Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հաջորդ տարի մեր հանրությունն իր մաշկի վրա է զգալու առկա տնտեսական ռիսկերի անմիջական հետևանքները». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ընդհանուր առմամբ, անցնող տարին, լինելով վերջին տարին նախընտրական փուլի իմաստով, չառանձնացավ այս իշխանության՝ խոստումները չկատարելու իմաստով։ Այս տարի ևս պետք է արձանագ րենք, որ օր վա իշ խ ա նու թյու ն ը գնաց ոչ թե իր՝ 2021 թվականին տված սոցիալական և տնտեսական խոստումների իրականացման, այլ հակառակ՝ իրենց հատուկ պոպուլիստական բացատրություններ, նոր սուտ խոստումներ տալու ճանապարհով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ ամփոփելով անցնող տնտեսական տարին։ Հիշեցնում է՝ այս իշխանությունը հաստատել է 2026 թվականի պետական բյուջեն։ «Արձանագրում ենք, որ սոցիալական որևէ խոստում չի իրականացվել։ Օրինակ՝ կենսաթոշակների միջին չափը պետք է դարձնեին նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին համապատասխան։ Նախկինում, երբ դրա մասին խոսում էինք, ասում էին՝ դեռ կա ժամանակ, մեր խոստումները կիրականացնենք։ Իսկ հիմա, երբ սոցիալական որևէ խոս տում իրա կ ա նաց ված չէ, նո ր ի ց պատճառներ են բերում՝ իբր դրանք օբյեկտիվ են, փորձում են բացատրել և նորից մանիպուլացնել մեր հասարակությանը։ Բայց ակնհայտորեն երեք հիմնական, հավաքական սոցիալական խոստումները, որոնք չափելի են, այս տարի չեն իրականացրել և չեն իրականացնելու, խաբել են»։

Այնուհետև տնտեսագետը թվարկում է իշխանության չիրականացրած խոստումները։ «Այս իշխանությունները խոստանում էին տնտեսական համակարգի որակական «բարեփոխումներ», արտաքին տնտեսական դիվերսիֆիկացիա։ Իրականում ճիշտ հակառակ պատկերն ունենք՝ մեկ երկրից Հայաստանի տնտեսության կախվածությունը շարունակաբար մեծացավ։ Խոստանում էին ներդրումային բումեր, դրա ականատեսը չեղանք, հակառակը՝ կրկին ունեցանք կապիտալի «փախուստի» դրսևորումներ։ Խոստանում էին բարձր տնտեսական աճ՝ ի հաշիվ մեր երկրի տնտեսության ներուժի, բայց կրկին արձանագրեցինք, որ այն աճը, որն ունենք այս տարի, նախորդ տարիների համեմատ էապես նվազել է։ Դրանով նաև ապացուցվեց, որ բարձր աճի վրա ազդող հիմնական գործոնը ոչ թե ներքին է, այլ արտաքին, և պայմանավորված է արտաքին պատահական գործոնով՝ ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում ստեղծված իրավիճակով։ Խոստանում էին, որ ունենալու ենք ժողովրդագրական պատկերի էական բարելավում, բայց արձանագրվեց հակառակը՝ ժողովրդագրական իրավիճակը վատանում է՝ մոտենալով ճգնաժամի։ Այս տարի ունեցանք ծնունդների շարունակաբար նվազում, մահերի աճ, մահացության ցուցանիշի բնական հավելաճը նվազեց, ամուսնությունների թիվն է նվազում, ամուսնալուծությունների թիվն է աճում։ Այս վատացումն առավել ընդգծված երևում է հատկապես գյուղական բնակավայրերում, ինչը խիստ մտահոգիչ է։ Անընդհատ խոստանում էին աջակցություն բազմազավակ ընտանիքներին և այլն, իսկ այս տարվա վերջին նախագծերից մեկով 3-րդ, 4-րդ, 5-րդ երեխաների ծննդյան միանվագ նպաստն էապես իջեցրին։ Օրինակ՝ 3-րդ և 4-րդ երեխայի դեպքում տրամադրվելիք մեկ միլիոն դրամը դարձավ 500 հազար դրամ, 5-րդ և հաջորդ երեխայի դեպքում՝ 1,5 միլիոնը՝ կրկին 500 հազար դրամ։ Նաև խոստանում էին, որ կապահովեն փոքր ու միջին բիզնեսի զարգացում, անընդհատ շեշտում են՝ ապահովելու ենք նպաստից դեպի աշխատանք կարգախոսը։ Սակայն այս տարի արձանագրեցինք, որ միկրոբիզնեսի, փոքր բիզնեսի հարկային բեռը կրկնապատկվեց, շրջանառության հարկը 5 տոկոսից դարձավ 10 տոկոս: Միջին, փոքր և միկրո բիզնեսի հարկային բեռի ավելացումն այդ ոլորտում հանգեցրեց սնանկացումների, շատերը կորցրեցին բիզնեսը , դարձան նպաստառու կամ արտագաղթեցին։ Բացի այս ամենը, նաև պետք է արձանագրենք, որ այս տարի առաջին անհրաժեշտության ապրանքների էական գնաճ է արձանագրվել։ Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճում է այն դեպքում, երբ հաջորդ տարի չեն բարձրանալու կենսաթոշակների, անապահովության նպաստների և նվազագույն աշխատավարձի չափերը։ Առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը շարունակվում է, և այդպիսով կարելի է արձանագրել, որ հաջորդ տարի մեր թոշակառուները, նպաստառուները և աշխատող աղքատներն ավելի վատ են ապրելու, քան այս տարի, իսկ այս տարի էլ ավելի վատ են ապրել, քան նախորդ տարի, և դա նաև պայմանավորված է գնաճով»,-նկատում է մեր զրուցակիցը։

Ավետիսյանն ասում է՝ զիջումներ են անում իբրև անվտանգության համար, խաղաղության կեղծ խոսույթի ներքո խոստանում են ապահով և բարեկեցիկ կյանք։ «Զիջումները արձանագրվում են, իսկ խաղաղությունը մարդիկ չեն տեսնում։ Անցնող տարում ականատեսն ենք եղել ադրբեջանական նույն խոսույթին, սպառնալիքներին, տողատակով իրենց պահանջը առաջ մղելուն։ Իսկ տարվա վերջում ականատես եղանք նաև տնտեսական էքսպանսիայի ակնհայտ դրսևորումների, որոնք հիմա քողարկվում են տարբեր խոսույթներով, բայց ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական տանդեմն, ունենալով ռազմական հաջողություններ տարածաշրջանում, փորձում է հետագա իր նպատակներն իրագործել նաև փափուկ ուժի՝ տնտեսական էքսպանսիայի գործադրումներով, իսկ այս իշխանությունը դա ներկայացնում է իբրև սահմանների բացում, ապաշրջափակում։ Այս ան հաշ վարկ վար ժանք ն ե ր ը , ո ր անում են ադրբեջանական բենզինի, ցորենի ներմուծման ակցիաների տեսքով, ավելի շատ հիշեցնում են տնտեսական էքսպանսիայի ծիլեր, որովհետև բոլորս լավ գիտենք, որ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան որևէ կերպ չեն հրաժարվել իրենց հեռահար նպատակներից և ծրագրերից, ուղղակի հիմա փոխել են իրենց մեծ և երկար ծրագրի գործիքակազմը, ռազմական ներխուժման սպառնալիքն ու գործադրումը փոխել են ավելի չերևացող՝ տնտեսական էքսպանսիայի գործադրումով։ Սա է իրականությունը, դրան էլ գումարենք չիրականացված խոստումների ֆոնին նոր սուտ խոստումները և անպատասխանատու վարքագիծը։ Կրկին փորձում են գտնել այլ մեղավորներ և նույն կերպ արդարացնել իրենց ակնհայտ ձախողումները և չիրականացրած խոստումները»,-նշում է տնտեսագետը։

Անդրադառնալով 2026 թվականից տնտեսական ակնկալիքներին, ասում է՝ քաղաքական պրոցեսներն ավելի են ակտիվանալու։ «Գիտեն՝ իրենց վարկանիշը սրընթաց անկում ունի, իսկ նրանք ամեն գնով իշխանությունը պահելու ձգտում ունեն, որովհետև ամենալավն իրենք գիտեն, թե ինչ են բերել մեր ժողովրդի գլխին, և դրան հետևելու է պատասխանատվության օրն ու ժամը, ու ամեն գնով իշխանություն պահելն իրենց նպատակը եղել է և շարունակում է մնալ։ Եթե հանրային հենարանը և վարկանիշը նվազում է, ապա այս նպատակը իրագործելու գործիքակազմն էլ ավելի է սրվելու, այն է՝ քաղաքական տեռորը և մնացած հակաժողովրդավարական գործիքակազմերը։ Իրենց հենարանը ուժային կառույցներն են՝ ուժի բիրտ գործադրումներով և հակաօրինական կեցվածքով։ Սա ենք տեսնելու, իսկ դա ակնհայտորեն էլ ավելի է խորացնելու տնտեսական առկա ռիսկերը, և նաև բացասական զարգացումները։ Անցնող տարում տեսանք օտարերկրյա կապիտալը խլելու դասական դրսևորում, իսկ նպատակը բացառապես քաղաքական էր։ Ավելի ինտենսիվ ենք ականատես լինելու այսպիսի երևույթների, դրանք ակնհայտ, շատ ուղիղ հետևանք են բերելու տնտեսական ռիսկերի, տնտեսական անվտանգության սպառնալիքների իմաստով։ Դրանց անմիջական հետևանքներն իրենց մաշկի վրա զգալու են մեր հանրությունը և հատկապես սոցիալապես անապահով խավերը, ավելի խոցելի տնտեսական վիճակում գտնվող մեր հանրությունը։ Մինչև հնարավոր իշխանափոխություն, այս ընթացքի ականատեսն ենք լինելու, և հուսանք, որ գոնե ընտրությունների միջոցով կձևավորվի նոր իշխանություն և բեկում կունենանք նաև տնտե ս ա կան ու սո ց ի ա լ ա կ ա ն ոլորտ ն ե րում իրա կան զար գացման իմաստով»,-եզրափակում է Թադևոս Ավետիսյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Շիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորակում․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՍբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վենեսուելա կուղարկի 48 տոննա մարդասիրական օգնություն Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել«Ռիհաննա, փախիր նրանից». Սոցցանցերը պահանջում են երգչից հրաժարվել A$AP Rocky-ից՝ Արիզոնայում նրա հակասական պոռթկումից հետո ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցներըՄեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի էԻրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. ԹրամփԿասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը Մեյվեզեր ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է Վանաձորում հաց և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվել Բասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում է Եվրահանձնաժողովի նախագահը կժամանի Հարավային Կովկաս՝ քննարկելու խաղաղության գործընթացը Թեհրանը պնդում է, որ Հորմուզի նեղուցով անցումը հնարավոր չէ ապահովել առանց Իրանի հետ համաձայնեցման Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը Աբովյանի սկզբնամասում բախվել են Mercedes-ն ու «ՎԱԶ 2107»-ը. վերջինս էլ բախվել է կամրջի հենապատին. կա վիրավորՆորայր Նիկոյանի առաջին հրապարակումը քույրիկի ողբերգական մшհից հետո Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ նոր հետապնդում է հարուցվել Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին Հայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱդրբեջանից Հայաստան է ուղարկվել բենզինով լի 18 և դիզելային վառելիքով լի 8 վագոն Քննարկվել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորություններին առնչվող հարցեր ԱՀԿ-ն ցածր է համարում հանտավիրուսի համաճարակի ռիսկը Գազ չի լինելուՎճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Արագածոտնի թեմի քահանաներին բերման ենթարկելու հարցով բողոքը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ռեգբի ԱՄՆ-ն դադարեցնում է փախստականների ընդունելությունը․ ինչ է պետք իմանալ Երևանում բախվել են բուժառուի տեղափոխող շտապօգնության մեքենա և «Toyota»Վթար է․ ջուր չի լինելուՎրաերթ՝ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին․ անչափահաս է հոսպիտալացվել«Ռուսաստանը կոշտ պատասխան է պատրաստում Հայաստանին»«Դավաճանության փաթեթը. ինչու է ֆոն դեր Լեյենը «փրկում» Հայաստանը Մոսկվայից»Վերաքննիչ դատարանը կասեցրել է Մարզահամերգային համալիրի աճուրդը. պատմության այս օրը (26 հունիս) Հայաստանը երկու տարի չի փոխանցում ՀԱՊԿ-ին նախատեսված 10% վճարումը․ Վասիլև Անկում տարադրամի շուկայումՀորդառատ անձրևներ են սպասվումՌուսաստանը սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը. «Հրապարակ» Այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը Եթե ԵԱՏՄ-ն ուղիղ կամ «նամյոկով» կասի՝ «մենք չկանք», ի՞նչ կարող ենք անել, չկան-չկան. ՓաշինյանՄակրոնը հայտարարել է Ռուսաստանից եկող լցանավի կալանավորման մասին Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակմանը Ուկրաինայի կարգավորման թեմայով. Պեսկով«Ինտերը» նոր պայմանագիր կկնքի Դիմարկոյի հետ «Մեսսի, կամուսնանա՞ս ինձ հետ». Լիոնել Մեսսիի 100-ամյա երկրպագուհին 2026 թվականի Աշխարհի առաջնության աստղն է դարձելԲելառուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնցով ՌԴ-ն համակարգել է Ուկրաինայի դեմ ԱԹՍ-ների հարվшծները. ԶելենսկիՃապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան վիրավnրներ Ասում են՝ ծիրանը, կեռասը, լոլիկը թանկ են, ելակն ինչ-որ անսովոր բարձր գին ունի, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ ՊապոյանինԱրդարադատության նախարարությունը լրացուցիչ 400 էլեկտրոնային թևնոց կգնի
Ամենադիտված