Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ չի կարելի ուտել տարբեր տեսակի դեղամիջոցներ ընդունելու դեպքում

ՖՈՏՈ

Շատերը կարծում են, որ առօրյայում օգտագործվող սննդամթերքն ու դեղամիջոցները միմյանց հետ ոչ մի կապ չունեն, սակայն իրականում կան միմյանց հետ բացարձակապես անհամատեղելի սննդամթերք ու դեղամիջոցներ:

 

Հարկ է հիշել, որ դեղամիջոցն ընդունելիս անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն դրա չափաբաժինն ու ընդունման ժամը, այլև սննդակարգը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում, թե որ դեղամիջոցի հետ ինչ մթերք չի կարելի օգտագործել:

 

Բրոնխները լայնացնող դեղամիջոցներ

 

Այս տիպի դեղամիջոցները նշանակվում են ասթմայի, բրոնխիտի և թոքերի հետ կապված այլ հիվանդությունների դեպքում:

 

Հարկ է հիշել, որ նման դեղամիջոցների ընդունման դեպքում պետք է սահմանափակել սուրճի և առհասարակ կոֆեին պարունակող ըմպելիքների օգտագործումը: Սա պայմանավորված է նրանով, որ այս դեղամիջոցները, ինչպես և  կոֆեինը, գրգռում են նյարդային համակարգը:

 

Հատկապես հարկավոր է զգուշանալ թեոֆիլինի ընդունման ժամանակ, քանի որ կոֆեինն ուժեղացնում է դրա տոքսիկ ազդեցությունը: Բացի այդ, հարկավոր է խուսափել նաև ճարպոտ սննդամթերքից, քանի որ ճարպը նպաստում է թեոֆիլինի լավ յուրացմանը, ինչը կարող է հանգեցնել գերդոզավորման:

 

Զարկերակային ճնշումն իջեցնող դեղամիջոցներ

 

Այս դեղամիջոցները, որոնց շարքին են դասվում կապտոպրիլը, էնալապրիլն ու ռամիպրիլը, նշանակվում են սրտի և երիկամների հիվանդությունների դեպքում ու դրանց ընդունման ժամանակ հարկավոր է խուսափել կալիումով հարուստ սննդամթերքից, ինչպիսին են բանանները, կարտոֆիլը, սոյան, սպանախը:

 

Բանն այն է, որ զարկերակային ճնշուն իջեցնող դեղամիջոցները բարձրացնում են օրգանիզմում կալիումի մակարդակը, իսկ կալիումի գերդոզավորումը կարող է հանգեցնել սրտի զարկերի ռիթիմի խանգարման և առաջացնել թթվածնի պակասի զգացողություն:

 

Առիթմիայի դեպքում նշանակվող դեղամիջոցներ

 

Նման դեղամիջոցները (օրինակ՝ դիգօքսին) նշանակվում են սրտային անբավարարության բուժման ու կանխարգելման համար: Այս դեպքում հարկավոր է խուսափել գլիցիրիզինաթթու պարունակող սննդամթերքից (օրինակ՝ մատուտակ), քանի որ դիգօքսինի հետ շփման մեջ մտնելու դեպքում այդ թթուն կարող է առաջացնել առիթմիա կամ նույնիսկ սրտի նոպա: Գլիցիրիզինաթթուն պարունակվում է քաղցրավենիքի որոշ տեսակների, ինչպես նաև գարեջրի բաղադրության մեջ:

 

Դիետիկ մանրաթելերը նույնպես կարող են ազդել այս դեղամիջոցի արդյունավետության վրա, ուստի այն հարկավոր է ընդունել ուտելուց երկու ժամ առաջ կամ երկու ժամ հետո: Բացի այդ, դիգօքսինի արդյունավետության վրա կարող են ազդել նաև որոշ դեղաբույսերը (օրինակ՝ սրոհունդը):

 

Արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը նվազեցնող դեղամիջոցներ

 

Այս դեղամիջոցները (ատորվաստատին, ֆլուվաստատին, լովաստատին, սիմվաստատին, ռոզուվաստատին, պրավաստատին) նշանակվում են ճարպակալման, շաքարային դիաբետի և սրտանոթային համակարգի հիվանդությունների դեպքում:

 

Հարկ է հիշե, որ այս դեղամիջոցների հետ չի կարելի օգտագործել ցիտրուսային մրգեր, քանի որ դրանք նպաստում են դեղամիջոցի հեշտ յուրացմանը, ինչի հետևանքով կարող են առաջանալ կողմնակի բարդություններ և գերդոզավորում: Օրինակ՝ նման դեղահաբը նարնջի հյութով ընդունելու դեպքում այն կազդի ինչպես ջրով ընդունած ավելի մեծ չափաբաժինը:

 

Հակակոագուլյանտներ

 

Հակակոագուլյանտները (օրինակ՝ վարֆարին) կիրառվում են թրոմբոզի բուժման ու կանխարգելման համար: Նման դեղամիջոցներ ընդունելիս հարկավոր է խուսափել վիտամին K-վ հարուստ և արյունը ջրիկացնող սննդամթերքից:

 

Հակակոագուլյանտներն անհամատեղելի են հապալասի, սխտորի, կոճապղպեղի և որոշ համեմունքների (կայենյան պղպեղ, դարչին, քրքում) հետ: Բանն այն է, որ սննդամթերքի այդ տեսակներն իրենք են ազդում որպես հակակոագուլյանտ և վարֆարինի հետ համադրելու դեպքում կարող են դառնալ արյունահոսության պատճառ:

 

Նաև հարկավոր է խուսափել սպանախից, կաղամբից, բրոկոլիից և առհասարակ վիտամին K-ով հարուստ այլ մթերքից, քանի որ այս վիտամինը նվազեցնում է դեղամիջոցի արդյունավետությունը:

 

Անալգետիկներ (ցավազրկող դեղամիջոցներ)

 

Ցավազրկող դեղամիջոցները սովորաբար նշանակվում են բորբոքումների, մկանային ցավերի և գլխացավերի դեպքում: Այս դեղամիջոցների շարքին է դասվում շատ տարածված իբուպրոֆենը, որը, ինչպես և ցանկացած այլ անալգետիկ, չի կարելի ընդունել քաղցր գազավորված ըմպելիքով:

 

Իբուպրոֆենը անհամատեղելի է քաղցր գազավորված ըմպելիքների հետ, քանի որ դրանցում պարունակվուղ ածխաթթու գազն ու թթուն նպաստում են դեղամիջոցի հեշտ յուրացմանը, ինչի հետևանքով կարող է առաջանալ գերդոզավորում, իսկ այս ամենը խիստ բացասաբար կանդրադառնա երիկամների վրա:

 

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Լոռու մարզում 26 դրվագ գործողությամբ գnղություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրոպական ֆոնդային ինդեքսները շաբաթն ընդհանուր առմամբ ավարտել են աճով Ոսկու մեկ ունցիայի գինը նվազել է 4250 դոլարից Իրաքը վերահսկողություն է հաստատել Բաղդադի միջազգային օդանավակայանում գտնվող ԱՄՆ ուժերի գլխավոր շտաբի նկատմամբ Կրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան էՎթար՝ Կոտայքում, 49-ամյա վարորդը «Mitsubishi»-ով կողաշրջված հայտնվել է ծառերի մեջՆիդեռլանդները 10 միլիոն եվրո կհատկացնի ուկրաինացի զինվորականների վերապատրաստման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Սաուդյան Արաբիան վերսկսել է նավթի արտահանումը հարձակման ենթարկված խողովակաշարով Նմուշառված մրգերում հայտնաբերվել են միջատաuպան նյութի մնացորդներ․ վերահսկողություն կիրականացվի պտուղ-բանջարեղենի վաճառակետերում. ՍԱՏՄ Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Տավուշում հերթափոխից հետո նոր զորք չի տեղակայվե՞լ Ներկայացվել է «Հայկական տոնածիսական մշակույթ» մեթոդական ձեռնարկը Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը Սպասվում են բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ և կարճատև անձրև Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազություն ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 28-ին ԵՄ-ում կքննարկեն Patriot-ի խափանման հրթիռները սեփական պաշարներից Ուկրաինա տեղափոխելու հնարավորությունը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՄետաքսաԻրանը մնում է «անսասան» և պատրաստ է նույնիսկ «ապոկալիպտիկ պատերազմի». Արաղչի Իսպանիայի կանանց հավաքականը՝ Մ20 ԱԱ չեմպիոն Երևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հարավային Կորեան պարզաբանում է պահանջում Կիևից հյուսիսկորեացի ռազմшգերիներին փոխանցելու մասին լուրը հրապարակայնացնելու համար Ռուսաստանի զինվшծ ուժերը գիշերը հարվшծներ են հասցրել Ուկրաինայի նավերին, լոգիստիկ և կապի կենտրոններին, ինչպես նաև նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներին. ՌԴ ՊՆ Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ «Հայաստանի պաշտպանության նախկին նախարար. Պաշտոնապես հայտարարում եմ. Փաշինյանը կոպտորեն ստում է ՀԱՊԿ-ի մասին»«Մանչեսթեր Սիթի»-ն կարող է հեռացվել Անգլիայի բոլոր լիգաներից Թրամփը հայտարարել է Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո մեծ առաջընթացի մասին «Էներգետիկ հսկան համեստ բնակարանի գնով. Փաշինյանը ձեռնամուխ է եղել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի բռնագրավմանը»Թրամփ․ Նավթի գները կնվազեն, երբ ԱՄՆ-ը հաղթի Իրանի դեմ պատերազմում Վաղարշապատում բացվել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 28) Աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստը մնացել է առանց ակումբի Նեթանյահուն գաղտնի այցելել է Աբու Դաբի՝ ԱՄԷ նախագահի հետ հանդիպելու համար Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Վթար է․ ջուր չի լինելու Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Բերդավանի հարակից մարտական դիրքերը հանձնելու մասին տեղեկությունը հերքվում է Մինչև 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալմա Աթայում Թրամփը արհեստական ​​բանականության վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ
Ամենադիտված