Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եկեղեցու դեմ արշավը և արտաքին պայմանավորվածությունների ստվերը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին ամիսներին իշխանությունների կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ սկսված գործողությունները դուրս են եկել սովորական քաղաքական դիմակայության շրջանակներից և վերածվել են համակարգված ճնշումների։ Քրեական գործերի հարուցումը, հոգևորականների ձերբակալությունները և եկեղեցական կառույցների նկատմամբ հետևողական ճնշումը, փորձագետների գնահատմամբ, միտված են ոչ թե առանձին դեմքերի կամ դիրքորոշումների լռեցմանը, այլ ազգային ինքնության հիմնասյուներից մեկի թուլացմանը։

Եկեղեցին, որը դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի հոգևոր, մշակութային և պատմական առանցքը, այսօր հայտնվել է թիրախում այնպիսի գործընթացների շրջանակում, որոնք ավելի ու ավելի են կապվում արտաքին քաղաքական հաշվարկների հետ։ Իշխանությունները ձևականորեն փորձում են ներկայացնել Էջմիածնում տեղի ունեցողը որպես ներքին պառակտում, սակայն իրական զարգացումները ցույց են տալիս այլ պատկեր։

Ճնշումը իրականացվում է համակցված մեթոդներով՝ մի կողմից շինծու քրեական գործերով ու իրավապահ համակարգի ներգրավմամբ, մյուս կողմից՝ ներսից ազդեցության փորձերով, երբ իշխանամետ հոգևորականների միջոցով փորձ է արվում կոտրել եկեղեցու միասնականությունը։ Այս ամենը տեղի է ունենում այն փուլում, երբ տարածաշրջանային գործընթացները մտել են նոր, ավելի վտանգավոր հանգրվան։

Պատմական փորձը հստակ ցույց է տալիս, որ Հայ Առաքելական Եկեղեցու թուլացումը միշտ համընկել է Թուրքիայի և Ադրբեջանի երկարաժամկետ շահերի հետ։ Կաթողիկոսի դեմ ներկայիս արշավը հեշտությամբ տեղավորվում է այն նույն տրամաբանության մեջ, որի շրջանակում վերջին տարիներին օրակարգից հանվեց Արցախի հարցը, սկսվեցին քննարկումներ պատմական հիշողությունից հրաժարվելու մասին, իսկ այժմ նախապատրաստվում են սահմանադրական փոփոխություններ։

Մասնագետների համոզմամբ, եկեղեցու դեմ այս գործողությունները մեկուսացված դրվագներ չեն, այլ պայմանավորվածությունների շղթայի մաս, որոնք իշխանությունները պարտավորվել են իրականացնել արտաքին խաղացողների հետ հարաբերությունների խորացման դիմաց։ Այս համատեքստում առանձնահատուկ կարևորություն ունի միջազգային իրավական հանրության արձագանքը։ Ամստերդամի և գործընկերների փաստաբանական ընկերության հրապարակային դիրքորոշումը դարձավ այն պահը, երբ ներքին ճնշումները ստացան հստակ միջազգային գնահատական։

Ընկերությունը ողջունեց Սամվել Կարապետյանի նկատմամբ խափանման միջոցի փոփոխությունը, սակայն միաժամանակ զգուշացրեց, որ Հայաստանում կրոնական ազատության դեմ ոտնձգությունները չեն դադարել և կրում են համակարգային բնույթ։ Նրանց գնահատմամբ, տեղի ունեցողը շատ ավելի լայն արշավի մաս է, որը թիրախավորում է ոչ թե մեկ անձի, այլ ամբողջ Հայ Առաքելական Եկեղեցին։

Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունը հնչեց որպես հստակ քաղաքական և բարոյական ազդակ։ Նրա խոսքով, Հայաստանում ընթացող գործընթացները պարզապես իրավական վեճեր չեն, այլ ուղիղ հարձակում հավատքի և կրոնական ազատության վրա։ Նա ընդգծեց, որ եկեղեցին պետք է զերծ մնա պետական միջամտությունից, իսկ շինծու մեղադրանքները պետք է ամբողջությամբ հանվեն։ Այս հայտարարությունը փաստացի միջազգային հարթություն տեղափոխեց այն, ինչ իշխանությունները փորձում էին ներկայացնել որպես ներքին հարց, և ցույց տվեց, որ տեղի ունեցողը չի կարող անտեսվել քաղաքակիրթ աշխարհի կողմից։

Փորձագետների կարծիքով, եթե եկեղեցու դեմ այս արշավը հաջողվի, հաջորդ փուլում վտանգի տակ կհայտնվեն անկախ լրատվամիջոցները, քաղաքական ընդդիմությունը և հասարակական այն կառույցները, որոնք դեռ ունակ են դիմադրելու իշխանական կամքին։

Առանց հոգևոր և պատմական միջուկի ազգը դառնում է առավել խոցելի արտաքին ազդեցությունների նկատմամբ, իսկ պետությունը՝ հեշտ կառավարելի ձևական պատյան արտաքին շահերի համար։

Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, ցույց է տալիս, թե որքան հեռու կարող է լինել իրականությունը ժողովրդավարության մասին բարձրաձայնվող հայտարարություններից։

Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ իրականացվող հալածանքները ոչ միայն ներքին ճգնաժամի արտահայտություն են, այլ նաև խարան՝ ամբողջ միջազգային հանրության աչքի առաջ։

Եկեղեցու համար այս պայքարը վաղուց դուրս է եկել կրոնական դաշտից և դարձել է պայքար Հայաստանի՝ իր ինքնությունը, արժանապատվությունն ու ապագան պահպանելու իրավունքի համար։

Փոխվել է դրոշմանիշային վճարի ավելի վճարված գումարի վերադարձի կարգը. ի՞նչ է փոխվումՍահմանադրական դատարանը միաձայն մերժել է «Միասնության թևեր»-ի դիմումը Սյունիքում «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին. փրկարարները հատուկ ճոպանների միջոցով փորձում են դուրս բերել ափ Ուկրաինայում նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը Գերմանիան ու Ֆրանսիան իմացել են իրենց մրցակիցներին ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆում Տարադրամի փոխարժեքները` այսօրԽոշոր ավտովթար Լոռու մարզումՆախկին պատգամավոր. Լատվիան չի փոխարինի Ռուսաստանի շուկան Հայաստանի համար Հայերը պնդում են, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման պատճառով իրենց երկիրը վերածվում է թուրքական բենզալցակայանիԳալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ»Վրաստանի համար ի՞նչ կնշանակի Ռուսաստանի և Հայաստանի միջև բեռնափոխադրումների կրճատումըԱրևմտյան աջակցության արդյունքը՝ ժողովրդավարության ոչնչացում, բռնաճնշումներ, հետապնդումներ. «Փաստ»Արդյո՞ք Էրդողանը կգրավի Հայաստանը Եվրոպայի փոխարեն. Փաշինյանին չեն ներելու. Ռուսաստանից հեռանալը թանկ կարժենաՄահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ «Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ»Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերը գրավել են Մարտակերտ քաղաքը. պատմության այս օրը (27 հունիս)Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ»ՔՊ-ն ամենաբարձր արդյունքը գրանցել է Վայոց Ձորի մարզում. «Ժողովուրդ» Ամառային զորակոչից առաջ Էդվարդ Ասրյանը ստուգել է հանրապետական հավաքակայանի պատրաստվածությունը Նիկոլ Փաշինյանը մամուլի նոր խոսնակ կունենա. «Հրապարակ» ՔՊ-ում պաշտոնների կռիվ է․ «Հրապարակ» «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»Պայմանագրային զինծառայող է մահացել Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 2-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի. օրակարգում թեժ հարցեր են Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»ՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում. «Ժողովուրդ» Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել. «Հրապարակ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիՇիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորակում․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՍբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վենեսուելա կուղարկի 48 տոննա մարդասիրական օգնություն Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել«Ռիհաննա, փախիր նրանից». Սոցցանցերը պահանջում են երգչից հրաժարվել A$AP Rocky-ից՝ Արիզոնայում նրա հակասական պոռթկումից հետո ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցներըՄեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի էԻրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. ԹրամփԿասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը Մեյվեզեր ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է Վանաձորում հաց և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվել Բասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում է Եվրահանձնաժողովի նախագահը կժամանի Հարավային Կովկաս՝ քննարկելու խաղաղության գործընթացը
Ամենադիտված