Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռազմական փորձագետները գնահատել են Ադրբեջանի բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու ծրագրերը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախկինում Ադրբեջանի զինված ուժերը  ընդունում էին խորհրդային մոտեցումը, այժմ բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելը նշանակում է մարտական ձեռնարկների և կառուցվածքի փոխարինում Հյուսիսատլանտյան դաշինքի մեթոդներով։ Դա կարող է ենթադրել գնդերից հրաժարվելը և բրիգադների անցնելը։ Նման գործողությունները կարող են ազդարարել հանրապետության դաշինքին անդամակցելու նախապատրաստության մասին, vz.ru–ին ասել են ռազմական փորձագետներ Կոնստանտին Սիվկովը և Յուրի Կնուտովը։

«Ադրբեջանի զինված ուժերը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելը նշանակում է միայն մեկ բան. Բաքուն Հյուսիսատլանտյան դաշինքին ինտեգրվելու ուղի է ընտրել», - նշել է ռազմական փորձագետ, թոշակի անցած 1-ին կարգի կապիտան Կոնստանտին Սիվկովը։ Նա կարծում է, որ նախագահ Իլհամ Ալիևը, որոշ իմաստով, գնում է իր ուկրաինացի գործընկերների՝ Պետրո Պորոշենկոյի և Վլադիմիր Զելենսկու հետքերով։ «Հնարավոր է, որ համեմատաբար մոտ ապագայում Ադրբեջանը դիմի ՆԱՏՕ-ին միանալու համար», - ասել է փորձագետը։ Նա նշել է, որ նման քայլը որոշակի ռիսկեր կառաջացնի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի համար։ «Եթե ՆԱՏՕ-ն հայտնվի Հարավային Կովկասում, նախ, Կասպից ծովը կդադարի լինել «խաղաղության ծով»։ Երկրորդ, էթնիկ, մշակութային և գաղափարախոսական առումով բավականին բարդ համարվող տարածաշրջանում սպառնալիքները, այդ թվում ահաբեկչական և ռազմական, կտրուկ կաճեն։ Հետևաբար, Բաքվի գործողությունները պահանջում են համապատասխան արձագանք Մոսկվայից», - ընդգծել է Սիվկովը։

Նմանատիպ տեսակետ ունի նաև ռազմական փորձագետ և ՀՕՊ ուժերի պատմաբան Յուրի Կնուտովը։ «Նրանք փորձում են Ռուսաստանին դուրս մղել Անդրկովկասից։ Սա, առաջին հերթին, անգլոսաքսոնների մարտավարությունն է, որոնց նպատակն է վերահսկողություն հաստատել տարածաշրջանի և այնտեղ գտնվող նավթագազատարերի, ինչպես նաև ռեսուրսների արդյունահանման վայրերի նկատմամբ։ Մենք տեսնում ենք Վենեսուելայի և Նիգերիայի շուրջ տեղի ունեցող իրադարձություններ, ինչպես նաև նման ուշադրության փոքր, բայց նշանակալի աճը Կովկասյան տարածաշրջանում», - ասել է նա։

Աղբյուրի տվյալներով մինչ Ադրբեջանի զինված ուժերը նախկինում որոշ չափով փոխառել էին խորհրդային մոտեցումը, այժմ բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելը նշանակում է մարտական ձեռնարկներն ու կառուցվածքը փոխարինել Հյուսիսատլանտյան դաշինքի մեթոդներով։ «Այժմ վերազինումը, հավանաբար, կարագանա. Բաքուն կգնի արևմտյան զենք և ռազմական տեխնիկա։ Հնարավոր է, որ զինված ուժերը հրաժարվեն գնդերից և անցնեն բրիգադների։ Ի վերջո մարզման համակարգը նման կլինի ՆԱՏՕ-ի երկրներում գործողին», - նշել է Կնուտովը։

Այս առումով փորձագետը մեջբերել է Ուկրաինայի փորձը: Ուկրաինայի զինված ուժերը կուրորեն պատճենեցին ՆԱՏՕ-ի հրամանատարական կառուցվածքները, բայց հակամարտության երրորդ տարվա վերջում ղեկավարությունը որոշեց զորքերի կազմակերպման բրիգադային կառուցվածքից անցում կատարել դիվիզիա-կորպուսային կառուցվածքի։ «Սա ենթադրում է, որ խորհրդային համակարգն ավելի արդյունավետ է, - ընդգծել է վերլուծաբանը,– իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նա մեծապես է կախված ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայից։ Այլ կերպ ասած, Բաքուն ավելի շատ հակված է նայելու Անկարային, քան Բրյուսելին։ Եվ այն, ինչ թուրքական կողմը կանի, կանեն ադրբեջանցիները դաշինքի չափանիշների քողի տակ։ Ըստ էության, Ադրբեջանի զինված ուժերը կդառնան թուրքական բանակի կցորդ»։

Իր հերթին, ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը նշել է, որ Ալիևը իր այդ հայտարարությունն արել է Ադրբեջանի նոր տարածքային պահանջների ֆոնին։ Ավելի վաղ հանրապետության նախագահը հայտարարել էր, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց «պատմական հողեր», այսինքն ներկայիս Հայաստան, հավելելով, որ վերադարձը տեղի կունենա «մեքենաներով, այլ ոչ թե տանկերով»։

«Բաքուն ակտիվորեն մեծացնում է զենքի արտահանումը հատուկ շեշտը դնելով Աֆրիկայի վրա։ Այնտեղ են արտահանվում ինչպես նոր սարքավորումներ, այնպես էլ ՆԱՏՕ-ի չափանիշներին չհամապատասխանող սարքավորումներ։ Վերջին ամիսներին ադրբեջանական զենքը նկատվել է Սուդանում, Բուրկինա Ֆասոյում, Եթովպիայում, իսկ դրանից առաջ Կոնգոյում», - գրել է Կոտենոկը իր Telegram ալիքում։

«Կարծիք կա, որ բոլոր մատակարարումները կատարվում են թուրքական միջնորդների միջոցով։ Անկարան վաղուց է մեծ ներդրումներ կատարում Աֆրիկայում որպես ընդլայնման ցատկահարթակ, և պատրաստ է կիսվել խոստումնալից շուկաներով միայն այն դեպքում, երբ չի կարողանում բավարարել պահանջարկը, կամ երբ դա չափազանց մեծ հեղինակային ռիսկեր է առաջացնում», - նշել է ռազմական թղթակիցը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենԼիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. նախագահ ՆաուսեդաԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը. պատմության այս օրը․ սեպտեմբեր 16Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Վթար է. ջուր չի լինելու Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղաց
Ամենադիտված