Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արյան շրջանառության խանգարման պատճառները. ինչպես կարգավորել այդ խնդիրը առանց դեղամիջոցների

ՖՈՏՈ

Եթե անգամ ամռան շոգ եղանակին  ձեր վերջույթները սառչում են, իսկ մարմնի որոշակի հատվածներում, առանց պատճառների հաճախակի առաջանում է  թմրածություն, ապա դա կարող է վկայել այն մասին,  որ օրգանիզմում  առկա են արյան շրջանառության հետ կապված  խնդիրներ:

 

Այտուցվածությունն ու օրգանիզմում հեղուկի պահպանումը,  դողն ու  վերջույթներում ծակծկոցը ևս հանդիսանում են արյան շրջանառության խանգարման հաճախակի ուղեկից ու բացի այդ նրանք կարող են  բացասական ազդել ուղեղի վրա, հանգեցնել մազաթափության, գլխապտույտի, հոգնածության ու գլխացավերի:

 

Փորձենք հասկանալ, թե ինչպես են գործոնները  նպաստում արյան շրջանառության  խանգարման վրա:

 

Արյան շրջանառությունը օրգանիզմում «ապահովվում» է սրտի միջոցով, որն էլ և պատասխանատու է արյունատար անոթներով արյան շարունակական շարժի համար: Նշված պրոցեսն ապահովում է թթվածնի ու սնուցող նյութերի  տեղափոխումն  օրգանիզմի բոլոր բջիջներ ու այնտեղից նյութափոխանակության թափոնների դուրս բերումը:

 

Բջջային նյութափոխանակության, рН-ի մակարդակի  պահպանման, օսմոտիկ ճնշման,  մարմնի ջերմաստիճանի կոյունացման  ու  օրգանիզմը վնասվելուց պաշտպանելու համար հարկավոր է  ունենալ արյան ճիշտ շրջանառություն:

 

Եթե արյան շրջանառության խանգարման հետևանքով  սահմանափակվում է արյան հոսքը  մարմնի որոշակի հատվածներ, ապա օրգանիզմում սկսվում են խնդիրներ: Առավել հաճախ մարդկանց մոտ նման դրսևորումներ նկատվում են վերջույթներում:

 

Ինչն է հանգեցնում արյան շրջանառության խանգարման

 

1.    Ծերացումը

 

Տարիքի հետ մարդու արյունատար անոթները կորցնում են իրենց էլաստիկությունն ու նեղանում են: Տվյալ դեպքում արդեն սիրտը ստիպված է լինում ավելի շատ աշխատել, որպեսզի ապահովի դեպի անոթներ բավարար քանակությամբ արյուն: Արդյունքում նկատվում է արյան հոսքի վատացում ու արյան ճնշման բարձրացում:

 
2. Ավելորդ քաշը

 

Մի քանի ավելորդ կիլոգրամների առկայությունը չի հանգեցնում արյան շրջանառության խանգարման, սակայն ճարպակալումը հաճախ հանդիսանում է  մի շարք  առողջական խնդիրների առաջացման, այդ թվում նաև արյան հոսքի վատացման պատճառ: 

 

3.Սխալ սննդակարգն ու նստակյաց կենսակերպը

 

Դա ժամանակակից աշխարի 2 հիմնական խնդիրներն են, հատկապես, եթե նրանք մարդու օրգանիզմի վրա ազդում են միասին:Այդ դեպքում ոչ միայն խանգարվում է արյան շրջանառությունը, այլ նաև առաջանում են առողջության հետ կապված մի շարք այլ խնդիրներ:

 

Ինչպես պայքարել օրգանիզմում արյան շրջանառության խանգարման դեմ

 

Նախ հարկավոր է  համոզվել, որ օրգանիզմին բնորոշ է արյան շրջանառության խանգարման խնդիրը, իսկ  այդ հարցում կարող է օգնել միայն մասնագիտացած բժիշկը:

 

Արյան  հոսքը հնարավոր է բարելավել շատ պարզ, սակայն արդյունավետ խորհուրդներին հետևելու արդյունքում:

 

1.Մարզվեք

 

Թերևս դա արյան հոսքը բարելավել ու օրգանիզմի ուժերը վերականգնելու ամենարդյունավետ տարբերակն է:  Հարկավոր է  պարզապես, որ յուրաքնչյուր մարդ գտնի իր համար առավել համապատասխան ֆիզիկական ակտիվության  տեսակը` լինի դա   սովորական վազք, թե մարզասրահում մարզումներ, հարկավոր է  անել հնարավոր ամեն բան, որպեսզի արյան շրջանառությունն օրգանիզմում  կարգավորվի, հատկապես, եթե վարում եք նստակյաց կենսակերպ:

 

Իսկ եթե բժիշկն արդեն  ախտորոշել է արյան շրջանառության  բավականին լուրջ խանգարումներ, ապա նման դեպքում ցանկալի է վարժությունները ընտրել համապատասխան մասնագետի խորհրդով, որպեսզի օրանիզմին չպատճառեք անուղելի վնաս:

 

2.Ձգվեք

 

«Ընտելացրեք» ձեզ յուրաքանչյուր  ժամը մեկ վեր կենալ ու 3-5 րոպե  ձգել  մկանները: Նման սովորությունը հատկապես շատ կարևոր է նստակյաց կենսակերպ վարող աշխատողների  համար:  Պտտեք ձեռքերը, թեքվեք  առաջ կամ կողք, կամ  կատարեք ցանկացած այլ վարժություն, կարևորը, որ նստած տեղում չմնաք մեկ ժամից ավել:

 

3. Թուլացեք մերսումներով

 

Ինչպես վարժությունները, այնպես էլ մերսումները նպաստում են արյան շրջանառության կարգավորմանն ու մերսվող հատվածներ  սնուցող նյութերի հոսքին: Եթե ձեզ մոտ  դեռևս առկա չէ  մկանների գերլարում, նյարդերի սեղմում կամ նստակյաց երկարատև կենսակերպի հետևանքով առաջացած մի շարք այլ խանգարումներ, ապա  մասնագետները խորհուրդ են տալիս ձեզ հաճախել  կանխարգելիչ մերսման պրոցեդուրաների, որոնք կօգնեն թուլանալ ու բարելավել դեպի մկաններ արյան հոսքը: Իսկ եթե խնդիրներն արդեն իսկ առկա են, ապա անմիջապես դիմեք մասնագետի:

 

4. Բարձրացրեք ոտքերը

 

Թուլանալու, արյան հոսքը բարելավելու  ու ոտքերի այտուցվածությունից ազատվելու հիանալի տարբերակ կարող է հանդիսանալ այն դիրքը, որի ժամանակ ոտքերը գտնվում են գլխավերևում: Նմանատիպ ազդեցություն է առաջացնում նաև  ոտքերի շրջված դիրքը:

 

5. Առողջ սնվեք

 

Ճիշտ սնվելը շատ կարոևոր է մարդու օրգանիզմի յուրաքանչյու բջիջի համար, իսկ արյունատար անոթների առողջ վիճակը պարզապես անհերաժեշտություն է  արյան նորմալ շրջանառության համար: Թարմ չմշակված, վիտամիններով ու  սնուցող նյութերով հարուստ սնունդը  պետք է սննդակարգում գերակշռող լինի:

 

6.Փորձեք  գինկգո բիլոբա

 

Գոյություն ունեն մի շաք բույսեր, որոնք բարելավում են արյան շրջանառությունը:Նման հատկություններով է օժտված նաև գինկգո բիլոբան: Սակայն նշված բույսը օգտագործելուց առաջ աշխատեք խորհրդակցել բժշկի հետ:

 

7. Կոնտրաստային ցնցուղ

 

Շատ կարևոր է հիշել որ նման մեթոդը համապատասխանում է միայն այն մարդկանց, ովքեր աչքի են ընկնում սրտանոթային առողջ համակարգով:

 

8. Սթրեսի մակարդակի կարգավորում

 

Քրոնիկ սթրեսը շատ ուժեղ է «հարվածում» օրգանիզմին ու բացասական է ազդում յուրաքանչյուր օրգանհամակարգի  աշխատանքի վրա: Փորձեք գտնել ձեզ համար սթրեսի դեմ պայքարող լավագույն մեթոդը` լինի դա երաժշտությունը, պարը, յոգան թե մեկ այլ ոլորտ: Այդ ամենը կօգնեն ձեզ նվազեցնել արյան շրջանառության խանգարման առաջացման ռիսկը: 

 

Որպեսզի կարողանաք պաշտպանել ձեզ արյան շրջանառության խանգարումից,  աշխատեք փոխել ձեր  կենսակերպը:

 

Աղբյուրը՝ med.tert.am

Նաիր Տիկնիզյանը «Ցրվենա Զվեզդա»-ի հետ դարձել է Սերբիայի գավաթակիր «Պետք է լինենք գործընկերներ, այլ ոչ թե մրցակիցներ»․ Թրամփ-Ցզինպին հանդիպումն ավարտվել է Երկակի ստանդարտներ ԵԽԽՎ-ից՝ հանուն ՓաշինյանիՓաշինյանի քննադատությանը միացան ռուս կոմունիստներըՍլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Փաշինյանը փորձում է ընդդիմությանը պատրադրել իր կեղտոտ խաղը «Զվարթնոցից» անհետացած ռուս կինը հայտնաբերվել է Արգավանդի ճանապարհին Իշխանությունն ընդդիմադիրներին պատժելու մեթոդ է գտել Երևանում 24-ամյա աղջիկը փորձել է ցած նետվելԵրևանում վթարի է ենթարկվել «Սպայկա» ընկերության տնօրենի «Mercedes-Maybach»-ը Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ «Արսենալ»-ի Դավիդ Ռայան դարձել է պատմության մեջ 1-ին դարպասապահը, որը նույն մրցաշրջանում նվաճել է և՛ Պրեմիեր լիգայի, և՛ ՉL-ի «Ոսկե ձեռնոցը» Իրանը նավ է առգրավել ԱՄԷ-ի ափերի մոտ Վթարների պատճառով 5, 15, 31 համարի ավտոբուսները խցանման մեջ են, կլինեն որոշակի ուշացումներ Ինչպես և որ երկրներից է հնարավոր մայիսի 14-ին քվեարկել «Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանի օգտին «Ճաշատեսակ» եվրոպական սեղանին. անդամակցությունը իրատեսական սցենար չէ. «Փաստ»Գողթ գյուղում 8-ամյա դստեր հետ վրաերթի ենթարկված 48-ամյա կինը մահացավ«Աղքատության թակարդից» դուրս գալու խոստումը․ ինչ է առաջարկում «Ուժեղ Հայաստանը» Որտե՞ղ է իրական սպառնալիքը Հայաստանի համար. «Փաստ»Հենրիխ Մխիթարյանը շարունակում է տիտղոսներ նվաճել «Ինտերի» կազմումՄասնակցության գինը․ ընտրական պասիվությունը ո՞ւմ է ձեռնտու Յո՞ երթաս. լրջագույն ազդակներ և սպառնացող ծանր հետևանքներ. «Փաստ»Մասնագետ. Հայաստանին անհրաժեշտ է անօդաչու թռչող սարքերի ենթակառուցվածք Ու՞մ եք սպառնում սև նշանով. Բացահայտվել է Փաշինյանի լկտիության պատճառը «Երևանը դառնում է ՆԱՏՕ-ի Կենտրոնական Ասիա առաջխաղացման բանալին» «Մա՛մ, ոչ մի քայլ հետ, մինչև վերջին կաթիլ արյունով հողերը պահելու ենք». կամավորական Սարգիս Դավթյանն անմահացել է հոկտեմբերի 8-ին. «Փաստ»«Նաիրիտ»-ի հարյուրավոր աշխատակիցներ նստացույց են սկսել կառավարության շենքի դիմաց. պատմության այս օրը (14 մայիս)Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացելՆոր կրքեր «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթի շուրջ. «Փաստ»ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ստակեղծիքի «ծաղկաքաղ». խոսումներից՝ ուրացում. «Փաստ»Մանչեսթեր Յունայթեդը կողմնորոշվել է հաջորդ մրցաշրջանի մարզչի հարցում Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը «Չմասնակցել ընտրություններին՝ նշանակում է ընտրել Նիկոլ Փաշինյանին». «Փաստ»Անկառավարելի գնաճը հարվածում է բոլորին. «Փաստ»Սոցիալական ծախսերի շրջանակը կընդլայնվի. փոփոխություններ Հարկային օրենսգրքում. «Փաստ»Ո՞վ է ընտրողը. ընտրությունն սկսվում է ոչ թե քվեախցիկում, այլ մարդու ներսում. «Փաստ»Սահմանամերձ զորամասերում նախընտրական շրջանում առատ գումարներ են բաժանվում. «Ժողովուրդ» Կարևորը ոչ թե ընթացքն է, այլ արդյունքը. պաշտպանության նախկին նախարարը՝ երևանյան գագաթնաժողովի մասին. «Փաստ»Ի՞նչ կտա Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկը. «Հրապարակ» ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունները նախազգուշացում են ստացել. փաստաթուղթ. «Ժողովուրդ» Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ»Հերթական փարթին՝ Երևանի սրտում․ ո՞ր գործարարներն են հովանավորները. «Հրապարակ» ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հաշվետվությունները. «Ժողովուրդ» Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ»Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանի դիակը«Կամազ»-ը Դավիթ Բեկի փողոցում մխրճվել է բնակչի տան մեջ․ կա զnհ Ռամոսը կգնի «Սևիլիա» ակումբի բաժնետոմսերի 80%-ը Հրшդադար կհաստատվի այն պահին, երբ Զելենսկին դուրս բերի Ուկրաինայի ԶՈւ-ն ռուսական տարածքներից. Պեսկով
Ամենադիտված