Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այս իշխանությունը ոչ մի աղերս չունի հայկականության, հայ ազգի, մեր պետության շահերի հետ». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«2020 թվականին պարզ դարձավ, որ երկբևեռ աշխարհակարգ, որպես այդպիսին, այլևս գոյություն չունի, քանի որ և՛ պետությունների շահերն են փոխվել, և՛ ազդեցության գոտիներն ու նարատիվներն են վերաձևակերպվել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Արմեն Հովասափյանը, երբ անդրադառնում ենք օր օրի փոփոխվող աշխարհին և այդ աշխարհում Հայաստանի դերին, որին իշխանությունները որպես խաղաղության կղզյակ են ներկայացնում։ Վստահ է՝ խաղաղության թեման էլ ավելի շատ է շահարկվելու նախընտրական շրջանում։ «Սկսենք Դավոսում տեղի ունեցածից։ Դոնալդ Թրամփը դասական պոպուլիստ է, նրա առաջ քաշած այս «խաղաղության» գործընթացում թեման Գազան է, Գազայի շուրջ պետք է ստեղծվի խաղաղության գոտի։ Խաղարկային ֆիշկան Գազայի ֆակտորն է։ Սակայն այդ խաղաղությանը զուգահեռ տեսնում ենք ոչ պակաս ագրեսիվ մարտավարություններ, տարբեր տիպի թիրախային հարվածներ։ Ստացվում է՝ այն, ինչ բխում է Ամերիկայի շահերից, լրիվ նորմալ է։ Նորմալ է, երբ Վենեսուելայի նախագահ Մադուրոյին անկողնուց հանում, տեղափոխում են ԱՄՆ, հետո Նյու Յորքի դատարան։ ԱՄՆ-ն իր նկրտումներն է ցույց տալիս Գրենլանդիայի նկատմամբ, խոսում է Կուբայի մասին, Ռուբիոյին նշանակում է նախագահ, ասում է, որ Կոլումբիան է շուտով նույն ճակատագիրն ունենալու, ինչ Վենեսուելան։ Խոսում են Կանադայի մասին։ Ընդ որում՝ հետաքրքիր էր, որ այդ «խաղաղության» գործընթացի խորհրդանշի վրա պատկերված էր ամբողջ Հյուսիսային Ամերիկա աշխարհամասը, այսինքն՝ մարդը ցանկանում է «խաղաղություն բերել» Հյուսիսային Ամերիկա աշխարհամասում։ Թրամփի հաղթաթուղթը՝ «Խաղաղության խորհուրդ» ասվածը, ավելի շատ համաշխարհային կառույցներին ուղղված մարտահրավեր է։ Նա փաստացի ցույց է տալիս, որ ՄԱԿ-ն իր համար առոչինչ է։ Թրամփն այնպիսի մարդ է, որ ցանկացած պահի կարող է ցանկացած որոշում չեղարկել։ Չեմ բացառում, որ մի օր արթնանանք և տեսնենք, որ ՄԱԿ-ը, որպես կազմակերպություն, գոյություն չունի։ Դրա ֆինանսավորման հիմնական աղբյուրը ԱՄՆ-ն է։ Եթե Թրամփը ցանկանա, որ ՄԱԿ-ն այլևս չաշխատի, այն չի աշխատի։ Դրա փոխարեն կաշխատի, պայմանական ասած, «Խաղաղության խորհուրդը»։ Այն կոչեր կհնչեցնի, երկու կողմերին կլոր սեղանի շուրջ նստեցնելուց, բանակցություններից, համամարդկային արժեքներից կխոսի և այլն»,- նկատում է մեր զրուցակիցը։

Փոփոխվող աշխարհում անդրադառնալով Հայաստանի դիրքավորմանը՝ քաղաքագետը նշում է՝ իշխանությունն ամբողջովին տապալել է իր նախընտրական ծրագիրը։ «Ցույց է տալիս, որ ոչ մի աղերս չունի հայկականության, հայ ազգի, մեր պետության շահերի հետ։ Տնտեսության հետ կապված «հրաշքների» մասին են խոսում, հիանում են ադրբեջանական բենզինի, ցորենի մուտքով, և այլն։ Սրանք ցավալիության աստիճանի ծիծաղելի դրվագներ են, քանի որ սրա վառ օրինակը պատմականորեն գոյություն ունեցել է։ 15-րդ դարում՝ 1453 թվականին, թուրքերը գրավեցին Կոստանդնուպոլիսը։ Մինչ այդ Կոստանդնուպոլիսը Եգիպտոսից նավով ցորեն չէր բերում, պայմանագիր չունեին իրենց հետ։ Թուրքիայի գալուց հետո Պոլսի ժողովուրդը սկսեց լավ ապրել, բայց, ցավոք, Պոլսում այլևս ապրում էր թուրքական կոնտինգենտ, այսինքն՝ երբ քեզ լավ կերակրում են, վերջում գալիս է հատուցման ժամանակը։ Երբ Ֆիդանը ողջունում է ժողովրդավարությունը, աջակցում Փաշինյանին, շատերը մոռանում են, որ Ֆիդանը, մինչև Թուրքիայի արտաքին գործերի նախարար լինելը, եղել է Թուրքիայի հակահետախուզության պետը։ Այսինքն՝ գործակալական ցանցը պատկանել է Ֆիդանին։ Նման մարդուն նշանակելով ԱԳ նախարար՝ Էրդողանը ցույց է տալիս աշխարհին՝ մենք գալիս ենք՝ տիրապետելով գործակալական այս համակարգին, ունենալով տարբեր բազաներ։ «TRIPP»-ի վերաբերյալ օրերս տարածվեց, որ Ադրբեջանը ներդրում է կատարելու ամերիկյան որոշ բիզնես կորպորացիաներում։ Արարատ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանը, Ռուբեն Ռուբինյանը դրա մասին տեղյա՞կ չէին։ Թե՞ առաջ են տանում հիբրիդային պատերազմի մասին թեզերը, ու դեռ հոգևորականներին էլ դարձրեցին այդ պատերազմի գործակալներ»,-ասում է մեր զրուցակիցը։

Ընդգծում է՝ պետք է ֆիքսել, որ իշխանության ներկայացուցիչները երբեք ու ոչինչ պատահական չեն ասում և անում։ «Մարդիկ ասում են՝ տգետ են, պրիմիտիվ են և այլն, ես համաձայն չեմ։ Դեռևս 2018 թվականի սեպտեմբերին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարեց Հայաստանի՝ պատմական կաղապարներից դուրս գալու մասին։ Այդ արտահայտությունը վերջին ութ տարվա ընթացքում տեղի ունեցածի վառ ապացույցն է։ Ցանկացած հայի պատմական կաղապարն է Ցեղասպանությունը, Արցախը, Սփյուռքը, Եկեղեցին, ազգային արժեքները։ Երբ դրանք գոյություն չունեն, պատմական կաղապարը գոյություն չունի։ Բանակ, անվտանգություն չկա, Եկեղեցուն պատերազմ են հայտարարել, պատմությունը աղավաղեցին, և այլն, և այլն։ Ստացվում է, որ Բոլթոնի՝ Փաշինյանի վրա դրված առաջադրանքը նա գերազանց կերպով կատարել ու կատարում է»։

Այս ամբողջով հանդերձ, իշխանության ներկայացուցիչներն առիթը բաց չեն թողնում ասելու, որ, վստահաբար, ընտրվելու են առաջիկա ընտրություններում։ «Ցանկացած իշխանություն ունի ցինիզմի որոշակի դոզա, պետք է որոշակի առումով ցինիկ լինեն, հնարավորինս ցույց տան, որ իրենք տիրապետում են իրավիճակին, ամեն ինչ վերահսկվում է, ոնց ասեն, այնպես էլ լինելու է։ Ընդդիմադիր հատվածը պետք է ասի իր բուն ասելիքը։ Նիկոլը հիմնականում խաղարկում է այն թեման, որ եթե նա չլինի վարչապետ, 2 րոպե հետո պատերազմ է սկսվելու։ Ընդդիմությունը պետք է ներկայանալի լինի, ճիշտ մատուցի իր խոսքը, ընկալելի լինի ժողովրդի համար։ Կասկած չունեմ՝ եթե սրանք վերարտադրվեցին, հաջորդ հարվածները լինելու են կուսակցությունների վրա, ընդհուպ առանձին կուսակցությունների փակում և այլն։ Բայց նրանց վերընտրվելու վստահության կարևոր հիմքը ընտրությանը քաղաքացիների քիչ մասնակցությունն է։ Որքան քիչ մարդ մասնակցեց ընտրությանը, այնքան նրանց ձայների տոկոսը բարձր է լինելու։ Իհարկե, ընդդիմադիր ուժերը ընտրությունների ավարտից հետո կարող են միավորվել, քվեարկել, այս մեխանիզմը կարող է աշխատել, բայց մինչ այդ չպետք է նստել սենյակներում, պանելային քննարկումներ անել, պետք է այցելել գյուղեր։ Բոլորի կոշիկները պետք է մաշվեն գյուղամիջում՝ գյուղի փողոցները չափչփելիս, բոլորի կոշիկների տակը պետք է ծակվի։ Հատիկ-հատիկ բոլոր գյուղերը, թաղերը պետք է մտնեն, մարդկանց հետ առերեսվեն, աչքերի մեջ նայեն։ Մարդիկ պետք է նրանց ասեն այն, ինչ մտածում են իրենց մասին։ Մարդկանց ներսում կուտակված զայրույթը, ասելիքը պետք է դուրս գա, քաղաքական գործիչներին պիտի մատնացույց անեն նրանց սխալները, խոսեն բացթողումների մասին։ Նրանք էլ ընդունեն ժամանակին թույլ տված սխալները։ Բայց նաև շեշտեն, որ այս պահին կարևոր հարց է պետք լուծել. Արցախում այսօր հազարավոր գերեզմաններ են մնացել, որպեսզի մենք էլ վաղը նույն խնդիրը չունենանք, կարողանանք այցելել մեր ծնողների գերեզմանին, խունկ ծխել, դու, որպես քաղաքացի, պետք է մեզ օգնես։ Ոչ ոք երաշխիք չունի, որ Եղեգնաձորում, Ալավերդիում, Ջերմուկում ու Վայքում նույն վիճակը չի լինելու, ինչ Արցախում եղավ։ Նույնիսկ շատ վատ սցենար էլ եմ պատկերացնում, որ, Աստված մի արասցե, երբ սրանք հասկանան, որ պարտվել են, խնդրանքով դիմեն իրենց սիրելի բարեկամներին, և արթնանանք ու տեսնենք, որ պայմանական թուրքական բանակը Երասխի հատվածում կանգնած է։

Նույնիսկ քաղաքագիտորեն եմ պատկերացնում, որ դա կարող է գետնի վրա գոյություն ունենալ։ Օգնության դիմի, ասի՝ ռևանշիստներն են եկել, փրկեք ինձ։ Միևնույն ժամանակ, ցանկացած ադեկվատ ու մտածող ուժ իշխանության գալուց հետո նախ պետք է հասկանա՝ ի՞նչ է տեղի ունեցել, ի՞նչ են խոսել, այդ բանավոր պայմանավորվածություններն ինչի՞ մասին են։ Հաջորդ իշխանության գործերը շատ բարդ են լինելու։ Մեծ խնդիրներ են լինելու՝ և՛ արտաքին, և՛ ներքին։ Մարդկանց սպասումները ևս մեծ են լինելու։ Նաև մարդկանց պետք է ասեն, որ առաջիկա մեկ տարին կեղտն են մաքրելու, թղթերն են կարդալու, նրանց կնքած պայմանագրերն են նայելու, սև գործերն են բացելու, եթե անհրաժեշտություն լինի, քրեական գործեր են հարուցվելու և այլն։ Միշտ ասում եմ՝ հաջորդ իշխանությունը լավագույն դեպքում գիշերը ժամը 3-ին է տուն գնալու աշխատանքից»,-եզրափակում է Արմեն Հովասափյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսաստանը հրթիռներով և ավելի քան 120 անօդաչու թռչող սարքով հարվածել է Կիևին և Զապորոժիեին Բուժհիմնարկում չի ծնվել երեխան, մարմինը սառած էր, բայց կյանքին սպառնացող վտանգ չկա. Արշակ Ջերջերյան Հայաստանը դառնում է ԱՄՆ հաշվողական ենթակառուցվածքային համակարգի մասԱՄՆ-ում զինաшթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. Թրամփ Երևանում նորածին երեխա են գտել՝ երկաթյա թիթեղների տակ․ ինչպե՞ս է այժմ երեխայի առողջական վիճակը ՃՏՊ՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն Կռացա, աձյալը բացեցի՝ տեսնեմ երեխա է մեջը. նորածին աղջկան փրկած երիտասարդը մանրամասներ է պատմում Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքներում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին կայանված «Volkswagen»-ի մոտ տղամարդու մարմին է հայտնաբերվել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ «Բուրջուա» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է «Եվ ձկնիկ ուտել, և եղևնու վրա բարձրանալ». Հայաստանում խստորեն քննադատում են Փաշինյանին ԵԱՏՄ-ի վերաբերյալ իր խոսքերի համարՈղբերգական դեպք՝ Կոտայքի մարզումՍիրիայի դատարանը նախկին նախագահ Բաշար Ասադին դատապարտել է հեռակա մաhապատժի ՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին Մի ամբողջ բուհ եւ ընդամենը 29 առաջին կուրսեցի. «Հրապարակ» Արցախի ԱԺ-ն նոր նախագահ կունենա՞․ քննարկվելու է նաև Արցախի նախագահի ընտրության հարցը․ «Ժողովուրդ» Եվրոպական Միության ճնշման տակ Հայաստանը կարող է վիզաներ մտցնել Ռուսաստանի քաղաքացիների համարԱռողջապահության փոխնախարարի պաշտոնը հարցականի տակ է․ Նանուշյանն արձակուրդում է․ «Ժողովուրդ» Ստամբուլում հայ տղամարդ է uպանվել Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը «Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ» Հայաստանում կարծում են, որ Փաշինյանի Պուտինին ուղղված զանգը միայն սրել է տեղի ֆերմերների խնդիրներըԼևանդովսկին՝ «Բարսելոնայի» լեգենդների թվում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 3 անշարժ գույք՝ 18-ից ի վեր. «սրտի դատավորի» ունեցվածքը. «Հրապարակ» Կոլումբիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 100-ը Այս պահին TRIPP նախագծին խանգարող հիմնական հանգամանքները երկաթուղու հարցն է և Իրան-ԱՄՆ լարված հարաբերությունները․ միջազգայնագետ WP. Թրամփը հուլիսին գաղտնի լքել է Թուրքիան ամերիկյան ռազմական ինքնաթիռով ՌԴ Գերագույն դատարանը չեղարկել է ընդդիմադիր «Յաբլոկո»-ի մասնակցությունն ընտրություններին Իրանում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով Մեղրիի շրջակա բնակավայրերում տներ են վնասվել. պատմության այս օրը (11 օգոստոս)ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին կայանալիաիք կազմակերպության գագաթնաժողովում. Գալուզին 39 հազար վարդը ոչնչացվել է կեղծ փաստաթղթերի հիմքով. ով է տվել դրանք. պետությունը չի պարզաբանում․ «Ժողովուրդ» WSJ. Պարսից ծոցի երկրները պատրաստ են ընդունել Հորմուզի նկատմամբ Իրանի վերահսկողությունը Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 11-ին Ռեժիմը փորձում է «սվաղել» Արցախի և ՀՀ առանձին հատվածների զիջման հարցը. Տիգրան Աբրահամյան Լույս չի լինելու ՌԴ Գերագույն դատարանը չեղարկեց ընդդիմադիր «Յաբլոկո»-ի մասնակցությունն ընտրություններին Արցախի ԱԺ-ն նոր նախագահ կունենա՞․ քննարկվելու է նաև Արցախի նախագահի ընտրության հարցը․ «Ժողովուրդ» Ինչու է Փաշինյանը որոշել սիրաշահել իր ատելի ընդդիմությանը. «Հրապարակ» ԱՄՆ-ը Թրամփի երկրորդ ժամկետի մեկնարկից ի վեր ավելի քան 175 հազար վիզա է չեղարկել Ռուսաստանը ձմեռային սեզոնին կշարունակի չվերթները դեպի Թբիլիսի և Բաթումի Քիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքըՄարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականության
Ամենադիտված