Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փորձագետ. Կովկասում ի՞նչ ապագա է սպասվում «Թրամփի երթուղուն»»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հիշեցնենք, որ Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել են TRIPP (Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղի) տրանսպորտային նախագծի իրականացման շրջանակային ծրագիրը։ Փաստաթուղթը սահմանում է մոդել, որի համաձայն ԱՄՆ-ը և Հայաստանը կստեղծեն համատեղ ձեռնարկություն՝ TRIPP Development Company-ն։ Համաձայնագրի համաձայն ԱՄՆ-ը 49 տարի ժամկետով կստանա 74% բաժնեմաս, իսկ Հայաստանը  26%։ Պայմանագիրը նախատեսվում է երկարաձգել ևս 50 տարով, որի արդյունքում Երևանի բաժնեմասը կհասնի 49%-ի։ Ընկերությունը Հայաստանում կստանա բացառիկ իրավունքներ զարգացնելու երկաթուղային և ճանապարհային ենթակառուցվածքները, նավթի և գազի խողովակաշարերը, ինչպես նաև օպտիկամանրաթելային կապի գծերը: Պաշտոնական հայտարարության համաձայն «Թրամփի երթուղու» հիմնական նպատակն է ստեղծել անխափան տրանսպորտային միջանցք: Այդ երթուղին նախատեսված է կապելու Ադրբեջանի մայրցամաքային մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, միաժամանակ դառնալով Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ կապող տրանսկասպյան առևտրային զարկերակի կարևոր օղակ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արդյունքում ստացված բանաձևը «լիովին բավարարում է Հայաստանին և Միացյալ Նահանգներին, և, ամենայն հավանականությամբ, նաև Ադրբեջանին»:

ՄԳԻՄՕ-ի միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը vfokuse.mail.ru–ի հետ զրույցում նոր TRIPP («Թրամփի երթուղի») տրանսպորտային նախագիծը անվանել է անիրատեսական նախաձեռնություն, որը դատապարտված է կրկնելու Կովկասում այլ բարձրաձայնված, բայց ձախողված «դարի նախագծերի» ճակատագիրը: «Յուրաքանչյուր մի քանի տարին մեկ Կովկասում ի հայտ է գալիս որևէ մեծ աշխարհաքաղաքական տրանսպորտային նախագիծ, որին հաջորդում են խոստումներ, որ դրանից հետո մարդկությունը կապրի նոր կյանքով», - նշել է փորձագետը: Նա զուգահեռներ է անցկացրել այնպիսի գովազդված և իրականացված նախաձեռնությունների հետ, ինչպիսին է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան գազատարը, որը, չնայած սկզբնական խոստումներին, չկարողացավ էական ազդեցություն ունենալ տարածաշրջանի վրա։

Սիլաևի խոսքով նախագիծը խրված է անհաղթահարելի քաղաքական և աշխարհագրական փակուղիների մեջ և անհրաժեշտ է միայն նրա համար, որ Թրամփի վարչակազմը կարողանա ցույց տալ իր հաջողությունը որպես խաղաղարար։

Չնայած Երևանի իր ինքնիշխանությունը լիովին պահպանելու մասին հավաստիացումներին, TRIPP-ի իրականացման ծրագրի տեքստը պարունակում է կասկածելի դրույթներ։ Օրինակ «զգայուն հարցերի» վերաբերյալ հիմնական որոշումները կկայացվեն հայ-ամերիկյան ղեկավար կոմիտեի կողմից, իսկ ընկերության սեփականության կառուցվածքի ցանկացած փոփոխություն, այդ թվում վերջնական շահառուների փոփոխությունները, կպահանջեն երկու կառավարությունների նախնական հաստատումը։ Սա, ըստ էության, Վաշինգտոնին գործիք է տալիս այդ ռազմավարական ակտիվի նկատմամբ անմիջական վերահսկողության համար։ Իսկ քաղաքական խոչընդոտը մնում է նույնը. Ադրբեջանը, ինչպես նախկինում, պնդում է, որ իր քաղաքացիները և տարանցիկ բեռները Հայաստանում «չպետք է որևէ շփում ունենան հայերի հետ»։ Սիլաևը կարծում է, որ անհասկանալի է, թե ինչպե՞ս է TRIPP Development Company-ն լուծելու այդ հակասությունը, քանի որ այդ պահանջը, նրա կարծիքով, «բացարձակապես ակնհայտորեն խախտում է Հայաստանի ինքնիշխանությունը և ստեղծում է փակուղի»։

Նաև ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ երկրում ամերիկյան վերահսկողության տակ գտնվող ռազմավարական օբյեկտի ի հայտ գալը, անկասկած, հարցեր կառաջացնի Մոսկվայում, հատկապես հաշվի առնելով Երևանի կողմից ԵՄ-ի հետ մերձեցման հայտարարված ուղղությունը: Փորձագետը մատնանշել է իրավական հակասություն. Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանը Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանի մաս է կազմում, ուստի վերահսկողության գործառույթների փոխանցումը օտարերկրյա ընկերությանը «վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլ նաև ամբողջ Եվրասիական տնտեսական միությանը»: Ավելին, նախագիծը զգալի երթևեկության հոսքեր չի ստեղծի, քանի որ Ղազախստանով և Ռուսաստանով անցնող առկա երթուղին է մնում «բոլոր առումներով ավելի շահավետ»: 


Քաղաքագետը կարծում է, որ ԱՄՆ մասնակցությունը նախագծին ավելի շատ խորհրդանշական է, քան ռազմավարական: «Եթե այս ընկերությունն ունի որոշակի անվտանգության գործառույթներ, ապա կարող ենք ասել, որ ամերիկացիներն ունեն որոշակի աշխարհաքաղաքական շահագրգռվածություն», - նշել է Սիլաևը: Այնուամենայնիվ, նա կասկածում է Վաշինգտոնի մտադրությունների լրջությանը: «Մնացած ամեն ինչի ֆոնին, նաև Հայաստանը որոշիչ դեր չի խաղում ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ», - հավելել է նա: Փորձագետը Վաշինգտոնի վարչակազմի հետաքրքրությունը նախագծի նկատմամբ վերագրում է ոչ թե տնտեսագիտությանը, այլ ներքին քաղաքականությանը և իմիջին: Ինչպես գիտենք, Թրամփը մեծ խաղաղարար է ներկայանում: Հիմա նրանք պետք է գոնե ցույց տան, որ այս լուծումը գործում է, կարծիք է հայտնել փորձագետը։

Սիլաևը Հայաստանի ղեկավարության վարքագիծն էլ բնութագրել է որպես երկիմաստ։ «Փաշինյանի օրոք Հայաստանը զբաղված է ամբողջ ուժով ձևացնելով, թե որքան ծանր է իր գործընկերությունը Ռուսաստանի հետ և ինչպես ամբողջ ոգով կցանկանար ընտրել ազատ աշխարհը, բայց միևնույն ժամանակ ոչինչ չի անում առկա ինտեգրացիոն միավորումներից իրական դուրս գալու համար», - ընդգծել է նա չբացառելով, որ այս կուրսի շարունակությունը կարող է հանգեցնել նրան, որ մի «որոշակի պահի» Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենԼիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. նախագահ ՆաուսեդաԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը. պատմության այս օրը․ սեպտեմբեր 16Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Վթար է. ջուր չի լինելու Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղաց
Ամենադիտված