք ֆիքսել, որ Վաշինգտոնի և Բրյուսելի մեջ կան հակասություններ, որովհետև Վաշինգտոնը, ըստ երևույթին, առաջնորդվում է այլևս ոչ թե դաշնակցային, այլ վասալային հարաբերությունների տրամաբանությամբ և հրաժարվում է վճարել եվրոպական անվտանգության համար։ Մի հետաքրքիր իրողություն անցյալ շաբաթ աչքովս ընկավ, որը, կարծում եմ, բավականին լավ նկարագրում է մեր հարաբերությունները ոչ միայն ԵՄ-ի, այլև ԱՄՆ-ի հետ։ Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ ԵՄ-ն կաջակցի Ադրբեջանին՝ վերականգնելու երկաթգիծը Նախիջևանում, իսկ Հայաստանը հնարավորություն է ստացել ԵՄ-ի շենքի առջև կառուցել հուշարձան՝ նվիրված մեր այբուբենին։ Սրանից հետո ասել, թե մեզ հավասար են ընկալում Եվրոպայում կամ Միացյալ Նահանգներում, ինքնախաբեություն կլինի։ Երկրորդ՝ մինչ վերջերս լրատվամիջոցները, նաև իշխանության հետ շաղկապված փորձագետները, քաղաքական գործիչները խոսում էին ԱՄՆ փոխնախագահի այցի մասին Հայաստան, այլ ոչ թե տարածաշրջան։ Բայց տեսանք, որ տեղի ունեցավ Դավոսի ֆորումը, որտեղ ԱՄՆ-ի նախագահը երկու առանձնազրույց է ունեցել, որոնցից մեկը եղել է Ադրբեջանի նախագահի հետ։ Դրանից հետո որոշում է կայացվել, որ Վենսը այցելելու է նաև Ադրբեջան, այսինքն՝ Ադրբեջանը կարողացավ հասնել նրան, որ նույնիսկ սիմվոլիկ տեսանկյունից Վենսը այցելի նաև իրենց երկիր։ Նաև զարմանալի չի լինի, եթե Վենսը մի նոր փաստաթուղթ ստորագրի Հայաստանի իշխանությունների հետ «TRIPP»-ի վերաբերյալ, նա մի նոր փաստաթուղթ էլ կստորագրի Ադրբեջանի իշխանությունների հետ, ու այստեղ ևս մեկ անգամ կամրագրվի այն հանգամանքը, որ Հայաստանով անցնող կոմունիկացիայի փայատերը պաշտոնական Բաքուն է։ Սա է Միացյալ Նահանգների վերաբերմունքը մեր, մեր տարածաշրջանի նկատմամբ»,-նկատում է քաղաքագետը։

Անցնող ութ տարվա ընթացքում տեղի ունեցած ողբերգությունների ֆոնին Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցներն ինքնավստահ կերպով հայտարարում են առաջիկա ընտրություններում իրենց լիակատար հաղթանակի մասին։ «Այս հայտարարություններն ուղղված են ոչ այնքան հասարակությանը՝ համոզելու, որ իրենք անպայման վերարտադրվելու են և այլն, այլ առաջին հերթին իրենց քաղաքական թիմին, էլ ավելի շատ՝ պետական կառավարման համակարգին, ուժայիններին։ Ցանկացած բյուրոկրատական համակարգի կայունությունը պայմանավորված է նաև հետևյալով. որքան են վստահում առաջնորդին, որքան են վստահում առաջնորդի քաղաքական կուրսին, և որքանով է առաջնորդը կարողանում իր խոսքն ու գործը համադրել։ Երբ ասում են, որ իրենք անպայման «50+1» են ստանալու (անցած շաբաթ մամուլում նաև նյութ կար, որ իրենք «60+1»-ի են հավակնում), իրենք պետք է ինչ-որ բան ներկայացնեն, որն ապացուցում է իրենց ընտրած քաղաքական կուրսի ճիշտ լինելը, և դրա վրա հիմնվելով էլ պետք է մտնեն ընտրական փուլ՝ հույս ունենալով, որ պայմանականորեն ոստիկանությունը և այլ հատուկ ուժեր իրենց չեն դավաճանի։ Այդ ներկայացվելիքը դարձել է ադրբեջանական բենզինը։ Երբ Ալիևը թույլ է տալիս, որ Ադրբեջանի տարածքով ինչ-որ ապրանքներ գան Հայաստան, կամ ադրբեջանական ապրանքները վաճառում է Հայաստանին, սա ուղերձ է ոչ միայն հայ հասարակությանը, որ՝ ժողովուրդ, պայմանականորեն խաղաղությունը եկել է, մի մտածեք, ամեն ինչ լավ է լինելու, այլ սա ուղերձ է նաև պետական ապարատին, թե՝ ինչ ասում էր ձեր առաջնորդը, եղել է, դրա համար պետք է լոյալ լինեք իրեն, դրա համար պետք է իրեն որպես հենարան լինեք՝ գալիք ընտրություններում վերարտադրվելու համար։ 50 կամ 60 տոկոսի մասին իրենց խոսքերը հիմնված են Ալիևի աջակցության վրա, նրա վրա, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հավանություն է տալիս իրենց ընտրած կուրսին, ինչն առնվազն կարելի է դիտարկել որպես աջակցություն հենց գործող կառավարությանը, որովհետև, գործող կառավարությունից բացի, Հայաստանում ոչ ոք հայտ չի ներկայացրել այն տեսակ քաղաքականություն վարել, ինչպիսին վարում է Նիկոլ Փաշինյանը։ Այս՝ հիսուն-վաթսուն տոկոսի մասին հայտարարություններով նրանք փորձում են ազդել հասարակական տրամադրությունների վրա, բայց առաջին հերթին սա անհրաժեշտ է, որ պետական ապարատն իրեն ճիշտ պահի։ 2018 թվականին իրենք չէին ասում, որ պետք է 70-80 տոկոս ձայն հավաքեն, 2021 թվականին չէին ասում, որ պարտադիր իքս տոկոս պետք է հավաքեն, թեպետ, բնականաբար, ճիշտ է՝ ուզում էին պահպանել իշխանությունը։ Անընդհատ թվեր ասելու այս միտումն ավելի շատ վկայում է այն մասին, որ իրենք խնդիր ունեն և՛ իրենց, և՛ պետական ապարատին համոզելու, թե՝ ժողովուրդ ջան, ամեն ինչ ճիշտ է ընթանում, շարունակեք ապահովել լոյալությունը մեր հանդեպ»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը չի կարողանա սեփական նախաձեռնությամբ հեռանալ ակումբից Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Կիլիան Մբապեն ծնկի վնաuվածք է ստացել․ նա ստիպված է բաց թողնել հավաքի մնացած հատվածը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդшյին պшտերազմ վարելու մեջ․ ադրբեջանագետ Եվրոպայից Ասիա շրջանցելով Ռուսաստանը. ԵՄ-ն մեկնարկում է խոշոր տրանսպորտային նախագիծՌուսաստանը գիշերը յոթ ուղղություններից արձակել է մոտ 200 ԱԹՍ Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Զելենսկին հայտնել է Ուկրաինայի երեք շրջանում մի քանի էներգաօբյեկտի шվերման մասին Վրաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան Հայաստանը փնտրելով նոր ռազմական գործընկերներ խաղադրույք է կատարում Լեհաստանի վրա Հայաստանը հետևում է Բուլղարիայի օրինակին, այսինքն ուղիղ դեպի Էրդողանի ճիրանները
Ամենադիտված