Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երեխեքիս ու քեզ լավ կնայես, էլի կզանգեմ». ոստիկանության զորքերի ծառայող Արամ Արզումանյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արամը եկել էր հարևանուհուս տուն, այդտեղ ինձ տեսավ, և այդպես սկսվեց ամեն ինչ։ Սկզբում գնում ու գալիս էր, բացասական պատասխան էի տալիս, բայց հետո ծանոթացանք և 2012 թվականի հունվարին ընտանիք կազմեցինք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ալլան՝ Արամի կինը։ Նշում է՝ սիրով ամուսիններ են եղել։ «Նա օրինակելի հայր էր մեր երկու աղջիկների համար, ինձ համար՝ նույնպիսի ամուսին։ Արամս չափից դուրս բարի էր։ Անգամ, երբ տեսնում էր, որ մեկն իր հանդեպ վատ է տրամադրված, միևնույնն է, տվյալ մարդու հանդեպ իր վերաբերմունքը չէր փոխում։ Չէր չարանում մարդկանց հանդեպ։ Բարի տղա էր Արամը»։

Արամը պարբերաբար մեկնել է Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի։ «Նրա եղբայրը՝ Ժորան, ոստիկանության զորքերում էր աշխատում։ 2019 թվականին Արամն էլ որոշեց ծառայության անցնել ոստիկանության զորքերում։ Աշխատել է ընդամենը մեկուկես տարի։ Սիրով էր կատարում իր աշխատանքը, սիրում էր համակարգը»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է 44-օրյա պատերազմը։ «Պատերազմի օրն Արամս աշխատանքի չէր։ Եղբայրը եկավ, հարցրեց՝ ուր է Արամը, հիմա տագնապ կհայտարարեն։ Երբ հարցրեցի, թե ինչ է պատահել, արձագանքեց՝ պատերազմ է։ Արամը զանգեց, ընկերոջ տանն էր։ «Շորերս պատրաստիր, զորամասից զանգել են, գնում ենք»։ Գնացին զորամաս, մեկ օր մնացին այնտեղ, հաջորդ օրը եկան։ Սեպտեմբերի 29-ից գնացին Օմար՝ Քարվաճառ։ Մինչև հոկտեմբերի 29-ը մնացին այնտեղ։ Այդ ընթացքում միշտ իր հետ կապի մեջ ենք եղել։ Բայց հիմնականում կարճ զրույցներ էինք ունենում, որովհետև մտավախություն ուներ, որ մեզ լսում են, կարող են իրենց թիրախավորել։ Մեկ ամիս էր անցել, երբ Արամիս եղբայրն ինձ ասաց՝ ի՞նչ մաղարիչ կանես, եթե ամուսնուդ տուն բերեմ։ Հոկտեմբերի 29-ի լուսադեմին՝ ժամը երեքին, Արամս եկավ։ Իրեն ասացի՝ Արա՛մ, էլ չգնաս։ Այդ մեկ ամիսը խելագար էի դարձել, գիշեր ու ցերեկ չէի քնում, ամեն րոպե միայն մեկ բանի մասին էի մտածում՝ դրոշը մեր դռանը չկախեն։ Արամն ինձ այդ օրն ասաց, որ էլ չի գնալու։ Բայց հետո մտափոխվեց։ Նոյեմբերի 2-ին տեղեկացրեց՝ գնում եմ։ Երբ իրեն համոզում էի, որ չգնա, արձագանքեց. «Որտեղ իմ եղբայրը, իմ ընկերները, այնտեղ՝ ես»։ Ահագին խոսեցինք այդ օրը, ասաց. «Եթե եղբայրս գնա, ու իր հետ մի բան լինի, ես ամբողջ կյանքս մեզ չեմ ների»։ Եվ նա որոշում կայացրեց, որ պետք է նորից մեկնի մարտի դաշտ։ Նոյեմբերի 2-ից գնացին Վարդենիս։ Այնտեղ պետք է մնային, ամսի երեքին, երբ զրուցում էինք, ասաց, որ ռոումինգում է։ Պարզ էր, որ Արցախում է։ Մեկ օր իր հետ խոսել ենք, հետո երկու օր լուր չենք ունեցել իրենից։ Զանգեց նոյեմբերի 7-ին։ Առավոտյան շուտ աշխատանքիս վայրում էի, Արամս զանգեց։ «Երկու օր է՝ քո հետ կապ չունենք, խելագարվում ենք, ինչո՞ւ չէիր զանգում»։ Միայն այն ասաց, որ կապ չկար իրենց մոտ։ Հարց ու փորձ արեց, թե ինչպես եմ ես, երեխաներն ինչպես են. «Երեխեքիս ու քեզ լավ կնայես, էլի կզանգեմ»։ Այդ օրն ասաց նաև, որ կզանգի, ծնողների հետ կխոսի, և... վերջ»։ Նոյեմբերի 7-ին Արամի հետ վերջին զրույցն էր։ «Նոյեմբերի 9-ին էր։ Սկեսրայրս երեկոյան մեր տուն եկավ, առաջին հարցս էր՝ հո Արամիս բան չի եղել, որ այդ ժամին եկել եք։ Արձագանքեց՝ վիրավոր է, բերում են։ Գնացինք Արամի հայրական տուն։ Ամբողջ օրը բոլոր հնարավոր տեղեկատուներ զանգահարեցի, բայց ինձ ասում էին, որ էլ Արցախից եկող բրիգադ չկա, նոյեմբերի 9-ին զինադադար է եղել։ Ամբողջ ընտանիքով տարբեր տեղեր էինք գնում՝ Կարմիր խաչ, զորամաս, բայց ոչ մի տեղ մեզ որևէ բան չէին ասում։ Նոյեմբերի 14-ն էր։ Բոլորն արդեն գիտեին լուրը, բայց ինձ ոչինչ չէին ասում։ Դրանից առաջ մեկ ամբողջ օր մտքով Արամի հետ էի, խոսում էի նրա հետ, հարցնում, թե որտեղ իրեն փնտրեմ, արդեն խելագարության էի հասնում։ Այդ օրվա գիշերը երազ տեսա, Արամս եկավ մեր տուն, երեք անց կես էր, իր ընկերոջ՝ Վիգենի հետ էր։ «Ո՞ւր էիր կորել, քեզ էինք փնտրում»։ Երազիս մեջ արձագանքեց. «Եկել եմ, ժամը երեք անց կես գնալու եմ»։ Գրպանից երկու աչքի ուլունք հանեց ու ինձ ասաց. «Սա քո մոտ կպահես, ոչ մեկին չտաս»։ Հիմա մտածում եմ՝ երևի իմ աղջիկների մասին էր խոսքը, տվեց ինձ ու գնաց»։

Նոյեմբերի 7-ին է զոհվել Արամը Շուշիի մատույցներում՝ Քարինտակում։ Այդ օրը զոհվել է նաև Արամի հարազատ եղբայրը՝ Ժորա Արզումանյանը։ Սկզբում Արամն է զոհվել դիպուկահարի կրակոցից, հետո Ժորան է հրազենային մահացու վիրավորում ստացել։ Նոյեմբերի 14-ին է Արամը տուն «վերադարձել», ընտանիքը կարողացել է նրան հրաժեշտ տալ։ Հենց նույն օրն էլ Ալլային հայտնում են լուրը՝ Արամն էլ չկա, և նրան տուն են բերում։ Բայց Ալլան արդեն կանխազգում էր այդ լուրը։ Շատ օրեր անց, երբ Արամի հրամանատարական կազմից այցի են գնացել նրա ընտանիքին, Ալլան բացառապես մեկ հարց է հնչեցրել՝ ո՞ր ժամին է զոհվել Արամը, ինչին արձագանքել են՝ երեք անց կես։

Ապրելու ուժի մասին։ «Դժոխքի միջով անցանք, ընկնելով, բարձրանալով և ավելի ուժեղանալով։ Երեխաներիս պահեցի ու պահում եմ այնպես, ինչպես Արամս կցանկանար։ Ես, իհարկե, չեմ լրացնի հայրիկի բացը, բայց աշխատում եմ ամեն ինչ անել, որ իմ աղջիկների համար և՛ հայր լինեմ, և՛ մայր։ Հիմա աշխատում եմ ոստիկանության կրթահամալիրում։ Ե՛վ սովորում եմ, և՛ աշխատում։ Ինձ ապրեցնողը, իմ ուժն իմ երեխաներն են։ Ես ամեն ինչ մեն-մենակ ստեղծեցի։ Որքան ընկել եմ, այնքան ուժեղացել եմ։ Ինձ ապրեցնողն իմ երեխաներն են եղել, իմ ուժը՝ իմ ընկնելը։ Կյանքի հարվածները դարձել են իմ ուժը»։

Հ. Գ.- Ոստիկանության զորքերի ծառայող, հրաձիգ Արամ Արզումանյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ «Մարտական ծառայություն», ՀՀ ոստիկանության պետի հրամանով՝ «Մարտական զորակցություն» մեդալներով։ Հուղարկավորված է Արարատի մարզի հայրենի Արալեզ գյուղի գերեզմանատանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը չի կարողանա սեփական նախաձեռնությամբ հեռանալ ակումբից Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Կիլիան Մբապեն ծնկի վնաuվածք է ստացել․ նա ստիպված է բաց թողնել հավաքի մնացած հատվածը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդшյին պшտերազմ վարելու մեջ․ ադրբեջանագետ Եվրոպայից Ասիա շրջանցելով Ռուսաստանը. ԵՄ-ն մեկնարկում է խոշոր տրանսպորտային նախագիծՌուսաստանը գիշերը յոթ ուղղություններից արձակել է մոտ 200 ԱԹՍ Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Զելենսկին հայտնել է Ուկրաինայի երեք շրջանում մի քանի էներգաօբյեկտի шվերման մասին Վրաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան Հայաստանը փնտրելով նոր ռազմական գործընկերներ խաղադրույք է կատարում Լեհաստանի վրա Հայաստանը հետևում է Բուլղարիայի օրինակին, այսինքն ուղիղ դեպի Էրդողանի ճիրանները
Ամենադիտված