5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ճապոնիայի ափերի մոտ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայի Հոկայդո կղզու ափերի մոտ։
Ինչպես հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է Հատինոհե քաղաքից 111 կմ հյուսիս-արևելք, որտեղ ապրում է մոտ 239 հազար մարդ։
Օջախը եղել է 62 կմ խորության վրա։
Աղբյուրի փոխանցմամբ՝ տուժածների և վիրավորների մասին տեղեկություններ չեն եղել, ցունամիի առաջացման վտանգի մասին չի հաղորդվել։