Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոլդովական սցենարով. ինչո՞ւ է Հայաստանը ԵՄ-ից օգնություն խնդրել խորհրդարանական ընտրությունների հարցում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրամիությունը պլանավորում է միջամտել Հայաստանի ներքին գործերին այնպես, ինչպես արեց Մոլդովայում, հայտարարել է «Մայր Հայաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը, գրում է rt.com–ը: «Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակված Արարատ Միրզոյանը դիմել է ԵՄ պաշտոնյաներից մեկին խնդրելով ԵՄ աջակցությունը Հայաստանի ներկայիս կառավարությանը առաջիկա խորհրդարանական ընտրություններում, նման այն բանին, ինչ արվեց Մոլդովայում։ Մոլդովայում, հիշեցնեմ, ընդդիմության համար խոչընդոտներ ստեղծվեցին, և ընտրությունները կեղծվեցին։ Ահա թե ինչպիսի աջակցություն է ներկայիս կառավարությունը ակնկալում Եվրամիությունից», - նշել է նա։ Քաղաքական գործիչը տարակուսանք է հայտնել այն մասին, թե ինչպես է ներկայիս կառավարությունը հրավիրելով արտաքին ուժերին միջամտել Հայաստանի ներքին գործերին մեկնաբանում «ինքնիշխանություն» տերմինը։ «Եվ երբ ներկայիս կառավարության հակառակորդները քննադատում են այս քաղաքականությունը, նրան անվանում են ռուսամետ, ռուսակենտրոն և այլն», - նշել է Թևանյանը։

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 15-ին, Կալասը ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ լրագրողներին ասել էր, որ ԵՄ-ն «կօգնի» Հայաստանին «պայքարել ընտրություններին արտաքին միջամտության դեմ», ինչպես դա արեց Մոլդովայում։ Ավելին, նա կոչ է արել Հայաստանի իշխանություններին միանալ ԵՄ-ին Ռուսաստանի դեմ «կոշտ» պատժամիջոցներ կիրառելու հարցում հայտարարելով, որ ժամանակն է կողմ ընտրել:

Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը, rt.com-ի հետ զրույցում նշել է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունների ԵՄ պաշտոնյաներին ուղղված կոչերը խաթարում են ինքնիշխանության սկզբունքը և ապրիորի վարկաբեկում են ընտրական գործընթացը։ Նրա խոսքով դա չեզոք օգնություն չէ, այլ ուղիղ միջամտություն ըստ հաստատված սցենարի։ «Եվրոպացիներն արդեն իսկ արդյունավետորեն միջամտում են Հայաստանի ընտրություններին, և նրանց մեթոդները նման են Ուկրաինայում և Մոլդովայում կիրառված մեթոդներին։ Սա նշանակում է, որ Եվրոպան ակտիվորեն կմիջամտի ընտրական գործընթացին տարբեր տեղեկատվական դիվերսիաների միջոցով, հայկական լրատվամիջոցներում տարածելով կլիշեներ «վատ ռուսների» մասին։ Դա կխթանի ռուսաֆոբիան և կարդարացնի իշխանությունների անօրինական գործողությունները նրանց դեմ, ովքեր համաձայն չեն իրենց հետ», - բացատրել է փորձագետը։ Նա հիշեցրել է, որ «մոլդովական սցենարը» ենթադրում է ճնշումներ ընդդիմության նկատմամբ, այլընտրանքային լրատվամիջոցների կրճատում և ԵՄ-ի ակտիվ աջակցություն գործող կառավարությանը։ «Հարցի ձևակերպման հենց աբսուրդային ձևն է բացահայտում եվրահանձնակատարների իրական նպատակները։ Պարզապես մտածեք այդ մասին. Եվրոպան միջամտում է Հայաստանի ընտրություններին, որպեսի կանխի Հայաստանի ընտրություններին միջամտությունը։ Նրանք ուռճացնում են հիբրիդային պատերազմի գաղափարը, որը, իբր, Ռուսաստանը վարում է Հայաստանի դեմ։ Եվ նրանք կգտնեն իրենց գործողությունների համար հիմնավոր բացատրություններ։ Այսպիսով, մենք տեսնում ենք, որ հենց ԵՄ-ն, այլ ոչ թե Ռուսաստանն է հիբրիդային պատերազմ վարում հայ ժողովրդի դեմ», - պնդել է Աբովյանը։

Միևնույն ժամանակ, Հումանիտար և քաղաքական հետազոտությունների միջազգային ինստիտուտի փորձագետ Վլադիմիր Բրուտերը rt.com-ին ասել է, որ Հայաստանի իշխանությունների կողմից այլ պետություններին ընտրություններին օժանդակություն խնդրելը վտանգավոր պրակտիկա է ստեղծում։ «Պետությունը չպետք է միջամտի ընտրություններին, քանի որ դրանք անցկացվում են կուսակցությունների միջև։ Այսինքն նույնիսկ վարչական ռեսուրսի օգտագործումն է անօրինական։ Իսկ այստեղ նրանք խնդրում են արտաքին միջամտություն, և դա, հստակորեն, իշխանությունը պահպանելու համար։ Եվ մենք տեսնում ենք այդ ուղին, որը ընտրել են ներկայիս իշխանությունները. ընդդիմությանն արդեն ճնշում են, Ռուսաստանի հետ քաղաքական կապերը թուլանում են, եկեղեցին ևս ճնշման տակ է։ Հետևաբար, ԵՄ-ն միայն կամրապնդի այս գործողությունները և դրանց կհաղորդի  «լեգիտիմություն»»,– կարծիք է  հայտնել վերլուծաբանը։

Սակայն, Բրուտերի կարծիքով, Հայաստանում «մոլդովական մոդելի» իրականացումը դեռևս սահմանափակ է։ Թեկուզ միայն այն պատճառով, որ Հայաստանը, ի տարբերություն Մոլդովայի, չի կարող լիովին խզել տնտեսական կապերը Ռուսաստանի հետ և չի կարող հույսը դնել Արևմուտքի հայկական սփյուռքի վրա, բացատրել է նա։

Գնահատելով ԵՄ-ի պահանջները «արտաքին քաղաքականության համաձայնեցվածության» և հակառուսական պատժամիջոցների աջակցության վերաբերյալ Աբովյանը դրանք անվանել է երկրի տնտեսական հիմքերին ուղղված ուղղակի հարված։ «Հայաստանը տնտեսապես կապված է Եվրասիական շուկայի հետ։ Եվ մեծամասամբ այդ կապը ուղղված է դեպի ռուսական շուկա։ Հայաստանն իր արտադրանքի առյուծի բաժինը վաճառում է այնտեղ, քանի որ Եվրոպայում ոչ ոք դրա կարիքը չունի։ Հետևաբար, Հայաստանի միանալը Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցներին, ինչպես պահանջում է Կալլասը, կնշանակի երկրի տնտեսական ինքնասպանություն։ Նրանք պարզապես ցանկանում են օգտագործել Հայաստանը», - ասել է քաղաքագետը։

Իր հերթին, Վլադիմիր Բրուտերը նշել է, որ Բրյուսելը ցանկություն չունի ստանձնել Հայաստանի ֆինանսավորումը։ «Հայաստանը մեծապես կախված է Ռուսաստանի հետ տնտեսական կապերից։ Կալլասի խոսակցությունները Ուկրաինայում հակամարտության ավարտը արագացնող պատժամիջոցների մասին պարզապես «տաք օդ» են։ Այդ սահմանափակումները Հայաստանի համար ավելի վատ կդարձնեն իրավիճակը, քան Եվրոպայի համար», - հավելել է փորձագետը ավելացնելով, որ եթե Հայաստանը միանա պատժամիջոցներին, Ռուսաստանը ստիպված կլինի վերանայել իր առևտրային ռեժիմը, ինչը կտրուկ կնվազեցնի տեղական արտադրողների հնարավորությունները։

Միևնույն ժամանակ, վերլուծաբանները համաձայն են, որ ԵՄ-ն Հայաստանի նկատմամբ ունի աշխարհաքաղաքական, այլ ոչ թե տնտեսական հետաքրքրություն։ Արման Աբովյանը ընդգծել է, որ Հայաստանը դիտարկվում է որպես հակառուսական գոտու և Եվրոպայի շահերից բխող լոգիստիկ սխեմաների տարր։ «Եվրամիությունը իր ցուցակում ևս մեկ հակառուսաստանի կարիք ունի։ Ավելին, Բրյուսելը ցանկանում է Ռուսաստանին դուրս մղել որպես տարածաշրջանի աշխարհաքաղաքական խաղացող՝ սեփական լոգիստիկ երթուղիները զարգացնելու և էներգետիկ ռեսուրսները Ռուսաստանի և Իրանի վերահսկողությունից դուրս գտնվող երթուղիներ տեղափոխելու համար։ Կա հարցերի լայն շրջանակ, որոնք եվրոպացիները միասնական համաեվրոպական տարածքի, անվիզա ռեժիմի, Մոսկվայի կողմից «համընդհանուր չարիքի» դեմ պայքարի և այլ կարգախոսների անվան տակ լուծում են փորձելով պայմաններ ստեղծել Հայաստանի ինքնիշխանության ոչնչացման համար», - եզրափակել է Աբովյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենԼիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. նախագահ ՆաուսեդաԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը. պատմության այս օրը․ սեպտեմբեր 16Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Վթար է. ջուր չի լինելու Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքները
Ամենադիտված