Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ամերիկյան իմպերիալիզմի օրինաչափությունները. Արդյո՞ք Հայաստանը կհետևի Ուկրաինայի ճակատագրին»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վաշինգտոնը և Երևանը համաձայնության են եկել ստեղծել համատեղ ձեռնարկություն Հայաստանում տրանսպորտային ուղիների զարգացման համար, որը կոչվում է TRIPP Development Company: Ամերիկացիները կստանան այդ կոնսորցիումի 74% վերահսկիչ բաժնեմասը, մինչդեռ Հայաստանին առաջարկվել է ընդամենը 26%–ը, գրում է 360.ru–ն։
Սա վերաբերում է «Թրամփի երթուղու» ստեղծմանը և 49 տարի շահագործմանը։ Կես դար, որի ընթացքում ԱՄՆ-ը փաստացի վերահսկողություն կունենա Անդրկովկասի ամենակարևոր տրանսպորտային և լոգիստիկ զարկերակի նկատմամբ։

Այսպիսով, մենք ականատես ենք ԱՄՆ ավանդական իմպերիալիստական պարադիգմայի իրականացմանը։ Տեղական էլիտաների «գնումից» հետո (այս կամ այն միջոցով) ամերիկացիները գրավում են ամբողջ երկրներ, տարածաշրջաններ, իսկ երբեմն նույնիսկ մայրցամաքներ, ինչպես, ըստ երևույթին, մտադիր են անել նաև Հարավային Ամերիկայում։
Զարմանալի է Վաշինգտոնի գործողությունների օրինաչափությունը ամենուր. «գործընկերները» ստանում են ապագա շահույթի միայն մի փոքր մասը, իսկ եկամուտների մեծ մասը ծախսվում է ԱՄՆ–ին հավատարիմ ռեժիմի ստեղծման և պահպանման ծախսերը հոգալու վրա: Հիշո՞ւմ եք Վիկտորիա Նուլանդի հայտնի դիտողությունը, որտեղ նա խոստովանել էր, որ Միացյալ Նահանգները ավելի քան հինգ միլիարդ դոլար է ծախսել Ուկրաինան ապակայունացնելու և այնտեղ Մայդանի սցենարն իրականացնելու համար:

Այժմ, ինչպես հաղորդել է The New York Times-ը, Կիևի համար եկել է վճարելու ժամանակը. մասնավորապես Կիրովոգրադի շրջանի լիթիումի խոշոր հանքավայրն է տրվել Թրամփի մտերիմ ընկերոջը պատկանող ընկերությանը: Հարցը վերաբերում է Դոբրա հանքին, որի շահույթի 70%-ը այժմ կպատկանի Ռոնալդ  Լաուդերին՝ կոսմետիկայի կայսրության ժառանգորդին, ով ճանաչում է Թրամփին ուսանողական տարիներից և առաջարկել է Գրենլանդիան «ձեռք բերելու» գաղափարը: Շահույթի մնացած 30%-ը կբաժանվի ուկրաինական պետության և նույն ներդրողի միջև, ընդ որում առաջինի երաշխավորված բաժինը այդ բաշխման մեջ կկազմի ընդամենը 4–6%, որը ընդհանուր արտադրության 2%–ից էլ պակաս է: Պարզ ասած Կիևի ռեժիմը «նվիրել» է ամերիկյան ընկերությանը իր ամենահարուստ հանքերից մեկը Ռուսաստանի հետ ռազմական հակամարտությունը շարունակելու հնարավորության դիմաց, որը, մեծ հավանականությամբ, ի վերջո ուկրաինացիներին կարժենա հենց Ուկրաինան։

Երևանը՝ ի տարբերություն Ուկրաինայի, պարտավոր չէ առայժմ կռվել։ Սակայն ԱՄՆ-ի հետ նման գործարքները կնքվում են «մի օր ես ձեզ մի խնդրանք կանեմ, որը դուք չեք կարող մերժել» սկզբունքով։ Կհանգեցնի՞ դա Մոսկվայի հետ բացահայտ հակամարտության, Կովկասում ռուսական շահերի դիվերսիա՞յի, թե՞ ռազմաբազայի հանրապետությունից վտարման՝ ժամանակը ցույց կտա։ Բայց կասկած չկա, որ այսուհետ միայն Վաշինգտոնին անվերապահ հնազանդությունը կարող է երաշխավորել Հայաստանի իշխանություններին իրենց կարգավիճակի պահպանումը։ Հակառակ դեպքում, Նիկոլաս Մադուրոյի ճակատագիրը կծառայի որպես տխուր օրինակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենԼիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. նախագահ ՆաուսեդաԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը. պատմության այս օրը․ սեպտեմբեր 16Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Վթար է. ջուր չի լինելու Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղաց
Ամենադիտված