Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոպական կրկնակի ստանդարտներ. ԵՄ-ն չի տեսնում քաղբնտարկյալների առկայությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի նախկին իշխանությունների օրոք արևմտյան կառույցներն ու այդ թվում՝ Եվրամիության պաշտոնական ներկայացուցչությունը, առիթը բաց չէին թողնում քննադատական հայտարարություններ անելու, իշխանություններին էլ մեղադրելու քաղբանտարկյալներ ունենալու մեջ, առանձին դրվագներով էլ հայտարարություններ էին տարածում։ Իրավիճակը կտրուկ փոխվեց 2018 թվականի իշխանափոխությունից հետո, երբ բոլոր այդ «սկզբունքային» կառույցները հանկարծ վերածվեցին գործող իշխանությունների աջակիցների, իսկ փաշինյանական իշխանության ապօրինությունները աշխատում են չտեսնել։

Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մառագոսը նույնիսկ չի էլ թաքցնում իրենց կառույցի պաշտոնական քաղաքականությունը այդ հարցում․ լրատվամիջոցներից մեկի դիտարկմանը, թե Հայաստանում 60 քաղբանտարկյալ կա, իսկ Եվրամիությունը լռություն է պահպանում, Մարագոսը հայտարարել է. «Մենք ակնկալում ենք, որ իշխանությունները կիրառեն բոլոր այն չափանիշները, որոնք պահանջվում են օրենսդրությամբ և Սահմանադրությամբ։ Մենք կապի մեջ ենք բոլոր այդ մարմինների հետ։ Մենք չենք կարծում, որ անհրաժեշտ է քաղաքականացնել առանձին գործերը, դրանք պետք է դիտարկել երկրի ներսում ընթացող քաղաքական և ինստիտուցիոնալ քննարկումների համատեքստում։ Այնպես որ, Եվրոպական միությունը լուռ չէ, սակայն Եվրոպական միությունը չի կարող սկսել մեկնաբանություններ անել, քանի որ մենք իրավասու մարմին չենք։ Մենք աշխատում ենք գործընկերների հետ, ունենք երկխոսություն նաև քաղաքացիական հասարակության հետ։

Աշխատում ենք ինչպես Կառավարության, այնպես էլ ընդդիմության հետ, որը նույնպես հետևում է այդ գործերից որոշներին։ Մենք մշտական երկխոսության մեջ ենք բոլորի հետ։ Սա է մեր գործունեությունը, և մենք լուռ չենք, քանի որ այստեղ ենք՝ աջակցելու Հայաստանի իշխանություններին և հայ ժողովրդին՝ ավելի բարձր ստանդարտների հասնելու համար։ Բայց դա կախված է նրանից, թե ինչպես են գործում իշխանության բոլոր ճյուղերն ու ինստիտուտները»։ Իսկ հարցին, թե չեն տեսնում՝ ի՞նչ է կատարվում Հայաստանում, Մարագոսն ընդամենը պատասխանել է. «Եվրամիությունը հետևում է իրավիճակին՝ քննարկումների միջոցով բոլոր գործընկերների հետ, սակայն մենք չենք կարող միջամտել առանձին գործերին»։

Ըստ էության, այս կերպ Եվրամիությունն ապացուցում է, որ իր համար կարևորը ոչ թե մարդու իրավունքներն են ու եվրոպական արժեքները, այլ սեփական քաղաքական նպատակահարմարությունը, հանուն որի պատրաստ են լինել Փաշինյանի և նրա իշխանության կատարած բոլոր ապօրինությունների լուռ վկան։

Սոնա Գալստյան

Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՌուսաստանն Իրանին տալիս է ԱԹՍ մարտավարության վերաբերյալ կոնկրետ խորհուրդներ․ CNN ԱՄՆ հետախուզությունն ասել է, որ Իրանի կառավարությունը փլուզման վտանգի տակ չէ․ Reuters ANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԱՄՆ-ն պատրաստ չէ Իրանի դեմ գործողության հետևանքով նավթի շուկաների վրա ազդեցությանը․ Politico ԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները Հայաստանում Սարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցՆոր ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել Ինտերում Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Ինչո՞ւ է ՀՀ–ն հրաժարվել ղարաբաղցիներին տրվող աջակցությունից․ Զախարովայի մեկնաբանությունը Արցախում ադրբեջանցիները ոչնչացրել են 12-րդ դարի խաչքար ԱՄՆ-ն փաստացի ոչնչացրել է Իրանը․ Թրամփ Կոտայքի մարզի պարեկները հայտաբերել են գողության փորձ կատարած երիտասարդի Մարտի 12-ին Թաիլանդից Թբիլիսի է ժամանել 18 ՀՀ քաղաքացի. ԱԳՆԻրանում քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թիվը հասել է 1348-ի ՆԳՆ-ն զգուշացնում էԻրանը Պարսից ծոցում հարձակվել է Մարշալյան կղզիների դրոշի ներքո նավարկող, «ամերիկյան աhաբեկչական բանակի» տանկերի վրա «Ոսկե ծիրանը» FIAPF-ի կողմից պաշտոնապես հավատարմագրվել է որպես «Ա» դասի փառատոն ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից 12 բուժհաստատություն է վնասվել Թեհրանում Դուբայի կենտրոնում պայթյուններ են որոտացել․ բնակելի թաղամասի վրա ծխի հաստ շերտեր են բարձրացել Հայաստանը կարող է տարանցիկ երկիր դառնալ Ադրբեջանի հետ խաղաղության շնորհիվ․ Ալիև Ամերիկայի գավաթ․ Լևոն Արոնյանը գրավեց երկրորդ տեղը «Կրոկուս»-ի ահաբեկչական հարձակման կազմակերպիչները դատապարտվել են ցմաh ազատազրկման. մանրամասներ Դրոնները հարվածել են Քուվեյթի միջազգային օդանավակայանին Մի եղբայրը ուշադրությունը շեղել է, մյուս եղբայրը դանակով 12 հարված է հասցրել. Աբովյանում սպանության մանրամասները Արտակարգ դեպք` Փարաքարի բենզալցակայաններից մեկումՍիլիկյան 8-րդ փողոցը կանվանափոխվի Կյանքից հեռացել է դերասանուհի Ելենա Բորիսենկոյի հայրը Վթար․ որոշ հասցեներում ջուր չի լինի«Էպշտեյնի կոալիցիան» փորձում է Հարավային Կովկասի երկրները ներքաշել պատերազմական հորձանուտի մեջ. «Փաստ»Դրամահավաքն ավարտված է, դուք արեցիք մի բան, որն անհավանական էր․ Գոռ Հակոբյան Ճանապարհորդ–բլոգեր Մարկ Երեմինը Հայաստանում ռուսների նկատմամբ վերաբերմունքը բնութագրել է որպես «հանգիստ և նույնիսկ ջերմ» Ի՞նչ սադրանք են նախապատրաստում Հայաստանի իշխանությունները. «Փաստ»Պայթյուն Մերձավոր Արևելքում. Ինչո՞ւ է Իրանն այդքան կարևոր Հայաստանի համար Լեհական Պրոմեթևսը խաբում է Հայաստանին Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը ասել է, որ հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատումը կսկսվի Տավուշի մարզից. պատմության այս օրը (12 մարտ)Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումների արդյունքները «Ժպտերես էր, բարի, ընկերասեր, պարտաճանաչ, լավագույն հատկանիշներով էր օժտված Ալենս». սերժանտ Ալեն Ստեփանյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին Կարախամբեյլի տեղամասում. «Փաստ»Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Անկում՝ տարարամի շուկայումԴիլիջանի ոլորաններում և Գորիսի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում Անկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ»Լավ լուր՝ վարորդական վկայական ստանալու համար դիմած քաղաքացիներին Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը. ՍուրենյանՁուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ»Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ»Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ»Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ»
Ամենադիտված